Երկգիծ երկարաբեղիկ
| Երկգիծ երկարաբեղիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Խեցգետնանմաններ (Crustacea) |
| Դաս | Վեցոտանիներ (Hexapoda) |
| Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
| Ընտանիք | Երկարաբեղիկներ (Cerambycidae) |
| Ցեղ | Dorcadion |
| Տեսակ | Երկգիծ երկարաբեղիկ (D. bistriatum) |
| Միջազգային անվանում | |
| Dorcadion bistriatum | |
Երկգիծ երկարաբեղիկ (լատին․՝ Dorcadion bistriatum), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-15 մմ երկարությամբ, բավականին ձգված սև մարմնով ոչ մեծ բզեզ է։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են, նեղ ձվաձև, էգինը՝ ավելի լայն, քան արուինը։ Վերնաթևերն ունեն գրեթե հավասարաչափ խիտ թավշյա ծածույթ, հիմնականում բաց մոխրագույն կամ արծաթագույն, սպիտակ մերձ կարային զոլ, որը հիմնական ծածկույթից առանձնանում է սև զոլով, վերնաթևերի կողքերը ևս սև զոլով են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Հայաստանում հայտնի է Դարալագյազի լեռնաշղթայից (Բարձրունի գյուղի մոտ) և Զանգեզուրի լեռնաշղթայից ծայրհյուսիսային հատվածից (Ուղեձորի լեռնանցք), Ղարաբաղի բարձրավանդակից (Սև լճի մոտ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում է ծովի մակարդակից 2200-2700 մ բարձրությունների վրա՝ լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան գոտիների հարավային լանջերին։
Բզեզները գետնին սողում են ցերեկը` ապրիլի վերջից մինչև հուլիսի կեսերը։ Զարգացումը ընթանում է հավանաբար հողում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բավականին բարձր է, իսկ փոփոխության միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցումը, կլիմայի կանխատեսվող փոփոխությունների հետևանքով դրա սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ պայմանավորված տեսակի տարածման շրջանների կրճատում։
Տեսակի տարածման վայրերում գտնվող «Սև լիճ» արգելավայրը գործնականապես չի ընդգրկում տեսակի բիոտոպերը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգիծ երկարաբեղիկ» հոդվածին։ |
|