Jump to content

Ժուդիտ Գոդրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուդիտ Գոդրեշ
Ծննդյան թիվ՝մարտի 23, 1972(1972-03-23)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոռեժիսոր, վիպասան, սցենարիստ և կինոդերասանուհի
IMDb։ID 0002105

Ժուդիտ Գոդրեշ (ֆրանսերեն՝ Judith Godrèche, մարտի 23, 1972(1972-03-23)[1][2], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր։ Նա երեք անգամ պարգևատրվել է «Սեզար» կինոմրցանակով։

Ժուդիտ Գոդրեշը ծնվել է Փարիզում հոգեվերլուծաբանի ընտանիքում։ Նա դերասանուհի դարձավ պատանի հասակում - ութ տարեկանում խաղում էր «Էմիլի Ժոլի» դպրոցական բեմադրության մեջ, իսկ տասը տարեկանում ելույթ ունեցավ մեծ էկրաններին՝ Նադին Տրենթինյանի «Ապագա ամառը» ֆիլմում, որտեղ խաղացել է Կլաուդիա Կարդինալեի աղջկա դերը[4]։ Տասնչորս տարեկանում Գոդրեշը խաղաց իր առաջին գլխավոր դերը Բենուա Ժակոյի «Աղքատները» ֆիլմում։ Մեկ տարի անց նա լքեց հայրական տունը՝ կինոյում նկարահանվելու և թատրոնում աշխատելու համար[5]։

Գոդրեշը նկարահանվեց Ժակ Դուայոնի «Տասնհինգամյա» ֆիլմում, որտեղ խաղացել է պատանի աղջկա գլխավոր դերը։ «Հուսախաբվածը» ֆիլմում Ժուդիտը վերամիավորվեց ռեժիսոր Բենուա Ժակոյի հետ, ում օգնեց գրել սցենարը, և կատարեց մի երիտասարդ աղջկա Բետի դերը, որը իր երջանկությունն էր որոնում[5]։ Այդ դերի համար Գոդրեշը արժանացել է «Սեզար» կինոմրցանակին «ամենախոստումնալից դերասանուհի» կատեգորիայում[4]։ 1991 թվականին Ժուդիտը եղել է Բեռլինյան միջազգային 41-րորդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։

Հետագայում Գոդրեշի կարիերայում հաջորդեցին նշանակալից դերեր Օլիվյե Ասսայասի ֆիլմերում «Փարիզն արթնանում է» (1991) և «Նոր կյանք» (1993), ինչպես նաև բարձր գնահատման արժանացավ նրա աշխատանքը «Մեծ պստլիկը» կինոնկարում քննադտնեերի կողմից (1994)։ 1995 թվականին Ժուդիտը հրատարակեց «Կողմնային կար» (Point de côté) սիրավեպը[5]։ Գոդրեշը Սոֆի Մարսոյի կարճամետրաժ «Շրջոնք լուսաբաց» ֆիլմում կատարել է գլխավոր դերը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոն-ին 1995 թվականին «Հատուկ հայացք» ծրագրի սահմաաններում[7]։

Լայնածավալ հանդիսատեսներին Գոդրեշը հայտնի դարձավ Պատրիս Լեկոնտի պատմական «Ծաղրանք» ֆիլմից[5], որը ստացել է «Սեզար»-ի մի քանի մրցանակ (այդ թվում նաև որպես 1996 թվականի լավագույն ֆիլմ) և «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացված որպես «լավագույն ֆիլմ օտարերկրյա լեզվով»։ Այն նույն 1996 թվականին մեծ էկրաններին է հայտնվել մեկ այլ հաջող պատմական ֆիլմ, «Բոմարշե», որտեղ Գոդրեշը խաղաց Մարիա Անտուանետտային։ Առաջին միջազգային հաջողությունից հետո դերասանուհին վերադարձավ թատերական բեմ Էդվարդ Օլբիի «Երեք բարձրահասակ կանայք» պիեսի բեմադրության մեջ[5]։ Շուտով Ժուդիտը հրավեր ստացավ ամերիկյան արկածային ֆիլմ Ալեկսանդր Դյումայի սիրավեպերի հիման վրա «Մարդը երկաթյա դիմակով»[4], որում հավաքված էր ուժեղ միջազգային դերասանական խումբ — Լեոնարդո ԴիԿապրիո, Դժերեմի Այրոնս, Ջոն Մալկովիչ, Ժերար Դեպարդիե։ Այս կինոնկարում, էկրաններին դուրս եկած 1998 թվականին, Գոդրեշը կաատարեց Ատոսի որդի Րաուլի սիրեցյալի դերը։ Այս ֆիլմից սկսեց Ժուդիտի աշխատանքի անվերջանալի փուլն արտերկրյա կինոյում, որի ժամանակ նա նկարահանվեց «Էնտրոպիա» (1999), «Հարավային Կենսինգտոն» (2001) և «Սորուն ավազներ» (2003) ֆիլմերում։

1998 թվականին «Գեղեցկուհիներ» ֆիլմում Գոդրեշը թողեց իրեն սովոր դրամատիկական դերերը և անցավ ռոմանտիկ կատակերգության ժանրին։ Կատակերգական դերը կատարյալ խաղալու համար «Իսպանուհին» (2002) կինոնկարում Ժուդիտն արժանացավ «Սեզար» մրցանակին լավագույն կանացի դերի համար երկրորդ պլանում[4]։ 2002 թվականին Գոդրեշը վերադարձավ Սոֆի Մարսոյի հետ համագործակցությանը, խաղալով վերջինիս առաջին լիամետրաժ «Ասա ինձ սիրո մասին» ֆիլմում գլխավոր դերը։

