Զավեն Բշտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զավեն Բշտիկյան
Զավեն Բշտիկյան.jpg
Ծնվել է1930
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էնոյեմբերի 10, 2018(2018-11-10)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՍովետական Հայաստան, Հայաստանի աշխատավորուհի, Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Գիտություն և տեխնիկա և Երեկոյան Երևան

Զավեն Բշտիկյան (1930, Բեյրութ, Լիբանան - նոյեմբերի 10, 2018(2018-11-10), Երևան, Հայաստան[1]), հայ լուսանկարիչ: «Սովետական Հայաստան» օրաթերթի, այնուհետև՝ «Մունետիկ» շաբաթաթերթի ֆոտոթղթակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Բշտիկյանը ծնվել է 1930 թվականին Բեյրութում: Սովորել է Բեյրութի Մխիթարյան վարժարանում: 1946 թվականին հայրենադարձել է: Որպես լուսանկարիչ փորձառություն է ձեռք բերել Պարգև Չոլագյանի մոտ: Եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի ֆոտոթղթակից, 1952 թվականից՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գլխավոր լուսանկարիչ։ Ստեղծել է կնոջ կերպարը ներկայացնող լուսանկարչական պատկերասրահ, որը եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ իր ծավալով և մշակութաբանական արժեքով։ Բշտիկյանի նատուրալիստական լուսանկարները ներկայացնում են Խորհրդային Հայաստանի կանանց կյանքի բոլոր բնագավառներում՝ ներկայացնելով կնոջ առաջադեմ կերպարը՝ համատեղված ավանդական, պահպանողական հայացքների հետ։ Արխիվի մեջ հատուկ նշանակություն ունեն Բշտիկյանի՝ կանանց նորաձևությունը գովազդող լուսանկարները[2][3]։

Աշխատանքային գործունեության ընթացքում թղթակցել է հայաստանյան գրեթե բոլոր թերթերին և ամսագրերին («Սովետական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան», «Գիտություն և տեխնիկա», «Երեկոյան Երևան»): Մասնագիտական գործունեությունն ավարտել է «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես դրա ամենաբազմամյա ֆոտոթղթակից: Հայաստանի անկախացումից հետո թղթակցել է «Մունետիկ» շաբաթաթերթին[2]:

Լրագրողական լուսանկարչությունից բացի Բշտիկյանը եղել է գեղարվեստական լուսանկարչության ներկայացուցիչ[4]:

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միութենական մրցույթների: Լենինգրադում կայացած համամիութենական գլխավոր ստուգատեսում արժանացել  է հատուկ մրցանակի և արծաթե մեդալի:

1985 թվականին թողնելով լուսանկարչությունը՝ Բշտիկյանը զբաղվել է նկարչությամբ[2][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը
  2. 2,0 2,1 2,2 Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 119:
  3. «ԲՇՏԻԿՅԱՆ, ԶԱՎԵՆ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան»։ www.lusarvest.org։ Վերցված է 2019-01-10 
  4. «Ավանգարդիստական լուսանկարչություն» 
  5. Daily A. Z. G.։ «ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ»։ AZG Daily։ Վերցված է 2019-01-10