Զահարիա Ստանկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զահարիա Ստանկու
ռում.՝ Zaharia Stancu
Zaharia Stancu.jpg
Ծնվել է հոկտեմբերի 5, 1902(1902-10-05)[1]
Ծննդավայր Salcia, Teleorman County, Ռումինիա
Վախճանվել է դեկտեմբերի 5, 1974(1974-12-05)[1] (72 տարեկանում)
Վախճանի վայր Բուխարեստ, Ռումինիա
Մասնագիտություն վիպասան, բանաստեղծ, գրող և լրագրող
Լեզու ռումիներեն[2]
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա
Կրթություն Philology Department (Bucharest University)
Գրական ուղղություններ ռեալիզմ, սոցիալիստական ռեալիզմ և նատուրալիզմ
Անդամակցություն Ռումիիայի գրողների միություն և Ռումինական ակադեմիա
Կուսակցություն Q12737580? և Q18545211?
Պարգևներ Հերդերի մրցանակ և Order of the Victory of Socialism
Զավակներ Horia Stancu[3]
Zaharia Stancu Վիքիպահեստում

Զահարիա Ստանկու (ռում.՝ Zaharia Stancu) (հոկտեմբերի 7, 1902, Սալչիա - դեկտեմբերի 5, 1974, Բուխարեստ), ռումին գրող և քաղաքական գործիչ։ ՌԽՀ ակադեմիայի ակադեմիկոս (1955)։ Ռումինիայի կոմկուսի անդամ 1945 թվականից։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի փիլիսոփայական-բանասիրական ֆակուլտետըը (1932

Ստեղծագործական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է մտել բանաստեղծություններով («Պարզ երգեր», 1927)։ Հանդես է եկել որպես հրապարակախոս, աշխատակցել է ձախ և դեմոկրատական մամուլին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ հակաֆաշիստական գործունեության համար արգելափակվել է համակենտրոնացման ճամբարում։ Երկրի ազատագրումից (1944) հետո եղել է Ազգային թատրոնի տնօրենը (1946-1952), 1958-1968 թվականներին՝ «Գազետա լիտերարե» («լատ.՝ Gazeta Literara») թերթի գլխավոր խմբագիրը, 1966-1974 թվականներին՝ ՌԽՀ ԳԽ նախագահը։ Ետպատերազմյան տարիներին, 1969 թվականից՝ ՌԿԿ ԿԿ-ի և պետական խորհրդի անդամ։ Հիմնականում գրել է արձակ գործեր։ Նրա «Ոտաբոբիկը» (1948) վեպը, «Դառն արմատներ» էպոպեան, «Խելահեղ անտառ» (1963), «Անձրև ու քամի» (1969) վեպերը գլխավորապես հիմնված են ինքնակենսագրական նյութի վրա, տալիս են նախապատերազմյան և ետպատերազմյան Ռումինիայի սոցիալական ու քաղաքական կյանքի պատկերը։ Գրել է նաև պատմվածքներ («Նեղ և խոր ակոս», 1949, «Կյանքի համար», 1951, «Սիրային պատմվածքներ», 1970 և այլն)։ Ստանկուն այցելել է Խորհրդային Հայաստան։ Նրա չափածո և արձակ գործերից թարգմանվել են հայերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 106 CC-BY-SA-icon-80x15.png