Էդա Կաստերտոն
Էդա Կաստերտոն անգլ.՝ Eda Nemoede Casterton | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1877 |
Ծննդավայր | Brillion, Calumet County, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 15, 1969 (92 տարեկան) |
Մահվան վայր | Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
![]() |
Էդա Կաստերտոն (անգլ.՝ Eda Casterton, լրիվ անունը Eda Nemoede Casterton, ապրիլի 14, 1877, Brillion, Calumet County, Վիսկոնսին, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1969, Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], 19-րդ դարի ամերիկացի նկարչուհի և մանկավարժ։ Հայտնի է դիմանկարներով, մանրանկարներով՝ կատարված ջրաներկով և յուղաներկով։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1877 թվականի ապրիլի 14-ին Բրիլոն քաղաքում՝ Էդվարդ Նեմոնդի ընտանիքում՝ Վիսկոնսիա նահանգում[2]։ Էդվարդ Նեմոնդի կինը Մարի Ջորջինա Բաստիան էր[3]։ Ունի գերմանական ծագում։ Նրանց ընտանիքում կար 11 երեխա, որոնցից 8-ը չափահաս էին;
Լինելով դեռևս փոքրիկ աղջիկ՝ Էդան նկարում էր իր դպրոցի շենքի պատերին։ Նա ուզում էր նկարիչ դառնալ, բայց ծնողների պնդմամբ, սովորում է որպես ստենոգրաֆիստուհի, որից հետո աշխատում է փաստաբան Պիտեր Մարտինոյի ("Peter Martineau") մոտ որպես քարտուղար։ Հոր մահից հետո՝ 1895 թվականի մարտի 6-ին, Էդան մոր և քույրերի հետ ապրում էր Չիկագոյում՝ շարունակելով աշխատել որպես ստենոգրաֆիստ [4]։
Էդա Կաստերտոնը գեղանկարչությունը սովորել է Մինեապոլիսի գեղարվեստի դպրոցում ("Minneapolis School of Fine Arts") (նահանգ Մինեսոտա)։ Երբ նա աշխատել է որպես ստենոգրաֆիստ, միաժամանակ սովորել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի դպրոցում Վիրջինիա Ռեյնոլդսի (որը համարվում էր այդ ժամանակ ամենափորձառու մանրանկարիչը) հետ միասին։ Այն բանից հետո, երբ Էդան սկսել է աշխատել միայն որպես նկարչուհի, մասնակցել է լրացուցիչ պարապմունքների։ Ֆրանսիայում Էդան սովորել է Հենրի Հաբբելի մոտ և իր աշխատանքները ցուցադրել է Փարիզյան սալոնում, որտեղ 1905 թվականին ստացել է Պատվավոր մրցանակ [5]։
Կաստերտոնը եղել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի կոմիտեներից մեկի անդամ, որտեղ ներկայացրել է իր աշխատանքները։ Նա, երբ նա 1908 թվականին վերադարձել է Փարիզից, սկսել է դասավանդել այդ ուսումնական հաստատությունում։ 1913 թվականին ցուցադրել է իր դստեր՝ Ջեյնի դիմանկարը Չիկագոյի Արվեստի ինստիտուտի ամենամյա ցուցահանդեսում։ Նաև 1916 թվականին իր աշխատանքները ցուցադրել է Saint Louis արվեստի թանգարանում։ Որպես Չիկագոյի մանրանկարիչների միության (Chicago Society of Miniature Painters) անդամ՝ 1918 թվականին ցուցադրել է իր աշխատանքները։
Չնայած այն հանգամանքին, որ մանրանկարչությունը 20-րդ դարի սկզբին դարձել էր պակաս հայտնի, նա հաջողակ նկարիչ է եղել և ստացել է միջազգային ճանաչում։ Էդա Կաստերտոնը լիաչափ դիմանկարները է սկսել անել 1920-ական թվականներին։ Նա շարունակել է իր աշխատանքները ներկայացնել անհատական և խմբային ցուցահանդեսներում։ Արժանացել է մի շարք միջազգային և ազգային ցուցահանդեսների, մրցանակների, եղել է մանրանկարիչների շատ միությունների անդամ, ներառյալ մանրանկարիչների, քանդակագործների և փորագրողների թագավորական միությունը, մանրանկարիչների, քանդակագործների և փորագրողների թագավորական միությունը (Royal Society of Miniature Painters, Sculptors and Gravers)։
Մահացել է 1969 թվականի նոյեմբերի 15-ին Կալիֆորնիա նահանգի Պալոս Վերդես Էստեյթսում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1911 թվականի հունիսի 29-ին Էդան Չիկագոյում ամուսնացել է Ուիլյամ Ջոն Կաստերոնի հետ [6]։ Նրա առաջին աղջիկը ծնվել է 1912 թվականին, երկրորդ աղջիկը՝ Վիրջինիան, ծնվել է 1917 թվականի փետրվարին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Eda Nemoede Casterton
- ↑ Edward Nemoede
- ↑ Mary Bastian Nemoede
- ↑ Eda Nemoede. Chicago Ward 30, Cook, Illinois. United States of America, Bureau of the Census. Twelfth Census of the United States, 1900. Washington, D.C.: National Archives and Records Administration, 1900. T623, 1854 rolls
- ↑ Miss Goss. Smithsonian American Art Collection. Retrieved March 18. 2014.
- ↑ William J. Casterton and Eda Nemoede on June 29, 1911. «Illinois, Cook County Marriages, 1871-1920.» Index. FamilySearch, Salt Lake City, Utah, 2010. Illinois Department of Public Health records. «Marriage Records, 1871-present.» Division of Vital Records, Springfield, Illinois.