Զինվորի երգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զինվորի երգեր՝ հայ քնարական բանահյուսության համեմատաբար նոր տեսակներից են, կապված 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայերին ցարական և թուրքական բանակ պարտադիր զինված ծառայության զորակոչելու իրողության հետ։

Հորինված են ավանդույթներ երգերի (պանդխտության, հարսանեկան, հրաժեշտի, ողբի) ոճական ազդեցությամբ, ունեն երգային կայուն բանաձևեր ու կրկնակներ(«Սալդաթ եմ, կերթամ», «Ասքյար եմ,կերթամ», «Վագոն, մի ժաժա»), համախմբված են որոշակի մոտիվների՝ զորակոչի վիճակահանության («Կանցիլարի դուռը», «Մտա եկեղեցին»), հրաժեշտիև ուղևորման («Գնալով գնացի, գյուղից հեռացա», «Մայրիկ ջան, քույրիկ ջան»), զորանոցային կյանքի անցուդարձերի, ռազմաճակատում զինվորի ապրումների, վիրավորվելու, գերվելու շուրջը («Հասանղալա», «Կերչի հողը», «Սև ծովի ափին, մայրիկ ջան», վերջին երկուսը՝ Հայրենական մեծ պատերազմի երգաշարից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png