Բույսը հավաքում են հունիսին թարմ վիճակում, քանի որ պարունակում է C վիտամին։ Դեկորատիվ առանձնահատկություններից բացի հայտնի է նաև որպես վայրի բանջարաբույս։ Արմատները պարունակում են 6․45 % սապոնին։ Արմատները և տերևները պարունակվում են ինուլինի ածխաջրեր[1]։
Զանգակածաղիկ խոշորատերևը բազմանում սերմերի միջոցով, ինչպես նաև թփի բաժանմամբ և արմատային ծիլերով։ Լավ է աճում արևոտ բաց վայրերում, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, փուխր հողերում։ Մեկ տեղում կարելի է մշակել 3-4 տարի, որից հետո կորցնում է իր դեկորատիվ հատկանիշները։
Օգտագործվում է ամենաբազմազան ծաղկային ձևավորումներում՝ միքսբորդերներում և լանդշաֆտային խմբերում, ալպինարիաներում և քարապարտեզներում։ Կտրած ծաղիկները գործածվում են ծաղկեփնջերում և ծաղկային վերադաշնակումներում։
↑Дикие съедобные растения / Под ред. акад. В. А. Келлера; АН СССР; Моск. ботан. сад и Ин-т истории матер. культуры им. Н. Я. Марра. — М.: б. и., 1941. — С. 19. — 40 с.
↑Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատր ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987