Զաբել Արամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաբել Արամ
Zabel Aram.png
Ծնվել է 1893
Պարտիզակ
Մահացել է 1986
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ժանրեր օպերա
Մասնագիտություն երգչուհի
Երգչաձայն սոպրանո
Գործիքներ վոկալ

Զաբել Արամ (նախկին անունը՝ Թագուհի, ամուսնական ազգանունը Փանոսյան, անգլ.՝ Zabelle Panosian, Զապել Փանոսեան, 1893, Պարտիզակ - 1986, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ օպերային երգչուհի (սոպրանո

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբել Արամը ծնվել է 1893 թվականին Պարտիզակում։ Հայրը՝ Տիգրանը, սերել է Պարտիզակի Տ. Մեսրոպյանների ընտանիքից: Նախնական կրթություն ստացել է տեղի Շուշանյան վարժարանում: 1907 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Ամուսնացել է լուսափորագրանկարիչ, պարտիզակցի ձեռներեց Արամ Սարգիս Փանոսյանի հետ: Աշակերտել է երգչուհի Գերթրուդ Դահենային։ 1908-1920 թվականներին ապրել է Բրուքլինում: Այդ տարիներին հանդես է եկել Բոստոնի օպերային թատրոնում: Կատարելագործվել է Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում: 1917 թվականին Կոմիտասի մշակմամբ «Կռունկ» երգը ձայնագրել է Նյու Յորքում[1][2]: 1919 թվականից հանդես է եկել մենահամերգներով։ Հռոմում հաջողություն է ունեցել Ջիլդայի («Ռիգոլետտո») և Ռոզինայի («Սևիլյան սափրիչ») դերերգերով։ Հյուրախաղերով շրջագայել է Անգլիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Արգենտինայում: Ելույթներ է ունեցել դստեր՝ պարուհի Ադրինայի (Ադրինա Օտերո) հետ[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Կռունկ» երգի 1916 թվականի բացառիկ ձայնագրություն. arevelk.am» 
  2. «Zabelle Panosian | Music of Armenia»։ musicofarmenia.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-10 
  3. Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»
  4. Nagoski Ian (2015-09-14)։ «How Could Such Beauty Be Left Behind?»։ The Armenian Weekly (en-US)։ Վերցված է 2019-01-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mgrdich Bodourian, Hay Hanrakidag, 1938 Boukresh, Part 2