Զոլավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[3][4][5][…] և վեպի էկրանավորում |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Լեհաստանի հրեաների պատմություն |
Հիմք | Գծավոր գիշերազգեստով տղան |
Թվական | օգոստոսի 28, 2008[6] և մայիսի 7, 2009[7] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարկ Հերման[5][8][9][…] |
Պրոդյուսեր | Դևիդ Հեյման |
Սցենարի հեղինակ | Մարկ Հերման |
Դերակատարներ | Էյսա Բաթերֆիլդ[5][8][9][…], Ջեք Սքենլոն[10][11][12][…], Դևիդ Թյուլիս[8][10][11][…], Վերա Ֆարմիգա[8][10][11][…], Ռուփերթ Ֆրենդ[8][10][11][…], Ամբեր Բիթի[8][10][13], Շեյլա Հենքոք[8][10][13][…], Ռիչարդ Ջոնսոն[8][10][13][…], Կարա Հորգան[8][10][13][…], Դեյվիդ Հեյմեն[10][11][13][…] և Ջիմ Նորթոն[8][10][13][…] |
Օպերատոր | Բենուա Դելյոմ |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Պատմվածքի վայր | Գերմանական ռայխ |
Նկարահանման վայր | Բուդապեշտ |
Կինոընկերություն | Heyday Films և BBC Films |
Տևողություն | 94 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Զոլավոր գիշերազգեստով տղան» (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), ամերիկացի ռեժիսոր Մարկ Հերմանի դրամատիկ ֆիլմն է, որը նկարահանվել է 2008 թվականին։ Ֆիլմի համար հիմք է հանդիսացել իռլանդացի գրող Ջոն Բոյնի համանուն վեպը։ Նկարահանումները տեղի են ունեցել Բուդապեշտում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունոն ութամյա գերմանացի տղա է, որն անհոգ ապրում է Բեռլինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրա հայրը բարձրաստիճան նացիստական չինովնիկ է։ Հոր՝ բարձր պաշտոն ստանձնելու պատճառով ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել։ Նոր տան հարևանությամբ Բրունոն հայտնաբերում է տարօրինակ ագարակ՝ արտասովոր մարդկանցով. մարդիկ այստեղ մշտապես գիշերազգեստով են, իսկ վերջիններիս վրա էլ ինչ-որ անհասկանալի թվեր են։ Եվ, չգիտես` ինչու, հին զգեստները մեծ վառարաններում են այրում, ինչի պատճառով ժամանակ առ ժամանակ վառարանային խողովակներից դուրս էին գալիս ծխի ահռելի քուլաներ։
Ընտանիքի բոլոր անդամները, բացի հորից և աղջկանից, որն արդեն 12 տարեկանում գերվել էր նացիզմի գաղափարներով, դժվարությամբ են տանում այն փաստը, որ հարևանությամբ համակենտրոնացման ճամբար է, որտեղ «Ցիկլոն B» գազի միջոցով խեղդում/սպանում են բանտարկյալներին։
Միայն Բրունոն չէր հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Օրերից մի օր նա ծանոթանում է Շմուել անունով հրեա տղայի հետ, որը, ըստ Բրունոյի, բավականին լավ հարմարվել էր ճամբարին։ Նա այս համոզմանն էր եկել այն բանից հետո, երբ պատահաբար տեսել էր ճամբարի վերաբերյալ նկարահանված բարի ֆիլմը։
Նացիզմի գաղափարները չէր կրում Բրունոյի մայրը՝ Էլզան, և այդ պատճառով օրըստօրե ավելի հաճախակի էին վիճում ծնողները։ Բրունոյի մայրը կարծում էր, որ նմանատիպ վայրում ապրելը կարող է վատ անդրադառնալ երեխաների դաստիարակության վրա։ Ի վերջո, ծնողները գալիս են այն եզրակացության, որ կրկին պետք է տեղափոխվել։
Տեղափոխման նախորդ օրը Բրունոն որոշում է վերջին անգամ տեսնել ընկերոջը և հրաժեշտ տալ։ Հանդիպման ժամանակ Շմուելն ասում է, որ իր հայրը կորել է, իսկ Բրունոն հայտնում է, որ պատրաստ է նրան օգնել, որպեսզի գտնեն նրան։ Սակայն առանց գիշերազգեստի Բրունոն ճամբար մտնել չէր կարող։ Շմուելը նրան խոստանում է, որ նրան գիշերազգեստ կտրամադրի, եթե վերջինս սենդվիչ բերի։
