Երիտասարդական աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երիտասարդական աշխատանքը համախմբված օժանդակությունն է՝ ուղղված մեծահասակներին և դեռահասներին։ Կախված տվյալ մշակույթի, կամ խմբի առանձնահատկություններից, այն կարող է ունենալ գործունեության տարբեր ծառայություններ և հաստատություններից։ Միացյալ թագավորությունում երիտասարդական աշխատանքն ուղղված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կարող են ներգրավվել ոչ ֆորմալ կրթական գործունեության մեջ։ Երիտասարդական աշխատանքը ունի իրականացման տարբեր մեթոդներ՝ կենտրոնացված աշխատանք, առանձնացված աշխատանք, դպրոցական աշխատանք, կրոնական աշխատանք և այլն։ Կանադայի և ԱՄՆ-ի ամբողջ տարածքում երիտասարդական աշխատանքը գործընթաց է, որ ձգտում է երիտասարդներին ներգրավվել համակարգված ծրագրերում՝ օրինակ բնապահպանական, ժամանցային, կրթական, սոցիալական և այլն։

«Երիտասարդական աշխատանք» -ը սահմանվում է գործունեություն, որը նպատակադրված է փոխազդել երիտասարդների վրա : Այն հիմնականում նպատակաուղղված է իրացնել հետագա սերունդների համար սահմանված, վերաիմաստավորված, ուսումնասիրված ինքնուրույն գործողություններ[1]։

2001 թվականին Իռլանդիայում Երիտասարդական աշխատանքի մասին ընդունված դրույթը նշում է՝

Aquote1.png Երիտասարդական աշխատանք» մշակված կրթական ծրագիր է, որը ուղղված է երիտասարդների կամավոր մասնակցությամբ, նրանց անձնական և սոցիալական զարգացմանը օժանդակելուն ընդլայնելուն, և (ա) լրացնում է նրանց ֆորմալ, ակադեմիական կամ մասնագիտական կրթությունը և վերապատրաստումը, (բ) այդ գործընթացները հիմնականում իրականացվում են երիտասարդական կազմակերպությունների կողմից[2]։ Aquote2.png


Բայց այդ սահմանման քննադատները ասում են․

Aquote1.png Այդ սահմանումը հայտնում է , որ երիտասարդական աշխատանքը առաջին հերթին պարզաբանվում է երիտասարների զարգացման տեսանկյունից։ Այնունիվ որոշները նշում են, որ այն սահմանափակ կարծիք է, և այն, որ երիտասարդական աշխատանքի սահմանման մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում այն պատկերացումը, որ երիտասարդների հետ աշխատանքը պետք է ուղղված լինի հասարակության հետ երիտասարդների փոխհարաբերություններին և անհավասար հասարակության մեջ՝ սոցիալական փոփոխություններին ու փոխակերպմանը[3]։

Եվ նույն քննադատները ասում են, որ երիտասարդական աշխատանքը պետք է ձգտի «երիտասարդների կյանքում իրապես ազատ մասնակցությանը և երիտասարդության հնարավորությունների ու իրավունքների ընդլայնմանը:

Aquote2.png


Պատմականորեն ամրապնդվել է, որ երիտասարդական աշխատանքը կենտրոնացված է հինգ սկզբունքների վրա։ Դրանք են՝

  • ներառել երիտասարդների ուշադրությունը,
  • շեշտը դնել երիտասարդների կամավոր մասնակցությանը և հարաբերություններին,
  • հակված լինել երիտասարդների և մեծահասակների համախմբմանը,
  • ստեղծել ընկերական և ոչ ֆորմալ միջավայր,
  • գործել արդարամիտ և օբյեկտիվ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական աշխատանքը հաճախ շեշտում է երիտասարդների ներգրավումը երիտասարդական աշխատանքների միջոցով սեփական ծառայությունների մատուցման գործընթացում։ Պատմականորեն Մեծ Բրիտանիայում կան շատ տարբեր դրդապատճառներ երիտասարդական աշխատանքի զարգացման համար։ Առաջնային, երիտասարդական աշխատողները՝ հիմնականում միջին դասարաններից, իրենց աշխատանքը կատարում էին որպես քրիստոնեական հավատքի արտահայտություն։ Երկրորդը, կար երիտասարդ միջին խավի աշխատուժի գնի վերաբերյալ մտահոգություն։

Այս մոտեցումը ցուցաբերվեց Արդյունաբերական հեղափոխությունից հետո՝ 19-րդ դարում, երբ առաջին անգամ երիտասարդը թողեց իրենց ընտանեկան բիզնեսները և մեկնեցին մեծ քաղաքներ։ Արդյունաբերական հեղափոխությունից սկսած ի պատասխան տեղաբնակների ջանքերի՝ քաղաքային վայրերում անհրաժեշտաբար ստեղծվեց երիտասարդական մշակույթ։ Թեև YMCA ձևավորման հետ մեկտեղ ստեղծվեցին կազմակերպություններ, որոնք կոչված էին լուծելու այս խնդիրները, հիմնական շեշտը միշտ դրված է եղել երիտասարդության վրա։

Կառավարական «Երիտասարդական ծառայություն» պարբերական հանդեսը, որը ստեղծվել է 1958 թվականին լեդի Ալբեմարլի կողմից, հրատարակվել է 1960 թվականին։ Այն համոզիչ փաստարկներ է բերել, որ տեղական խորհուրդները պետք է տրամադրեն հատուկ ծառայություններ։ Ալբեմարլի զեկույցից հետո ընկած ժամանակաշրջանը, որը հաճախ անվանում են ոսկե դար, երիտասարդական աշխատանքի ծաղկման շրջան էր։

Երիտասարդական աշխատանքը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Խորհրդային Միության կազմում ընդգրկված շատ երկրների պարագայում, Հայաստանի դեպքում էլ բացակայում է երիտասարդական աշխատանքի և պետության կողմից երիտասարդների հետ տարվող ինստիտուցիոնալիզացված աշխատանքի պատմությունը։ Իրականում երիտասարդական աշխատանքի պատմությունը որպես այդպիսին սկսվում է 1990-ականներին, երբ Հայաստանն արդեն ժողովրդավարական ինքնակառավարվող և ինքնուրույն որոշումներ ընդունող երկիր է։

2014 թվականին Հայաստանում հաստատվեց Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը, որտեղ որպես երիտասարդական քաղաքականության սուբյեկտ սահմանվեց երիտասարդական աշխատողը։ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը հանրային քննարկումների միջոցով դուրս բերեց այն հիմնական կետերը, որոնք հավելյալ ուսումնասիրման կարիք ունեն։ Անհրաժեշտություն կար գտնել երիտասարդական աշխատանքից և երիտասարդական աշխատողից ակնկալիքները, մշակել Երիտասարդական աշխատանքի կանոնակարգ, ինչի համար միջազգային փորձին զուգահեռ պետք էր հասկանալ հայկական իրականության մեջ առկա նախադրյալները, որոնք կարող էին նպաստել ինստիտուտի կայացմանը։

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ 2015 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին իրականացրել է Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերաբերյալ հետազոտություններ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, M. (2001) Definition, tradition and change in youth work Encyclopedia of Informal Education.
  2. Irish Statute Book Archived May 8, 2005, at the Wayback Machine. Government of Ireland.
  3. Jenkinson, H. (2000). "Youth work in Ireland the struggle for identity," Irish Journal of Applied Social Studies, 2(2).
  4. Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերաբերյալ հետազոտություն, 2015թ,