Երեքին գումարած երկու (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ 3+2 (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Երեքին գումարած երկու
Три плюс два
Tri plyus dva poster.jpg
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանր կատակերգություն
մելոդրամա
Թվական 1963
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյան
Սցենարի հեղինակ Սերգեյ Միխալկով
Դերակատարներ Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
Օպերատոր Վյաչեսլավ Շումսկի
Երաժշտություն Անդրեյ Վոլկոնսկի
Կինոընկերություն Գորկու անվան կինոստուդիա, Ռիգայի կինոստուդիա
Տևողություն 100 րոպե րոպե
Բյուջե Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead.
IMDb ID 0131207
Lua error in mw.wikibase.entity.lua at line 88: data.schemaVersion must be a number, got nil instead. Վիքիպահեստում

«Երեքին գումարած երկու» (3 + 2), խորհրդային կատակերգություն, որի ռեժիսորն է Հենրիկ Հովհաննիսյանը: Նկարահանվել է 1963 թվականին։ Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի և Ռիգայի կինոստուդիաների համատեղ աշխատանքն է։ Ֆիլմը միաժամանակ նկարահանվել է երկու ֆորմատներով՝ լայնէկրան (2,35:1) և սովորական (1,37:1)։

Սցենարի հիմքում ընկած է Սերգեյ Միխալկովի «Վայրենիները» պիեսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք մտերիմ ընկերներ՝ անասնաբույժ Ռոմանը, դիվանագետ Վադիմը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ստեփանը, մեկնում են միասին արձակուրդ «ԳԱԶ-21» մեքենայով։ Նրանք Սևծովյան անմարդաբնակ ափն էին ուղևորվում հանգստանալու։

Սակայն, պարզվում է, որ այն տեղը, ուր ընտրել էին ընկերները կանգառի համար, հավակնում են երկու ընկերուհիներ՝ կրկեսի արտիստ Զոյան և կինոդերասանուհի Նատաշան։ Նրանգ համառորեն փաստում են, որ այս վայրում իրենք հանգստացել են ամեն տարի։ Ոչ մի կողմը համառորեն չի ցանկանում զիջել տեղը ու ստեղծում են մեկը մյուսի համար հանգստի անտանելի պայմաններ։ Բայց աղջիկները գեղեցիկ են, տղաները՝ երիտասարդ ու ազատ. այսպիսի իրավիճակներում պատերազմելը երկար տևել չէր կարող։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Կուստինսկա - Նատաշա, կինոդերասանուհի
  • Նատալյա Ֆատեևա - Զոյա, կրկեսի արտիստուհի՝ վագրերի և առյուծների վարժեցնող
  • Անդրեյ Միրոնով - Ռոման Լյուբեշկին(Ռոմա), անասնաբույժ
  • Եվգենի Ժարիկով - Վադիմ, դիվանագետ
  • Գենադի Նիլով - Ստեփան Իվանովիչ Սունդուկով(Ստյոպա, «Սունդուկ», «Դոկտոր»), ֆիզիկոս

Տիտրերում բացակայում է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրիկ Հովհաննիսյան - «Չայկա» ռեստորանի մատուցող

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Միխալկով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Հենրիկ Հովհաննիսյան
  • Գլխավոր օպերատոր՝ Վյաչեսլավ Շումսկի
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Վոլկոնսկի
  • Ձայնի օպերատոր՝ Ա. Պատրիկեևա
  • Նկարիչներ՝
    • դեկորցիա՝ Անդրիս Բաումանիս
    • կոստյումները՝ Ն. Պանովա
  • Ռեժիսոր՝ Կ. Նիկոլաևիչ
  • Ռեժիսորի օգնական՝
    • Լ. Բախտիարովա
    • Ն. Սմիրնով
    • Մ. Սագալ
  • Օպերատոր՝ Յուրի Պոստնիկով
  • Մոնտաժ՝
    • Ռ. Շոր
    • Էրիկա Մեշկովսկայա
  • Գրիմը՝
    • Ե. Սուխովա
    • Է. Ռուձիտե
  • Խմբագիրներ՝
    • Ս. Կլեբանով
    • Օ. Կուբլանով
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատուրյան
  • Նկարի տնօրեններ՝
    • Մարկ Ցիրելսոն
    • Միխայիլ Կապուստին
    • Գեորգս Բլումենտալ

