Զբիգնև Բարանովսկի
Զբիգնև Բարանովսկի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լեհ.՝ Zbigniew Baranowski |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 2, 1991 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բյալոգարդ, Białogard County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան |
Զբիգնև Բարանովսկի (անգլ.՝ Zbigniew Baranowski, հուլիսի 2, 1991, Բյալոգարդ, Białogard County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան)[1], լեհ ազատ ոճային ըմբիշ, ով մասնակցել է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին[2]։
2016 թվականին արծաթե մեդալ է նվաճել բուլղար անվանի ըմբիշներ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում:
2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալու համար հանդես գալով որակավորման մրցաշարում՝ քառորդ եզրափակիչում թեև պարտվել է J'den Cox-ին[3], բայց քանի որ վերջինս եզրափակիչ է դուրս եկել, Զբիգնևը հնարավորություն է ստացել շարունակելու պայքարը և վերջնարդյունքում նվաճել է թե՛ բրոնզե մեդալ և թե՛ օլիմպիական ուղեգիր[4]։
Աշխարհի ըմբիշների վարկանիշային ցանկում Զբիգնև Բարանովսկին զբաղեցրել է 19-րդ տեղը[5]։
2020 թվականին նա արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության անհատական մրցաշարում, որ անց է կացվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում[6][7]։
2022 թվականին էլ արժանացել է Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալին 97 կիլոգրամ քաշային կարգում (մրցումներն անց են կացվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում)[8][9]։ Բարանովսկին մասնակցել է նաև Բելգրադում կայացած աշխարհի առաջնությանը[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Polish 2016 Olympic team at the Polish Olympic Committee website
- ↑ «Zbigniew Mateusz Baranowski»։ Rio 2016։ Արխիվացված է օրիգինալից August 26, 2016-ին։ Վերցված է October 7, 2016
- ↑ Toppmeyer Blake։ «Cox achieves Olympic goal he set for himself as a youngster - Columbia Daily Tribune | Columbia Missouri: Mu»։ Columbiatribune.com։ Վերցված է 2016-04-26
- ↑ Morgan Liam։ «Three countries secure two Rio 2016 quotas on final day of Olympic Games Qualifying Tournament»։ Insidethegames.biz։ Վերցված է 2016-04-26
- ↑ «Zapasy. Marcinkiewicz i Brzozowski są najwyżej z Polaków w rankingu»։ nto.pl։ 2016-02-16։ Վերցված է 2016-04-26
- ↑ Shefferd Neil (18 December 2020)։ «Russia close UWW Individual Championships in style with four more golds on final day»։ InsideTheGames.biz։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2020-ին։ Վերցված է 19 December 2020
- ↑ «2020 Individual Wrestling World Cup Results Book»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2020-ին։ Վերցված է 18 December 2020
- ↑ Pavitt Michael (29 March 2022)։ «Egorov wins rare North Macedonian gold at European Wrestling Championships»։ InsideTheGames.biz։ Վերցված է 30 March 2022
- ↑ «2022 European Wrestling Championships Results Book»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 3 April 2022-ին։ Վերցված է 3 April 2022
- ↑ «2022 World Wrestling Championships Results Book»։ United World Wrestling։ Արխիվացված է օրիգինալից 18 September 2022-ին։ Վերցված է 18 September 2022
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Զբիգնև Բարանովսկի Վիքիպահեստում |
---|
- Sylwetka na stronie iat.uni-leipzig.de
- https://www.sports-reference.com/olympics/athletes/ba/zbigniew-baranowski-1.html
https://web.archive.org/web/20200417134039/https://www.sports-reference.com/olympics/athletes/ba/zbigniew-baranowski-1.html |дата-архіву = 17.04.2020
|