2010 թվականին Ժուդիտը ներկայացրեց «Բոլոր աղջիկներն են լացում» կինոնկարը, որում կատարեց երգչուհու դերը, որտեղ հենց ինքը կատարեց երգերը, գրված հատուկ ֆիլմի համար Բենժամին Բիոլայի և Ժուլյեն Դորեյի կողմից։ Ֆիլմը հիմնականում հանդիսանում է ինքնակենսագրական, հիմնված դերասանուհու կյանքի սեեփական փորձից[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուդիտ Գոդրեշը ամուսնացած է եղել կատակերգական դերասան Դանի Բունի հետ, ումից ունեցավ որդի՝ Նոյին։ «Հայր» ֆիլմի նկարահանումներին նա ծանոթացավ կոմիկ Մարիս Բարտելեմի հետ, ումից ունի դուստր՝ Թեսս, 2005 թվական[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարեթիվՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
1985Ապագա ամառըL'été prochainՆիկի
1988Հաճույքների ժամLes saisons du plaisirՕֆելյա
1988ԱղքատներըLes mendiantsԿատրին
1988ՄերիդիանLa méridienneՍտեֆանի
1989Ահարկու ամառUn été d’oragesԼաուրենս
1989ՏասնհինգամյանLa fille de 15 ansԺուլյետ
1990ՈրդիներըSonsՖլորենս
1990ՀուսախաբվածըLa désenchantéeԲետ
1991Փարիզն արթնանում էParis s'éveilleԼուիզա
1991ՖերդիդուրկաFerdydurkeԶու
1993ՏանգոTangoՄադլեն
1993Էմմա ՑունցEmma ZunzԷմմա Ցունց
1993Նոր կյանքUne nouvelle vieԼիզ
1994Մեծ փոքրիկըGrande petiteԲենեդիկտա
1995Մեկ կամ երկու կյանքերի համրPour une vie ou deuxՄիլա
1995Շրջոնք լուսաբացL’aube à l’envers
1996ԲոմարշեBeaumarchais l’insolentՄարիա-Անտուանետտա
1996ԾաղրանքRidiculeՄատիլդա դե Բելգարդ
1997Կարմիր և սևLe rouge et le noirՄատիլդա դե Լա Մոլ
1998Մարդը երկաթյա դիմակովThe Man in the Iron MaskՔրիստին
1998ԳեղեցկուհիներըBimbolandՍեսիլ Բյուսի
1999ԷնտրոպիաEntropyՍտելլա
2001Հարավային ԿենսինգտոնSouth KensingtonՍյուզաննա
2002ԻսպանուհինL’auberge espagnoleԱննա-Սոֆիա
2002Ասա ինձ սիրո մասինParlez-moi d’amourԺուստին
2003Սորուն ավազներQuicksandԼելա Ֆորին
2003ՇուկաFrance BoutiqueԷստել
2005Դուք կծիծաղեք, բայց ես գնում եմTu vas rire, mais je te quitteԷլիզա Վերոն
200535 և քիչ ավելTout pour plaireՄարի
2005ՀայրPapaՄամա
2007Ես չեմ ուզոււմ, որ դու գնասJ’veux pas que tu t’en aillesԿառլա
2008Տուն, սիրելի տունHome Sweet HomeԿլեր
2009Դարձրու ինձ երջանիկFais-moi plaisir!Էլիզաբեթ
2009Ալբերտ ՇվեյցերAlbert Schweitzer Թերեզա Բորդեն
2010Բոլոր աղջիկները լացում ենToutes les filles pleurentԼյուսի
2010Հուսահատված տնտեսուհինPoticheԺոել
2010Հանգստյան օրHolidayՆադին Տրեմուա
2011Հիանալի ռեյսLow CostՆուանս
2011Սիրելու արվեստL'art d'aimerԱմելի
2012Թանկագին բժիշկRoyal Pains Կլոդետ Ֆոն Յուրգենս
2013Ախտավոր խաղերStokerԲժիշկ Ժակին
2015ԳիշերակացThe OvernightՇառլոտտա
2015ՁմեռWinterՄիրիամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  2. 1 2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  3. 1 2 https://www.planet.fr/people-couple-agression-carriere-les-secrets-de-lactrice-judith-godreche.2166556.21141.html
  4. 1 2 3 4 «Judith Godrèche: Sa biographie» (ֆրանսերեն). AlloCiné. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  5. 1 2 3 4 5 «Judith Godrèche- Biography» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Juries 1991» (անգլերեն). Berlinale.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  7. «L'aube à l'envers» (անգլերեն). Festival de Cannes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  8. Genone Paola (31 марта 2010). «Judith Godrèche: "Ce métier m'a sauvée, mais il m'a aussi empêchée de grandir."» (ֆրանսերեն). L'Express. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Judith Godrèche rend Maurice Barthélémy papa avant Papa...» (ֆրանսերեն). Actustar.com. 28 апреля 2005. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուդիտ Գոդրեշ» հոդվածին։