Երկաթե դիմակով մարդը (ֆիլմ, 1998)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկաթե դիմակով մարդը
Երկաթե դիմակով մարդը
անգլ.՝ The Man in the Iron Mask
Երկիր ԱՄՆ[1]
 Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ, պատմական դրամա, արկածային ֆիլմ[2][3], մարտաֆիլմ, դրամա, կինոկատակերգություն, ֆիլմ բանտի մասին և վեպի էկրանավորում
ԹեմաԵրկաթե դիմակ
ՀիմքՎիկոնտ դը Բրաժելոն
Թվականմարտի 13, 1998[2][3] և ապրիլի 9, 1998[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌենդալ Ուոլես[2][5][6][…]
ՊրոդյուսերՌենդալ Ուոլես[1] և Ռասել Սմիթ[1]
Սցենարի հեղինակՌենդալ Ուոլես[7][1]
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[5][6][3][…], Գաբրիել Բըռն[5][3][8][…], Ջերեմի Այրոնս[6][3][8][…], Ջոն Մալկովիչ[5][6][3][…], Ժերար Դեպարդիե[6][3][9][…], Անն Փարիյո[8][9][7], Ժուդիտ Գոդրեշ[9][7], Փիթեր Սարսգաարդ[8][9][7], Հյու Լորի[8][9][7], Օբեր Բրիժիտ[9][7], Դևիդ Լոուի[8][9], Էդվարդ Աթերթոն[8][9][7], Էմանուել Գուտիերես[9], Ժան-Պոլ Բրիսար[9], Լեոնոր Վարելա[9][7], Լորա Ֆրեյզեր[9][7], Բրիջիթ Բուչեր[8][9], Վենսան Նեմետ[9][7], Քրիստիան Էրիքսոն[9], Օլիվիեր Հեմոն[9][7], Ֆրանսուա Մոնտագու[9], Սեսիլ Օկլեր[9][7], Էմանուել Պատրոն[9][7], Ջեյմս Գեմոն[7] և Ջո Շերիդան[7]
ՕպերատորՓիթեր Սուշիցկի
ԵրաժշտությունՆիկ Գլենի-Սմիթ
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՖոնթեբլո, Վո լե Վիկոնտ և Cité Plantagenêt?
ԿինոընկերությունUnited Artists և Mr. Mudd
Տևողություն133 րոպե
Բյուջե35 միլիոն $
Շահույթ183 միլիոն $

Երկաթե դիմակով մարդը (անգլ.՝ The Man in the Iron Mask), արկածային ֆիլմ՝ նկարահանված Ալեքսանդր Դյումա Հոր ստեղծագործության հիման վրա։ Սյուժեն մասամբ վերցված է «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց» վեպից և նվիրված է Լյուդովիկոս XIV-ի կալանավորին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսներն են արդեն տարիքներն առած երեք հրացանակկրները՝ Աթոսը, Արամիսն ու Պորտոսը, ինչպես նաև դ'Արտանյանը։

Ֆրանսիական ղեկավարում է դաժան ու եսասեր Լյուդովիկոսո XIV-ը, որ զբաղվում է ոչ այնքան քաղաքականությամբ, որքան պատերազմներով, զվարճանքներով ու կանանց հմայելով։

