Զևսի տաճար (Օլիմպիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զևսի տաճար
Zeustempel Olympia.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ ancient Greek temple և հնագիտական հուշարձան
Երկիր Հունաստան Հունաստան
Տեղագրություն Օլիմպիա բնակավայր[1]
Ժառանգության կարգավիճակ listed archaeological site in Greece
Նվիրված Զևս
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Libon
Ճարտարապետական ոճ Հին Հունաստանի ճարտարապետություն
Կոորդինատներ: 37°38′16.29999610001″ հս․ լ. 21°37′48.000000099996″ ավ. ե. / 37.6378611100277780° հս․. լ. 21.63000000002777767° ավ. ե. / 37.6378611100277780; 21.63000000002777767

Օլիմպիա քաղաքում գտնվող Զևսի տաճարը Հունաստանի հնագույն տաճարներից է՝ կառուցված Զևս Աստծո պատվին: Այն կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ քառորդում: Տաճարը Դորիական օրդերի ամբողջովին մշակված, դասական հունական տաճարի նմուշ էր[2]:

Տեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը հիմնվել է հինավուրց կրոնական տարածքում ՝ Գեայում, որը մ.թ.ա. 4-րդ հազարամյակից համարվում էր երկրի մայրը: Այն գտնվում էր հին հունական աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր Հերայի տաճարի տարածքում, որը թվագրվում էր Արխաիկ Հունաստանի դարաշրջանին: Ալթիսը իր սրբազան անտառաշերտով, բացօթյա զոհասեղաններով, Մեգալիթյան կառույցներով և Պելոպի հուշարձանով առաջին անգամ ձևավորվել է մ.թ.ա. 9-րդ և 10-րդ դարերում[3] Հոմերոսյան դարաշրջանում, երբ Զևսի հետևորդները միացել էին Հերայի հետևորդներին[4]:

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերայի երկրորդ տաճար՝ Պեստում, որի օրինակով կառուցվել էր Զևսի տաճարը

Տաճարի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 470-ին և նախահաշվարկ է արվել ավարտել 457 թվականին: Ճարտարապետը Լիբոնն էր, ծնունդով Էլսիսից, Հին Հունաստանի հայտնի ճարտարապետներից, ով աշխատում էր Դորիական ոճով:

Տաճարը կառուցված է Պերիպտեր ձևով: Այն ուղղանկյուն հատակագծով, չորս կողմից սյունաշարով շրջափակված աղոթասրահ է, պրոնաոսով՝ ճակատային պատշգամբով, նաոսով՝ գլխավոր սենյակով, որտեղ դրված էր պաշտամունքային արձանը և օպիսթոդոմոսով՝ ետևի սենյակով։ Կառույցը կանգնած է բարձր պատվանդանի վրա, մուտքի առաջ ունի երեք անհավասար աստիճաններ, արտաքին սյուները վեցն են լայնության վրա, տասներեքը՝ երկարության: Երկու շարքերով յոթ սյուները բաժանում են ինտերիերը երեք միջանցքների: Տաճարի բնօրինակ տեսքը շատ նման է Պերտում գտնվող Հերայի երկրորդ տաճարին, որն այսօր ավերված է:

Տաճարտը փորագրված է տրիգլիֆներով և մետոփներով, ճակտոնը զարդարված էր «Խիստ ոճի»քանդակներով: Ըստ հին հույն գրող, աշխարհագիր Պավսանիասի, տաճարի բարձրությունը մինչև 70 մետր բարձրություն (20.7 մ) էր, լայնությունը ՝ 95 ոտնաչափ (29.0 մ), իսկ երկարությունը՝ 230 ոտնաչափ (70.1 մ)[5]: Այն արևելքից թեք հարթության վրա էր գտնվում:

Կառույցի հիմնական շինանյութը եղել է տեղական կրաքարը, որը գրավիչ չէր և ուներ վատ որակ: Այդ պատճառով էլ այն պատեցին ավազի և ծեփի բարակ շերտով, մարմարի տեսք տալու՝ քանդակագործության ձևավորման համար: Տաճարը ծածկված էր պենտիլական մարմարե կտրվածքով, սալիկների ձևով: Մարմարը կտրված էր փոքր կտորներով, որպեսզի կիսաթափանցիկ լինեին, այնպես որ ամռան օրվա ընթացքում լույսը տարածվեր ներս (Լույսը համեմատելի էր 20 Վատտ լամպի հետ, որը կտարածվեր յուրաքանչյուր 1000 սալիկի միջով)[6]:

Տանիքի կատարից 102 ջրի շիթեր էին արձակվում կամ գոգավոր առյուծի գլխով անցքեր, որոնք նախատեսված էին պատերի ջրի մաքրման համար, սակայն կիրառելի էին միայն 39-ը: Տանիքի կառուցման ոճը ցույց է տալիս, որ այն կառուցվել է հռոմեական ժամանակաշրջանում[7]:

Քանդակագործություն և զարդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 Greece Olympia Museum Heracles and Cretan Bull.jpg

Տաճարը ներկայացնում էր երկու վերնաճակատ՝ ճակտոն. Արևելյան ճակատը պատկերում է Պելոպսի և Օենոմուսի կառքերի մրցարշավը, իսկ արևմտյան ճակատը՝ Թեսևսի և Լապիտսի մարտը: Ապոլլոնը պատկերված է արևմտյան ճակատում, մատնացույց անելով մարդկային կողմը ՝ նշելով իր բարեհաճութունը և տաճարի հյուսիսային կողմը: Պավսանիասն իր «Հունաստանի նկարագրության» մեջ նշում է, որ արևելյան վերնաճակատի քանդակը ստեղծվել է Պաոնիոսի կոցմից, իսկ արևմտյան կողմի քանդակի հեղինակն է Ալկամենեսը: Տաճարը զարդարում են նաև Հերակլեսի տասներկու սխրագործությունները:

Զևսի արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույների գերագույն աստված Զևսի արձանը Խրիսոէլեֆանտինային քանդակագործության վառ օրինակներից մեկն է: Այն գտնվում է օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում: Արձանը համարվում է Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում 450 թվականին մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից: Արձանի բարձրությունը մոտավորապես տասներեք մետր էր : Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը ` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: Աստվածը նստած էր գահի վրա՝ զարդարված թանկարժեք քարերով, աջ ձեռքում Նիկի աստվածուհու արձանն էր, իսկ ձախ ձեռքում՝ արծիվով գավազանը: Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում: Այն այրվել է:

Ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի Ուոլթ Դիսնեյի Հերկուլես մուլտֆիլմում նկարագրվում է Զևսի տաճարը, քանի որ այն միակ հաղորդակցության միջոցն է, որ Հերկուեսն ունի իր հոր հետ, մինչդեռ ինքը մահկանացու է: Զևսը հաղորդակցվում է տաճարի ներսում գտնվող արձանի հետ, տիրապետելով այն: Մուլտֆիլմի հետագա դրվագներում նա օգտագործում է այս կարողությունը՝ օգտագործելով արձանը, այցելում է Աթենքին կից այլ քաղաքներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]