Jump to content

Զիտան և Գիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիտան և Գիտան
հինդի՝ सीता और गीता
«Զիտան և Գիտան» ֆիլմի պաստառը
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա[1], կատակերգական էքշն ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1972
Լեզուհինդի
ՌեժիսորՌամեշ Սիպպի[1][2]
ՊրոդյուսերՋի Փի Սիպի
Սցենարի հեղինակՋավեդ Ախտար
ԴերակատարներՀեմա Մալինի[2], Սանջիվ Կումար[2], Դհարմենդրա[2] և Մանորամա[2]
ԵրաժշտությունՌահուլ Դև Բուրման
ՄոնտաժԷմ Էս Շինդե
Տևողություն162 րոպե

«Զիտան և Գիտան» (Seeta Aur Geeta, հինդի՝ सीता और गीता, ուրդու՝ سیتا اور گیتا), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռամեշ Սիպպին։ Վարձույթ է հանվել 1972 թվականին և գրավել է առաջին տեղը, որպես այդ տարվա ամենաբյուջետային ֆիլմ[3]։ Ֆիլմը մեծ ճանաչում է գտել նաև ԽՍՀՄ-ում[4]։ Կինոնկարը պատմում է երկվորյակ քույրերի մասին, որոնք բաժանվել են մանուկ հասակում։

Սաստիկ տեղատարափ անձրևի ժամանակ ընտանեկան զույգը կանգ է առնում մոտակա խրճիթում, որը պատկանում էր գնչուներին։ Քանի դեռ տղամարդիկ գտնվում են բժշկի փնտրտուքի մեջ՝ սկսվում է կնոջ ծննդաբերությունը։ Առավոտյան, երբ ամուսինները փոքրիկին գրկած գնում են տուն, պարզվում է, որ ծնվել են երկվորյակ աղջիկներ, բայց տանտեր գնչուհին աղջիկներից մեկին պահել է իրեն։ Հարազատ ծնողներն աղջկան անվանում են Զիտա, իսկ որդեգիրները՝ Գիտա։

Մի քանի տարի անց մահանում են Զիտայի ծնողները և նա ապրում է տատիկի տանը։ Քանի որ ծնողները մահացած էին, զարմուհին և նրա մայրը օգտվում են առիթից և շահագործում Զիտային։ Միևնույն ժամանակ Գիտան իր հարևան Ռակիի և տղայի հետ գումար է վաստակում՝ ելույթ ունենալով կրկեսային համարներում։ Ընտանիքի ընկերը Զիտայի համար հարմար փեսացու է գտնում՝ բժիշկ Ռավիին։ Սակայն տանեցիները չեն ուզում և անընդհատ վատաբանում են նրան։ Չդիմանալով հարազատների մշտական տանջանքներին և շահագործումներին՝ Զիտան որոշում է կայացնում և փախչում է տանից։

Զիտան թռչում է կամրջից, բայց նրան փրկում է Ռակին՝ չկասկածելով որ նա ոչ թե Գիտան է, այլ ուրիշ մեկը։ Իսկ այդ ժամանակ Գիտային Զիտայի հարազատներն են տանում պահելու՝ չկասկածելով, որ նա Զիտան չէ։

Այսպիսով ամեն ինչ խառնվում է իրար։

Թիվ Ֆիլմի անուն
Հեմա Մալինի Զիտա և Գիտա
Դհարմենդրա Ռակա՝ Զիտայի սիրեցյալը
Սանջիվ Կումար Ռավի՝ Գիտայի սիրեցյալը
Սատենդրա Կապպու Բադրինաթհ
Ռուպեշ Կումար ռանջիտ՝ Կաուշալիի եղբայրը
Պրատիմա Դեվի Քույրերի տատիկը
Ռադհիկա Ռանի Լիլա՝ Գիտայի մայրացուն
Հանի Իրանի Շոյլա՝ Կաուշալիի դուստրը
Ալանկար Ջոշի Կաուշալիի որդին
Մաստեր Ռավի Չինո
Կամալ Կապուր Ռավիի հայրը
Ռաթհամալա Ռավիի մայրը
Կեշավ Ռենա Ռանա՝ ոստիկան
Դեվ Կիշան Ռամու՝ ծառան
Աբխի Բհատտչարիա Քույրերի հայրը
Ռամա Դուլարի Ռամա, քույրերի մայրը
Ասիտ Սեն Լիլայի ամուսինը
Ասրանի բժիշկ
  • Ի սկզբանե երկվորյակների դերը պետք է մարմնավորեր դերասանուհի Մումթազը։ սակայն վերջինս համաձայնության չեկավ կինոարտադրողների հետ, քանի որ գոհ չէր առաջարկվող հոնորարից։ Միայն դրանից հետո հրավիրեցին Հեմա Մալինիին[5][6],:
  • Ղրղըզ սիամական երկվորյակներ Ռեզախանովներին ի պատիվ քույրերի անվանակոչեցին Զիտա և Գիտա։
  • 2004 թվականի ամռանը ռուսական Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում առյուծի և վագրի խաչասերումից ծնված զույգ լիգրերին կոչեցին Զիտա և Գիտա։
  • Սրիկա կինը (Chaalbaaz, 1989), Շրիդևիի մասնակցությամբ
  • Կիշանը և Կանհայան (Kishen Kanhaiya, 1990), Անիլ Կապուրի մասնակցությամբ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0078222/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.hindigeetmala.net/movie/seeta_aur_geeta.htm
  3. Топ 5 фильмов года в Индии Արխիվացված 2013-04-30 Wayback Machine. BoxOfficeIndia.com
  4. kinanet (2008 թ․ օգոստոսի 3). «Зарубежные популярные фильмы в советском кинопрокате (Индия)» (ռուսերեն). Живой Журнал. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  5. Sukanya Verma (2013 թ․ ապրիլի 17). «Ram Aur Shyam: Dilip Kumar's first double role» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. Hachette Children's Yearbook & Infopedia 2013. — Hachette India Local, 2012. — 256 с. — ISBN 978-9350095454

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]