Հաջորդ օրը Բրունոն` բահը ձեռքին, գալիս է ճամբարի ցանկապատի մոտ, որտեղ նրան սպասում էր Շմուելը։ Բահի օգնությամբ անցք է բացում և մտնում ճամբար։ Նրանք միասին գնում են զորանոց, որտեղ էլ անհետացել էր Շմուելի հայրը։ Դրանից անմիջապես հետո զորանացում գտնվողներին, այդ թվում` իրենց, տանում են գազի խցիկներ (բունկերներ)։ Բոլորը կարծում են, թե նրանց այստեղ են բերել զուտ լողացնելու նպատակով, երբ հրամայում են բոլորին հանվել։
Սակայն նրանց ամենևին էլ լողացնելու նպատակով չէին բերել այստեղ... Շմուելը և Բրունոն գազի թունավորումից մահանում են բունկերում մյուս բանտարկյալների հետ միասին։
Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ռեժիսոր` Մարկ Հերման
- պրոդյուսերներ` Ռոզի Էլիսոն, Մարկ Հերման և Դեվիդ Հերման
- սցենարիստներ` Ջոն Բոյն և Մարկ Հերման
- օպերատոր` Բենուա Դելոմ
- երաժշտություն` Ջեյմս Հորներ
- մոնտաժ` Մայքլ Էլիս
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Ասա Բատերֆիլդ | Բրունո |
Ջեք Սքենլոն | Շմուլ |
Վերա Ֆարմիգա | մայր | Էլզա
Դևիդ Տյուլիս | հայր | Ռալֆ
Ամբեր Բիթի | քույր | Գրետել
Շեյլա Հենոք | տատիկ | Նատալի
Ռիչարդ Ջոնսոն | պապիկ |
Կառա Հորգան | Մարիա |
Դևիդ Հեյման | ծառա | Պավել
Ռուփերթ Ֆրենդ | Լեյտենանտ | Կուրտ Կյոլեր
Դմիմ Նորտոն | Գեր Լիստ |
Բյուջե և շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ պաշտոնական տվյալների` «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի բյուջեն և ծախսերը կազմել է 12 500 000 դոլար[14]։ Ֆիլմի հասույթը Միացյալ Նահանգներում կազմել է 9,046,156 դոլար (ընդհանուր հասույթի 22,4-ը), այլ երկրներում՝ 31,370,407 (ընդհանուր հասույթի 77,6%-ը)։ Ընդհանուր հասույթը կազմել է 40 416 563 դոլար[15]։
Ֆիլմի շնորհանդեսը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիայում[16]։
Մեծ Բրիտանիա, 2008 թվականի օգոստոսի 28
Մեծ Բրիտանիա, 2008 թվականի սեպտեմբերի 12
Իտալիա, 2008 թվականի սեպտեմբերի 12
Իսպանիա, 2008 թվականի սեպտեմբերի 19
Բրազիլիա, 2008 թվականի սեպտեմբերի 26
Իսպանիա, 2008 թվականի սեպտեմբերի 26
ԱՄՆ, 2008 թվականի հոկտեմբերի 16
Բրազիլիա, 2008 թվականի հոկտեմբերի 17
ԱՄՆ, 2008 թվականի հոկտեմբերի 22
Իսրայել, 2008 թվականի հոկտեմբերի 30
Հունգարիա, 2008 թվականի նոյեմբերի 6
ԱՄՆ, 2008 թվականի նոյեմբերի 7
Նորվեգիա, 2008 թվականի նոյեմբերի 22
Շվեյցարիա, 2008 թվականի նոյեմբերի 27
Դանիա, 2008 թվականի նոյեմբերի 28
Մեքսիկա, 2008 թվականի նոյեմբերի 28
ԱՄՆ, 2008 թվականի նոյեմբերի 28
Արգենտինա, 2008 թվականի դեկտեմբերի 4
Բրազիլիա, 2008 թվականի դեկտեմբերի 12
Իտալիա, 2008 թվականի դեկտեմբերի 19
Շվեդիա, 2008 թվականի դեկտեմբերի 19
Նորվեգիա, 2008 թվականի դեկտեմբերի 26
Նիդերլանդներ, 2009 թվականի հունվարի 8
Չիլի, 2009 թվականի հունվարի 15
Ֆինլանդիա, 2009 թվականի հունվարի 16
Պորտուգալիա, 2009 թվականի հունվարի 29
Սլովակիա, 2009 թվականի փետրվարի 5
Սլովենիա, 2009 թվականի փետրվարի 5
Սինգապուր, 2009 թվականի փետրվարի 26
Նոր Զելանդիա, 2009 թվականի մարտի 5
Պերու, 2009 թվականի մարտի 5
Ֆիլիպիններ, 2009 թվականի մարտի 15
Չեխիա, 2009 թվականի մարտի 26
Իսլանդիա, 2009 թվականի մարտի 27
Պանամա, 2009 թվականի մարտի 27
Չեխիա, 2009 թվականի մարտի 28
Ավստրալիա, 2009 թվականի ապրիլի 23
Բելգիա, 2009 թվականի ապրիլի 29
Գերմանիա, 2009 թվականի մայիսի 7
Ավստրիա, 2009 թվականի հունիսի 4
Ճապոնիա, 2009 թվականի օգոստոսի 8
Ֆրանսիա, 2009 թվականի օգոստոսի 12
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Պարգև | Առաջադրման անվանակարգ | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | Բրիտանական անկախ ֆիլմերի փառատոն[17] | Լավագույն դերասան | Վերա Ֆերմիգա | Հաղթանակ |
Լավագույն Ռեժիսոր | Մարկ Հերման | Առաջադրված | ||
