Զգեժ (լեհերեն՝ Zgierz), քաղաք Լեհաստանում՝ Լոձի վոևոդությունում: Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է: Մտնում է Լոձի ագլոմերացիայի մեջ: Գտնվում է Բզուրա գետի ափին;
Զգեժը քաղաքի կարգավիճակ է ստացել դեռևս 1288 թվականին և տարածաշրջանի հնագույն քաղաքներից մեկն է համարվում[1]: Եղել է Լեհաստանի թագավորական քաղաքներից[2], 16-րդ դարում գտնվել Լեչիցա վոևոդության Լեչիցա գավառի կազմում[3]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների տիրապետության շրջանում վերանվանվել է Görnau: Աշխարհամարտի ավարտից տասնամյակներ անց դարձել է ապրելու համար ամենահարմար բնակավայրերից մեկը Լեհաստանում, այդտեղ բնակարաններ են ձեռք բերում նաև Լոձի արհեստավարժ մասնագետները: Զգեժում է գտնվում «Նոր Գդինյա» խոշորագույն հանգստյան բազան, որտեղ կան մի քանի լողավազան, թենիսի դաշտեր, նիստերի դահլիճներ, հարմարավետ հյուրանոց:
Զգեժը զբաղեցնում է 42,33 քառակուսի կիլոմետր տարածք: 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 56.690, խտությունը՝ 1349 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[4][4][5][5][6]:
Պատմական փաստաթղթերում հանդիպում են քաղաքի անվանման Zguyr, Sguir, Segey և Shegrz տարբերակները[7]:
↑|tytuł = Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich, Tom XIV - wynik wyszukiwania - DIR |data dostępu = 2019-12-13 |opublikowany = dir.icm.edu.pl |url = http://dir.icm.edu.pl/Slownik_geograficzny/Tom_XIV/576}}