Զոլավոր գիշերազգեստով տղան (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Զոլավոր գիշերազգեստով տղան
The Boy in the Striped Pyjamas
The Boy in the Striped Pyjamas0000.jpg
Հեղինակ Ջոն Բոյն
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Թեմա Հոլոքոսթի մասին վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Ստեղծման տարեթիվ 2006
Խմբագիր Արմեն Սարգսյան
Կազմի հեղինակ Սոնա Թարխանյան
Երկիր Իռլանդիա
Հրատարակիչ David Fickling Books
Հրատարակված է 2006 թվական
Հրատարակման տարեթիվ հունվարի 5, 2006
Թարգմանիչ հայերեն Ռուզան Ազիզյան
Հրատարակում հայերեն Վերնատուն, Երևան, 2016
ԳՄՍՀ 0-385-60940-X և 0-385-75106-0
OCLC 62132588 և 253456205
Վիքիդարան Զոլավոր գիշերազգեստով տղան
Վիքիքաղվածք Զոլավոր գիշերազգեստով տղան

Զոլավոր գիշերազգեստով տղան (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը: Առաջին գիրքը լույս է տեսել 2006 թվականի հունվարի 5-ին[1]: Ջոն Բոյնը այս գիրքը նվիրել է Ջեյմի Լինչին: Վեպը միանգամից ներկայացվել է երկու տասնյակ գրական մրցանակների, այդ թվում նաև British Book Award-ի: Թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով: Սա երկու անմեղ երեխաների պատմություն է, ովքեր առանձնացված էին փշալարերով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության գլխավոր հերոսը գերմանացի տղա է՝ Բրունոն[2], ով անհոգ ապրում էր Բեռլինի իրենց հինգհարկանի գեղեցիկ տանը, իր ընտանիքի և ընկերների հետ: Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Մի անգամ Բրունոն գալիս է տուն և պարզում, որ սպասուհի Մարիան իրերը դնում է ճամպրուկի մեջ, քանի որ հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել Օսվենցիմ[3]: Նոր վայրը Բրունոն չէր հավանում, նա կարոտում էր իր ընկերներին, իր տունը, ցանկանում էր խաղալ իր ընկերների հետ, բայց ոչ այդտեղ: Բրունոն գնում է ուսումնասիրելու տարածքը, որ տեսել էր պատուհանից: Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով: Մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ չգիտես ինչու հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։

Բրունոյի քույրը՝ Գրետելը, արդեն 12 տարեկան հասակում գերվել էր նացիզմի գաղափարներով: Ընտանիքի բոլոր անդամները, բացի հորից և աղջկանից, դժվարությամբ են տանում այն փաստը, որ հարևանությամբ համակենտրոնացման ճամբար է, որտեղ, «Ցիկլոն B» գազի միջոցով խեղդում և սպանում են բանտարկյալներին։ Միայն Բրունոն չէր հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։

Համակենտրոնացման ճամբարում Բրունոն ծանոթանում է իր նոր ընկերոջ՝ հրեա մի տղայի՝ Շմուելի հետ, որը նստած էր ցանկապատի մյուս կողմում: Պարզվում է, որ Բրունոն և Շմուելը ծնվել են նույն օրը, և, ինչպես պարզեց Բրունոն, նրանք շատ նմանություններ ունեին: Նրանք պարբերաբար հանդիպում էին ցանկապատի մոտ, Բրունոն ամեն օր ուտելիք էր տանում իր ընկերոջը՝ Շմուելին: Գնդակ և շախմատ էր տանում և խաղում էին միասին:

Նացիզմի գաղափարները չէր կրում Բրունոյի մայրը՝ Էլզան, և այդ պատճառով ավելի հաճախակի էին վիճում Բրունոյի ծնողները։ Բրունոյի մայրը կարծում էր, որ նմանատիպ վայրում ապրելը կարող է վատ անդրադառնալ երեխաների դաստիարակության վրա։ Երբ ի վերջո ծնողները գալիս են այն եզրակացության, որ կրկին պետք է տեղափոխվել։