Արամիսը դարձել է վանական, Պորտոսը՝ տարվել է զվարճանքներով ու գինով, դ'Արտանյանը ծառայում է թագավորի անձնական գվարդիայում, իսկ Աթոսի՝ արդեն հասուն որդին՝ Ռաուլը, պատրաստվում է դառնալ հրացանակիր և ուզում է ամուսնության առաջակություն անել Քրիստինային։ Սակայն վերջինս դուր է գալիս թագավորին, ով Ռաուլին ուղարկում է Իսպանիայի հետ պատերազմի ամենաթեժ կետը, որտեղ էլ երիտասարդը զոհվում է։ Աթոսը, Պորտոսն ու Արամիսը որոշում են կալանքից ազատել ու գահին նստեցնել Ֆիլիպին՝ թագավորի երկվորյակ եղբորը, ով կրում էր երկաթե դիմակ։ Պարահանդեսի ժամանակ նրանց հաջողվում է ապարանքից հեռացնել Լյուդովիկոսին՝ նրա փոխարեն թողնելով Ֆիլիպին։ Սակայն դ'Արտանյանը հասկանում է, որ փոփոխությունը, ազատում է թագավորին ու գերի վերցնում Ֆիլիպին։ Աթոսը, Պորտոսն ու Արամիսը փախժում են ու ազատվում հետապնդումից, այնուհետև գտնում են դ'Արտանյանի երկտողը, որով վերջինս հայտնում էր, որ Ֆիլիպը Բաստիլում է, բայց ինքը պատրաստ է օգնել նրանց՝ ազատելու Ֆիլիպին։ Քրիստինայի ինքնասպանությունից հետո դ'Արտանյանը գնում է Բաստիլ՝ օգնելու ընկերներին, սակայն թագավորը, որ իմացել էր դավադրության մասին, հրամայում է բռնել նրանց։ Հանդիպման ընթացքում դ'Արտանյանը Ֆիլիպին պատմում է, որ ինքն է նրա հայրը։ Լյուդովիկոսն ինքն է զինվորների հետ կռվում։ Ցանկանալով սպանել եղբորը՝ Լյուդովիկոսը մահացու վիրավորում է դ'Արտանյանին, որ իր վրա է վերցնում հարվածը։ Հրամանատար Անդրեն անցնում է Ֆիլիպի կողմը, զինվորները դիմակ են հագցնում Լյուդովիկոսին, իսկ Ֆիլիպը զբաղեցնում է գահը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական անհամապատասխանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդովիկոս XIV-ի բնակարանում կախված է Լյուդովիկոս XV-ի դիմանկարը, թեև ֆիլմի գործողությունները կատարվում են վերջինիս ծնունդից 50 տարի առաջ։
  • Ֆիլմի վերջում ասվում է, թե Լյուդովիկոս XIV-ը հիշվում է որպես Ֆրանսիայի ամենաբարեհոգի թագավորներից մեկը։ Ֆրանսիացիներն այդ հայտարարությունն ընդունում են հումորով. Ֆրանսիայում ընդունված է, որ Լյուդովիկոս XIV-ը, չնայած քաղաքական տեսակետից հերոս էր, բայց սառը ու բռնապետ տիրակալ էր։
  • դ'Արտանյանի մահը չի համապատասխանում նրան, ինչ նկարագրված է նրա ինքնակենսագրությունում։ դ'Արտանյանը զոհվել է մարտում, ինչի մասին խոսվում է Դյումայի «Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց» վեպում։
  • Քրիստինայի նախակերպարը հավանաբար եղել է Լուիզա-Ֆրանսուազա Ալեքսանդրա Դյուման՝ Լյուդովիկոս XIV-ի սիրուհին։ Դյումայի վեպում նրան սիրում են և՛ Լյուդովիկոսը, և՛ Ռաուլը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը գրել է անգլիացի կոմպոզիտոր Նիկ Գլենի-Սմիթը։ Այդ երաժշտությունը հնչել է 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ. այդ երաժշտության ներքո ելույթ է ունեցել ռուս գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինը, ով արժանացել է ոսկե մեդալի[10]։

  1. Surrounded (անգլ.՝ «Շրջապատված են») - 3։50
  2. Heart Of A King («Թագավորի սիրտը») - 3։21
  3. The Pig Chase («Խոզերի հալածումը») - 3։30
  4. The Ascension («Բարձրանալ») - 0։57
  5. King For A King («Թագավոր թագավորի դիմաց») - 6։23
  6. The Moon Beckons (Թովիչ լուսինը) - 2։17
  7. The Masked Ball («Դիմակահանդես») - 1։30
  8. A Taste Of Something («ՀԱմ») - 4։00
  9. Kissy Kissie («Հմայիչ Կիսսին») - 2։10
  10. Training To Be King («Սովորել թագավորական վարվելակերպ») - 1։42
  11. The Rose («Վարդ») - 2։22
  12. All Will Be Well («Ամեն ինչ լավ կլինի») - 1։07
  13. All For One («Բոլորը մեկի համար») - 4։42
  14. Greatest Mystery Of Life («Կյանքի մեծագույն հանելուկը») - 1։50
  15. Raoul And Christine («Ռաուլ և Քրիստինա») - 1։50
  16. It Is A Trap («Մենք թակարդում ենք») - 2։48
  17. Angry Athos («Զայրացած Աթոսը») - 1։57
  18. Raoul’s Letter («Ռաուլի նամակը») - 1։03
  19. The Palace («Ապարանք») - 0։27
  20. Raoul’s Death («Ռաուլի մահը») - 1։30
  21. Queen Approaches («Թագուհու մոտեցումը») - 1։57

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]