Երկրի աղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երկրի աղը
The Salt of the Earth
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Brazil.svg Բրազիլիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրվավերագրական ֆիլմ[1][2][3] և կենսագրական ֆիլմ
ԹեմաՍեբաստյան Սալգադու
Թվական2014, հոկտեմբերի 30, 2014[4] և մարտի 12, 2015[5]
Լեզուֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն[6]
ՌեժիսորՎիմ Վենդերս[1][7][8] և Ժուլիանու Ռիբեյրու Սալգադու[1][7]
ՊրոդյուսերDavid Rosier?
Սցենարի հեղինակՎիմ Վենդերս
ԴերակատարներՎիմ Վենդերս[9][7][10]
ՕպերատորՀյուգո Բարբիե և Ժուլիանու Ռիբեյրու Սալգադու
ԵրաժշտությունԼորան Պետիգան
Նկարահանման վայրԲրազիլիա և Ինդոնեզիա
Տևողություն110 րոպե
Պաշտոնական կայքէջ
The Salt of the Earth (2014 film) Վիքիպահեստում

«Երկրի աղը», Վիմ Վանդերսի ու Ժուլիանու Ռիբեյրու Սալգադուի վավերագրական ֆիլմը բրազիլացի լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուի մասին։ Էկրան է բարձրացել 2015 թվականին։ Պրեմիերան կայացել է 2014 թվականին Կաննի կինոփառատոնում[11]։ Ցուցադրվել է նաև Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 2014 թվականի հունիսի 22-ին[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նվիրված է լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուին, որի որդին՝ Ժուլիանուն, կինոնկարի համահեղինակ ռեժիսորներից մեկն է։ Ֆիլմի սյուժեն կառուցված է Սալգադուի ու իր ընտանիքի հարաբերությունների շուրջը, որ ներկայացվում են նրա աշխատանքի համատեքստում, երբ Սալգադուն իր լուսանկարներով փորձում է իմաստավորել ժամանակակից աշխարհի ու տարբեր ժողովուրդների կենսակերպի սոցիալական-քաղաքական ցնցումներնը[13]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 – արժանացել է Կաննի կինոփառատոնի երեք մրցանակի՝ «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրիի հատուկ մրցանակ, էկումենյան ժյուրիի հատուկ հիշատակում, հատուկ հիշատակում Ֆրանսուա Շալեի անվան մրցանակի շրջանակներում,
  • 2014 – արժանացել է Հանդիսատեսի համակրանք մրցանակ Սան Սեբաստյանի կինոփառատոնում[14],
  • 2015 – ներկայացվել է «Օսկար» մրցանակի լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ անվանակարգում[15],
  • 2015 – արժանացել է «Սեզար» մրցանակի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում[16],
  • 2015 – ներկայացվել է «Գոյա» մրցանակի Եվրոպական լավագույն ֆիլմ անվանակարգում,
  • 2015 – ներկայացվել է «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակի որպես արտասահմանյան լավագույն ֆիլմ,
  • 2015 – ներկայացվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի «Հանդիսատեսի ընտրություն» կատեգորիայում,
  • 2015 – ներկայացվել է «Անկախ ոգի» մրցանակի որպես լավագույն վավերագրական ֆիլմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]