Տեղափոխման նախօրդ օրը Բրունոն որոշում է վերջին անգամ տեսնել ընկերոջը և հաջողություն մաղթել։ Հանդիպման ժամանակ Շմուելը ասում է, որ իր հայրը կորել է, իսկ Բրունոն ասում է, որ պատրաստ է նրան օգնել, որպեսզի գտնեն իր հորը։ Սակայն այդ տեսքով՝ առանց գիշերազգեստի Բրունոն ճամբար մտնել չէր կարող։ Շմուելը խոստանում է, որ Բրունոյին գիշերազգեստ կտրամադրի։

Հաջորդ օրը Բրունոն բահը ձեռքին գալիս է ճամբարի ցանկապատի մոտ, որտեղ նրան սպասում էր Շմուելը։ Բահի օգնությամբ անցք է բացում և մտնում ճամբար։ Միասին նրանք գնում են զորանոց, որտեղ էլ անհայտացել էր Շմուելի հայրը։ Այդ ժամանակ զորանացում գտնվողներին՝ այդ թվում նաև Բրունոյին և Շմուելին, տանում են գազի խցիկներ։ Բոլորը կարծում են, որ նրանց այստեղ են բերել լողացնելու նպատակով։ Սակայն նրանց լողացնելու նպատակով չէին այստեղ բերել:

Բրունոյի ընտանիքի անդամները նկատում են նրա բացակայությունը: Բրունոյի շորերը գտնում են համակենտրոնացման ճամբարի ցանկապատի մոտ, երբ հասկանում են՝ ինչ է կատարվել, Բրունոյի հայրը հրամայում է բացել գազի խցիկների դուռը, բայց արդեն ուշ էր: Բրունոն մահացել էր մյուս բանտարկյալների հետ միասին։

Վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Այս ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երևակայությունը: Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որ մերը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսինն է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը: Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ՝ թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին: Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում:
- Ջեքոբ Հոուփ
Aquote2.png
Aquote1.png Փոքրիկ, հրաշալի ստեղծագործություն պատմական իրադարձությունների մասին, որոնց անդրադառնալն այնքան էլ հեշտ գործ չէ:
- Guardian
Aquote2.png
Aquote1.png Գործը հանգիստ չի տալիս ընթերցողին, մինչև նա կհասնի գրքի վերջին՝ սպանիչ էջերին:
- Independent
Aquote2.png
Aquote1.png Այս պատմությունը մանկության անմեղության և այն մասին է, թե ինչ դժվար է ընկերություն անել խառնակ ժամանակներում:
- Waterstone's Books Quarterly
Aquote2.png
Aquote1.png Ընկերության ու պատերազմի սարսափների մասին յուրօրինակ հեքիաթ:
- Irish Independent
Aquote2.png
Aquote1.png Հոլոքոսթն իր նկատմամբ հարգանք է պարտադրում, բացառում է քննադատական հայացքը, գերադասում է զուսպ լռությունը: Մի բան հաստատ է, այս գիրքը կարդալուց հետո անհնար է հանգիստ քուն մտնել:
- Observer
Aquote2.png


Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրունո - պատմության գլխավոր հերոսը, ութամյա գերմանացի տղան
  • Շմուել - Բրունոյի նոր ընկերը` ով ապրում էր համակենտրոնացման ճամբարում
  • Ռալֆ - Բրունոյի հայրը, զինվորական հրամանատար
  • Էլզա - Բրունոյի մայրը
  • Նատալի - Բրունոյի տատիկը
  • Գրեթել - Բրունոյի քույրը
  • Ֆյուրըր - Ռալֆի հրամանատարը

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համանուն ֆիլմը նկարահանվել է 2008 թվականին, ռեժիսորը Մարկ Հերմանն էր:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բոյն Գծավոր գիշերազգեստով տղան, Մոսկվա 2010; ISBN 978-5-86471-663-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview with Children’s Author John Boyne (2006)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-07-21-ին։ Վերցված է 2007-02-23 
  2. «The Boy in the Striped Pyjamas - John Boyne»։ Վերցված է 2017-06-12 
  3. Hughes, Kathryn (20 January 2006)։ «Educating Bruno»։ The Guardian։ Վերցված է 5 March 2015