Զարեհ Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Զարեհ Մելքոնյան արմտ. հայ.՝ Զարեհ Մելքոնեան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1922 |
Ծննդավայր | Հալեպ |
Վախճանվել է | մարտի 30, 2012 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Fremont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Աշխատավայր | Շիրակ |
Զարեհ Մելքոնյան Վիքիդարանում |
Զարեհ Մելքոնյան (Զարեհ Քահքեջյան, օգոստոսի 15, 1922, Հալեպ - մարտի 30, 2012, Fremont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ բանաստեղծ, դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական կրթությունն ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում։ Այնուհետև սովորել է ամերիկյան, ֆրանսիական ուսումնարաններում, ավարտել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ Բեյրութի ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան` աղջկանց և Հովակիմյան-Մանուկյան` տղաների միջնակարգ դպրոցներում։ 1956-1964 թվականներին եղել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության ատենապետը, 1956 թ.-ին հիմնել և մինչև 1964 թվականը խմբագրել է «Շիրակ» գրական ամսագիրը։ 1968 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[1][2]։ Աշխատակցել է «Ծիածան», «Անի», «Զարթոնք», «Սևան», «Նայիրի» և այլ ամսագրերի ու թերթերի։ Կազմել և հրատարակել է «Գործնական քերականություն» (1958) և «Գրական գիտելիքներ» (1960) դասագրքերը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ես եւ մարդիկ» (1943)
- «Ջրհեղեղէն յետոյ» (1947)
- «Երջանկութիւն» (1950)
- «Քերթուածներ» (1962)
- «Մինչեւ ափերը անկարելիին» (Բեյրութ, 1967)
- «Սիրոյ ցանցին մէջ» (Բեյրութ, 1962)
- «Անգոյ հետքեր» (Բեյրութ, 1962)
- «Ահա այսպէս ապրեցանք» (1972)
- «Զմռսուած երազներ» (1976)
- «Պրն. Ժոզէֆ Քարեան» (1978)
- «Լեռներ վիհերու մէջ» (Լոս Անջելես, 1978)
- «Բանալիներ» (1979)
- «Այդ գիշեր» (Դետրոյտ, 1980)
- «Արտաւազդին հայրը» (Դետրոյտ, 1981)
- Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Երևան, 1981։
- «Մեծ Ժողովը» (1982)
- «Ֆրէօյտի զաւակները» (1982)
- «Ծնծղաները ոչինչին» (1982)
- Լեռներ վիհերուն մեջ (ծաղկաքաղ), Երևան, 1984։
- «Կեանքով, եւ մասամբք նորին» (Ֆրիմոնթ, 1995)։
- «Բաւիղէ բաւիղ» (Ֆրիմոնթ, 1998)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Զարեհ Մելքոնյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-15
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Մելքոնյան, Զարեհ, 1922- (Personal Name)»։ 37.26.174.99։ Վերցված է 2016-08-15(չաշխատող հղում)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ ![]() |