Զորայր Միրզայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զորայր Միրզայան
Զօրայր Միրզայեան.jpg
Ծնվել է 1916
Ծննդավայր Թեհրան, Իրան
Վախճանվել է 1964
Մասնագիտություն թարգմանիչ, բանաստեղծ և գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան

Զորայր Հովսեփի Միրզայան (1916, Թեհրան - 1964), հայ գրող, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային դպրոցում, ապա ավարտել է ամերիկյան քոլեջը։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականների, հատկապես՝ իրանահայ գրողների միության «Նոր էջ» հանդեսին։ Հրատարակվել են Միրզայանի «Թաց մայթը» (1957), «Բանաստեղծություններ և պատմվածքներ․ Հատընտիր» (հետմահու, 1965) ժողովածուները և «Աբու-Ալի Աինա» (1954) ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Ռաբինդրանաթ Թագորի, Օմար Խայամի, Ֆիրդուսու, Հաֆեզի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մարկ Տվենի և ուրիշների ստեղծագործություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 617 CC-BY-SA-icon-80x15.png