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման պատրաստությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Միխալկովի «Վայրենիները» պիեսը, որի հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը, առաջին անգամ բեմադրվել է 1958 թվականին Մոսկվայի Մ.Ն. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում[1]: Ենթադրվում էր, որ ներքոհիշյալ դերասաններն էլ խաղալու են ֆիլմում՝ Գեորգի Վիցին, Վյաչեսլավ Տիխոնով, Նիկոլայ Ռիբնիկով։ Պիեսի հերոսների տարիքը գերազանցում է երեսունը։ Սակայն ռեժիսորը որոշում է երիտասարդացնել հերոսներին[2]։
  • Ֆիլմի քաստինգը անցկացվել է Ռիգայի կինոստուդիայում՝ Կլապկալնցիեմս վայրում (Լատվիա)։ Հայտնի կատակասեր Հենրիկ Հովհաննիսյանը թույլատրում էր անցկացնել միայն այն մարդկանց, որոնք կարողանում էին միանգամից ճիշտ արտասանել վերոհիշյալ վայրի անունը։ Այդպիսի եղանակով էլ ընտրվեցին Տատյանա Կոնյուխովան և Լիլիան Ալյոշնիկովան։
  • Ֆիլմի նկարահանումներից առաջ դերակատար տղամարդկանց երկշաբաթյա արևայրուքի են ուղարկում, որպեսզի նրանք իրոք վայրենիներ թվան։ Այդպիսի տեսքով, որով որ նկարահանվում էին ֆիլմում, նրանք զբոսնում էին Սուդակ քաղաքում և հաճախ ոստիկանները նրանց կանգնեցում էին։ Տնօրենությունը ստիպված դերասաններին տեղեկանքն էր տալիս, որ նրանց այդպիսի տեսքը անհրաժեշտ է ֆիլմի նկարահանմանը[2][3]։

Նկարահանման վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնության նկարահանումները կատարվել են Ղրիմի Նովի Սվետ բնակավայրում, Սոկոլ լեռան հարևանությամբ (44°50′ հս․ լ. 34°56′ ավ. ե. / 44.833° հս․. լ. 34.933° ավ. ե. / 44.833; 34.933: Հաճախ ֆիմում երևում է Կոբա-Կայա լեռան արևելյան լանջը, որը սահմանակցում է Նովոսովետյան ծովախորշին[3]։
  • Նկարահանող անձնակազմը ապրել է իշխան Գոլիցինի ապարանքում, որը շամպայն-գինիների գործարանի տարածքում է՝ Նովի Սվետում[3]։
  • Վադիմի և Նատաշայի տեսարանը, որտեղ նրանք արտասահմանցի են ձևանում ռեստորանում, նկարահանվել է Սուդակի ծովափին։ Հետին պլանում շատ լավ են երևում Սուդակ, Սոկոլ և Կապչիկ լեռները (44,816667° հս.լ., 34,916667° արլ. երկ.)։
  • Նատաշայի և Վադիմի հաց գնելու տեսարանը նկարահանվել է Նովի Սվետից դեպի Սուդակ և Ալուշտա ճանապարհին։
  • Հետապնդման տեսարանը նկարահանվել է Սուդակ-Ալուշտա ավտոճանապարհին՝ Մորսկոյե գյուղի մոտ (44,816667° հս.լ., 34,916667° արլ. երկ)։
  • Վրանի և մեքենայի սալոնի տեսարանները նկարահանվել են Ռիգայի կինոստուդիայի տաղավարներում[2]։
  • Կրկեսում վարժեցնողի տեսարանը նկարահանվել է Լենինգրադի Մեծ Կրկեսում։ Նատալյա Ֆատեևան իրոք մտել է վագրերի վանդակը, բայց այդ կադրերը ֆիլմում չեն երևում, քանի որ իրական վարժեցնողը՝ Վալտեր Զապաշնին վախենում էր Նատալյայի համար և ամուր բռնում էր վագրի սանձափոկը ու հայտնվում էր կադրերում[2][4]։

Նկարահանման մանրամասնությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գենադի Նիլովը տապալել էր ֆիզիկայի քննությունը և արդյունքում որոշել ընդունվել դերասանական ֆակուլտետը։ Ու բախտի քմահաճույքով ֆիլմում կատարում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի դերը[4]:
  • Լողափի տեսարանը նկարահանելիս ֆիլմում խաղում է Գենադի Նիլովի կինը՝ Գալինա Նիլովան՝ մասնագիտությամբ ինժեներ-քիմիկ[2]:
  • «Բոլորն ասում են. սերը թույն է» երգը կատարում են Աիդա Վեդիշչևանև Գենադի Նիլովը։
  • Ֆիլմի երաժշտության վերադաշնակումը կատարել է Ռայմոնդ Պաուլսը, որն աշխատում էր իբրև ռեստորանի երաժիշտ[4]:
  • Ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը նկարահանումների ժամանակ տառապում էր որովայնի քաղցկեղով։ Պրեմիերայից մի քանի ամիս անց նա մահացավ հիվանդությունից։
  • Ֆիլմի 20-րդ րոպեին ռադիոն հայտնում է. «Այսօր լրանում է հռչակավոր գրող-հումանիստ Նիկոլայ Նեկրասովի մահվան 85-ամյակը…»: Սակայն Նեկրասովի մահվան թվականն է՝ 27.12.1877, իսկ ֆիլմի գործողությունները կատարվում են ամռանը։
  • Ֆիլմում հերոսուհիները որոշում են գնալ կինոթատրոն դիտելու «Ոստիկանության սերժանտ» ֆիլմի առաջնախաղը։ Տարիներ անց Գենադի Նիլովը՝ Սունդուկը, նկարահանվում է հենց այդպիսի անվանումով ֆիլմում։
  • Ֆիլմի այն տեսարանը, որտեղ Գենադի Նիլովը կարդում է դետեկտիվ վեպը, ցուցադրվում է 1939 թվականին նկարահանված ամերիկյան սարսափ ֆիլմ՝ Ֆրանկենշտեյնի որդին, որի ռեժիսորն է Ռոուլենդ Վ. Լին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]