Խոստումնալից նորեկ | Ասա Բատերֆիլդ | Առաջադրված | ||
2009 | Գոյաի փառատոն[18] | Լավագույն եվրոպական ֆիլմ | Զոլավոր գիշերազգեստով տղան | Առաջադրված |
Իրիշ Ֆիլմերի և Հեռուստատեսության փառատոն[19] | Լավագույն միջազգային ֆիլմ | Առաջադրված | ||
Երիտասարդ դերասաների փառատոն[20] | Լավագույն Կատարում | Ասա Բատերֆիլդ & Ջեք Սքենլոն | Առաջադրված |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- British Independent Film Award:
- Լավագույն դերասան - Վեռա Ֆարմիգա
- Chicago International Film Festival
- Հանդիսատեսի համակրանք - Մարկ Հերման
- Goya Awards
- Եվրոպայի լավագույն ֆիլմ
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- British Independent Film Award:
- Լավագույն ռեժիսոր - Մարկ Հերման
- Տարվա դերասան - Ասա Բաթերֆիլդ
Ֆիլմի երաժշտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի երաժշտությունները գրվել են Ջեյմս Հորների կողմից։ Երաժշտությունների ցանկ՝
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Boys Playing Airplanes» | 4։13 |
2. | «Exploring the Forest» | 2։36 |
3. | «The Train Ride to a New Home» | 3։34 |
4. | «The Winds Gently Blow Through the Garden» | 5։57 |
5. | «An Odd Discovery Beyond the Trees» | 2։51 |
6. | «Dolls Aren’t for Big Girls, Propaganda is…» | 3։43 |
7. | «Black Smoke» | 1։43 |
8. | «Evening Supper - A Family Slowly Crumbles» | 7։53 |
9. | «The Funeral» | 1։54 |
10. | «The Boys' Plans, From Night to Day» | 2։36 |
11. | «Strange New Clothes» | 9։53 |
12. | «Remembrance, Remembrance» | 5։31 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 BFI Film & TV Database
- ↑ https://web.archive.org/web/20170818005937/http://www.movies.nytimes.com/2008/11/07/movies/07paja.html
- ↑ http://www.moviepilot.de/movies/der-junge-im-gestreiften-pyjama
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.filmaffinity.com/en/film728544.html
- ↑ https://www.imdb.com/title/tt0914798/
- ↑ http://www.kinokalender.com/film6997_der-junge-im-gestreiften-pyjama.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 http://www.fotogramas.es/Peliculas/El-nino-con-el-pijama-de-rayas#critFG
- ↑ 9,0 9,1 http://stopklatka.pl/film/chlopiec-w-pasiastej-pizamie
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 http://www.imdb.com/title/tt0914798/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.the-numbers.com/movie/Boy-in-the-Striped-Pajamas-The
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135215.html
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 http://www.interfilmes.com/filme_v1_18632_O.Menino.do.Pijama.Listrado.html
- ↑ «Ֆիլմի բյուջե և ընդհանուր ծախսերն»։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2012.06.19
- ↑ «Ֆիլմի հասույթ ԱՄՆ-ում և այլ երկրներում»։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 2012.06.19
- ↑ «Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում»։ ԿինոՊոիսկ։ Վերցված է 18 ապրիլի, 2015
- ↑ BIFA 2008 Nominations at British Independent Film Awards
- ↑ 2009 Goya Awards at Alt Film Guide
- ↑ 2009 Winners-Film Categories at The Irish Film & Television Academy
- ↑ 2009 Nominations & Recipients Archived 2011-07-19 at the Wayback Machine. at Young Artist Awards
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին
- 2008 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր