Երվանդ Աղամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Աղամյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 16, 1935(1935-10-16)
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունհրապարակախոս

Երվանդ Աղամյան (187?[1]-1935), հայ հրապարակախոս։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1890-ականների սկիզբից անցել է արտասահման։ Նախ աշխատել է Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիա» պարբերականին, հետագայում մեկնել է ԱՄՆ, բնակություն հաստատել Ֆրեզնո քաղաքում։ Երկար տարիներ գրել է ամերիկահայ մամուլում («Ասպարեզ», «Մշակ», «Նոր օր», «Հայ սիրտ» և այլն)։

Օգտագործել է Երվանդունի, Մժեժ Գնունի ծածկանունները։ Մահացել է Ֆրեզնոյում[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 554։
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 65.