Զուրաբ Սականդելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Զուրաբ Ալեքսանդրի Սականդելիձե
ზურაბ ალექსანდრეს ძე საკანდელიძე
«Դինամո» (Թբիլիսի) (1963—1974)
Ակումբ «Դինամո» (Թբիլիսի) (1963—1974)
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ 1945 օգոստոսի 9
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունվարի 25, 2004(2004-01-25) (տարիքը 58)
Վախճանի վայրը Վրաստան Թբիլիսի, Վրաստան
Ազգություն վրացի
Հասակ 194
Քաշ 79
համալսարան Վրաստանի ճարտարագիտական ինստիտուտ
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ ԽՍՀՄ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Մյունխեն 1972 ԽՍՀՄ
Բրոնզ Մեխիկո 1968 ԽՍՀՄ
Աշխարհի գավաթի առաջնություն
Ոսկի 1967 Մոնտեվիդեո ԽՍՀՄ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի 1965 ԽՍՀՄ ԽՍՀՄ
Ոսկի 1967 Ֆինլանդիա ԽՍՀՄ
Ոսկի 1969 Իտալիա ԽՍՀՄ
Ոսկի 1971 Արևմտյան Գերմանիա ԽՍՀՄ
Բրոնզ 1973 Իսպանիա ԽՍՀՄ

Զուրաբ Ալեքսանդրի Սականդելիձե (ზურაბ ალექსანდრეს ძე საკანდელიძე, 9 օգոստոսի, 1945, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 25 հունվարի, 2004, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային բասկետբոլիստ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն (1972)։ Սպորտի վաստակավոր վարպետ (1967)։ ԽՍՀՄ գավաթակիր (1969)։ Աշխարհի չեմպիոն (1967)։ Եվրոպայի քառակի չեմպիոն (1965, 1967, 1969, 1971)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրաբ Սականդելիձեն ծնվել է 1945 թվականի օգոստոսի 9-ին Քութայիսում։ Սովորել է Վրաստանի ճարտարագիտական ինստիտուտում՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։

Հանդես է եկել Թբիլիսիի «Դինամո» ակումբում (մինչև 1974 թվականը)։ Հարձակողական ոճի պաշտպան է։ Հասակը 186 սմ է։ 1964 թվականից խաղացել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1968 թվականին Ամառային օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է բրոնզե, 1972 թվականի Օլիմպիական խաղերում՝ ոսկե մեդալ։

1979-1983 թվականներին եղել է «Դինամո» (Թբիլիսի) ակումբի տղամարդկանց թիմի ավագ մարզիչը։

Մահացել է 2004 թվականի հունվարի 25-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Վերիայի գերեզմանատանը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական չեմպիոն - 1972
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր - 1968
  • Աշխարհի չեմպիոն - 1967
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1970
  • Եվրոպայի չեմպիոն - 1965, 1967, 1969, 1971
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1973
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե (1969) ու բրոնզե (1965) մեդալակիր
  • ԽՍՀՄ գավաթի առաջնության մրցանակակիր - 1969
  • 1965 և 1973 թվականների Ունիվերսիադաների արծաթե մեդալակիր
  • Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 100 лет российского баскетбола: история, события, люди: справочник / Автор-составитель В. Б. Квасков. — М.: Советский спорт. — 274 с.: илл. ISBN 5-9718-0175-9