Երևանի կրթություն և գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

1832 թվականին Երևանում բացվել է գավառական դպրոց, որտեղ Խաչատուր Աբովյանն աշխատել է որպես տեսուչ և ուսուցիչ։

Այնուհետև բացվել են հոգևոր թեմական դպրոցը (1837), Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1850, 1884 թվականից՝ իգական պրոգիմնազիա, 1898 թվականից՝ գիմնազիա), իգական ուսումնարանը (1850), Նորքի ծխական դպրոցը (1860), Գայանյան օրիորդաց ուս ումնարանը (1866, 1879 թվականից՝ միջնակարգ դպրոց), ուսուցչական սեմինարիան (1881), իգական 3-րդ դպրոցը (1906, հետագայում՝ Ալեքսանդրովյան № 2 իգական գիմնազիա) և այլն։ Երևանում դպրոց, ցանցի աննախադեպ զարգացումն սկսվել է 1920-ական թվականներին։

Խորհրդային առաջին տարիների կրթաան համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել են դպրոցի 2 հիմնական տիպեր՝ տարրական և 7-ամյա։ 1940 թվականին Երևանում կային 45 հանրակրթական դպրոցներ։ 1966 թվականից անցում է կատարվել ընդհանուր միջնակարգ պարտադիր կրթության։ 1986-1987 թվականներին Երևանում գործել են 308 նախադպրոց, հաստատություններ, 216 հանրակրթական դպրոցներ, 34 պրոֆտեխնիկական ուսումնարաններ, 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, 11 բուհ։ 1990-ական թվականների սկզբից, հանրապետությունում ազգային դպրոցի զարգացման հայեցակարգի ընդունումով, ամրագրվել է դպրոցահասակ բոլոր երեխաների՝ պետական հանրակրթական դպրոցներում անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը։

Այժմյան կրթական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հանրակրթական պետական կրթակարգի՝ 2006-2007 ուսումնական տարվանից ՀՀ-ում անցել են 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթության՝ եռաստիճան համակարգով տարրական դպրոց՝ 1-5-րդ, միջին դպրոց՝ 5-9-րդ (միասին՝ հիմնական), ավագ դպրոց՝ 10-12-րդ դասարան։ Երևանում գործում են 263 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից 220-ը՝ պետական (169-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 51-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության), իսկ 43-ը՝ ոչ պետական, այդ թվում՝ 148 պետական և 30 ոչ պետական միջնակարգ (1-12-րդ դասարաններ), 14 պետական և 4 ոչ պետական ավագ (10-12-րդ դասարաններ), 51 պետական և 2 ոչ պետական հիմնական (1-9-րդ դասարաններ), 7 պետական և 3 ոչ պետական վարժարան (5-12-րդ դասարաններ) և 4 ոչ պետական տարրական (1-4-րդ դասարաններ)։

Հատուկ խնդիրներ ունեցող երեխաների դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում կա նաև 13 հատուկ (խոսքի, լսողության, տեսողության խանգարում ունեցող, մտավոր թերզարգացած երեխաների համար) դպրոց։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 161 նախակրթական ուսումնական հաստատություններ։ Վերջին տասնամյակում ՀՀ-ում վերականգնվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ցանցը։

Նախնական և մասնագիտական ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում գործում են շուրջ 20 նախնական (արհեստագործական) և ավելի քան 30 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Առաջին բուհը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ

Առաջին բուհը՝ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին, մինչև 1920 թվականի հունիսը գործել է Ալեքսանդրապոլում։ Հետագայում ԵՊՀ ֆակուլտետների հիմքի վրա ստեղծվել են մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական, շինարարարական, քիմիատեխնոլոգիական, առևտրակոոպերատիվ ինստիտուտները։

Պետական բուհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում գործող 25 պետական բուհերից Երևանում են ԵՊՀ-ն, ՀՊՃՀ-ն, ՀՊՄՀ-ն, ԵՃՇՊՀ-ն, ՀՊՏՀ-և, ԵՊԼՀ-և, ԵՊԲՀ-ն, ՀՊԱՀ-ն, ՌՀՊՀ-ն, ՀԱՀ-ն, ՀՖՀ-ն, Կոմիտասի անվան կոնսերվատորիան, ՖԿՀՊՀ-ն, ԵԹԿՊՀ-ն, ԵԳՊԱ-ն, ԵԿՏԱ-ն, ՀՀ Պետական կառավարման, ՀՀ ոստիկանության, ճգնաժամային կառավարման ակադեմիաները, ՀՀ ՊՆ ռազմական, ավիացիայի ինստիտուտները։ Երևանում է նաև ՀՀ ոչ պետական (շուրջ 40) բուհերի մեծ մասը՝ «Հրաչյա Աճառյան», «Անանիա Շիրակացի», «Գլաձոր», «Գալիք», «Հայբուսակ», «Հյուսիսային», Մեսրոպ Մաշտոցի անվան, Մովսես Խորենացու անվան, «Մանց» և այլն։ 1920-ական թվականներից ԵՊՀ-ն դարձել է նաև գիտական կենտրոն։ 1925 թվականին ստեղծվել են Արևելքիի և գիտության ինստիտուտը, ԳՀ լաբորատորիաներ՝ արդյունաբերական առանձին ձեռնարկություններին կից։ 1935 թվականին Երևանում հիմնադրվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը՝ ԱրմՖԱՆ-ը, որը միավորել է ՀԽՍՀ գիտական հաստատությունները, 1943 թվականիև ԱրմՖԱՆ-ի հիմքի վրա ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ-ն (այժմ՝ ՀՀ ԳԱԱ)՝ սկիզբ դնելով գիտության զարգացման նոր փուլի։