Երվանդունիների պայքարը Մարաստանի դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդունիների պայքարը Մարաստանի դեմ
Երվանդյան Հայաստանը մ.թ.ա. 4-րդ դարից-մ.թ.ա. 2-րդ դարը
Երկիր
ՏիրույթներԵրվանդունիների թագավորություն
ԾագումԵրվանդ Սակավակյաց
ՏիտղոսներՀայաստանի թագավոր
Հայաստանի սատրապ
Մեծ Հայքի Արքա
Ծոփքի արքա
Փոքր Հայքի արքա
Կոմմագենեի արքա
ՀիմնադիրԵրվանդ Սակավակյաց
ՀիմնումՄ.թ.ա. 570
ԱվարտՄեծ Հայքում և Ծոփքում՝ մ.թ.ա. 220
Փոքր Հայքում՝ մ.թ.ա. 1-ին դար
Կոմմագենեում՝ մ.թ. 72
Ազգային
պատկանելիություն
Հայ

Երվանդունիների պայքարը Մարաստանի դեմ[1], մ.թ.ա. 585-550-ական թվականները, Հայոց թագավոր՝ Երվանդ Սակավակյացը, ապստամբությունը Մարաստանի դեմ, որի մասին հիշատակել են Քսենոֆոնը և Մովսես Խորենացին։

Առկա են որոշ տեղեկություններ մ.թ.ա. 6-րդ դարի առաջին կեսում, Մարաստանի դեմ մղած պայքարի մասին, Հույն պատմիչ Քսենոֆոնի «Կյուրոպեդիա» («Կյուրոսի վանքը») և Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աշխատությունների մեջ։

Ըստ Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունների, Ասորեստանի և Ուրարտուի դեմ մղվող պայքարի ժամանակ հայերը եղել են Մարաստանի համար ոչ միայն մարտերի դաշնակից այլ նաև հայերի ու մարերի միջև գոյություն են ունեցել բարեկամական, դաշնակցային իրավահավասար հարաբերություններ, որոնք հաճախ ամրապնդվել են նաև խնամիական կապերով։ Սակայն դաշնակցային իրավահավասար այս հարաբերությունները երկար չեն պահպանվում։

Շուտով Հայաստանը ընդունում է Մարաստանի դերիշխանությունը և պարտավորվում նրան հարկ վճարել և պատերազմի դեպքում զորք տալ։ Քսենոֆոնը պատմում է որ Հայոց դատավորը, օգտվելով Մարաստանի և Բաբելոնիայի միջև առաջացած պատերազմից, ապստամբում է Մարաստանի դեմ, Քսենոֆոնը չի հայտնում Հայոց թագավորի անունը, սակայն Մովսես Խորենացու վկայությունների համեմատությունից երևում է, որ դա եղել է Երվանդ Սակավակյացը։ Մարաց թագավոր Աժդահակը 585-550-ական թվականներին զորահրամանատար Կյուրոսին հեծյալ ու հետևակ զորքով ուղարկում է Հայաստան՝ ապստամբությունը ճնշելու համար։ Հայոց թագավորը, երբ լուր է ստանում Կյուրոս]]ի մոտենալու մասին, շտապ զորք է հավաքում և մարտակարգ կազմում՝ թշնամու դեմ։

Սակայն Կյուրոսը խորամանկությամբ գերևարում ու ձեռբակալում է Հայոց թագավորին և նրա ընտանիքի անդամներին։ Ձեռբակալված Հայոց թագավորին ուղղված՝ Կյուրոսի այն հարցին․ թե «Արդ ինչո՞ւ այժըմ ոչ տուրք ես վճարում, ոչ զորք ես ուղարկում և սկսել ես ամրություններ շինել», նա պատասխանում է․ «ես ազատության էի ձգտում, որովհետև գերադասում էի, որպեսզի թե ինքս ազատ լինեմ և թե որդիներս ազատություն թողնեմ»։ Թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի մոտիկ ընկերն էր, հաշտություն է կնքվում Կյուրոսի և Հայոց թագավորի միջև, նախկին հիմունքներով, բայց վճարելիք հարկը ավելացնելու պայմանով։

Ըստ Քսենոֆոնի՝ հայկական զորքը բաղկացած էր 8000 հեծելազորից և 40000 հետևազորից, իսկ Հայոց թագավորի ունեցած հարստությունը, կազմում էր ավելի քան 3000 տաղանդ արծաթ ( մոտ 12 միլիոն ոսկի ռուբլի)։ Կյուրոսը պատերազմում մարերին օգնելու համար վերցնում է հայկական զորքի կեսը՝4000 հեծելազոր և 20000 հետևազոր։ «Կյուրոպեդիա»-ում կան պահպանված տեղեկություններ, հայերի և նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։ Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող Խաղտիք-Խալդիկ կոչվող լեռնային երկրում բնակվող ցեղեր էին, որոնք կողոպուտի նպատակով մշտապես հարձակվում էին դաշտավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների և Հայերի միջև մղվող կռիվների պատճառով, Հայեց երկիր մի մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Խալդայները, ձըգտում էին ձեռք բերել և մշակել այդ հողերը, իսկ հայերը շահագրգռված էին որպեսզի խալդայները թույլ տան նրանց օգտվելու լեռնային արոտներից։

Կյուրոսը, հայկական զորքերի օգնությամբ հաղթում է խալդայներին և գրավում է լեռնային կարևոր բարձունքները, որից հետո հաշտություն է կնքում hայեց թագավորի և խալդայների միջև։ Հաշտության բովանդակություն լինում է այսպես՝ խալդայները հողի հարկ վճարելու պայմանով հնարավորություն են ստանում տիրել և մշակել դաշտավայրերի հողերը, նույն պայմանով նաև հայերը իրավնուք են ստանում օգտվել արոտավայրերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամկոչյանի Հայոց պատմություն.pdf.