ԵրԱԶ-762

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ԵրԱԶ-762
ErAZ-762 van В395МО36 (23146592653).jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողԵրևանի ավտոմոբիլային գործարան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՆախորդRAF-977?
ErAZ-762 Վիքիպահեստում
ԵրԱԶ-762 մեքենան Մոսկվայի փողոցներում

ԵրԱԶ-762 (ռուս.՝ ЕрАЗ-762), խորհրդային շրջիկ ավտոֆուրգոն, որն արտադրվել է 1967 թվականից մինչև 1996 թվականը, Երևանի ավտոմոբիլային գործարանում` ԳԱԶ-21 «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայի հենահարթակի վրա: Ի սկզբանե նախագծվել է որպես ՌԱՖ-977Կ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԱՖ-977Կ մեկ տոննայանոց ավտոֆուրգոնների առաջին խմբաքանակը թողարկվել է Ռիգայի ավտոբուսային ֆաբրիկայում` 1966 թվականին, ՌԱՖ-977Դ «Լատվիա» միկրոավտոբուսի հիման վրա: ՌԱՖ-ի արտադրական սահմանափակ հզորությունը այն ժամանակ թույլ չէր տալիս սկսելու սերիական արտադրություն և այդ մոդելը փոխանցեցին Երևանի ավտոմոբիլային գործարանին: Պատմականորեն 1950-ական թվականներին պատկանող այդ մոդելը, չնայած իր հնաձևությանը, Երևանում թողարկվեց մինչև 1996 թվականը, քանի որ փոքր բեռնատարողությամբ շրջիկ ավտոֆուրգոնները ժողովրդական տնտեսություններում ունեին ծայրահեղ պահանջարկ:

Փաստացի, արտադրման երեսուն տարիների պատմության ընթացքում, գործարանի նշված արտադրանքը արդիականացվել էր աննշան կերպով: 1966 թվականից մինչև 1979 թվականը, թողարկվել են նշված մոդելի մի քանի մոդիֆիկացիաներ: Օրինակ, ԵրԱԶ-762-ը թողարկվում էր թափքի հարթ պատերով, ԵրԱԶ-762Ա մոդելն արդեն ուներ թափքի պատերին և բեռնասրահի դռների վրա տեղադրված պատուհաններ: ԵրԱԶ-762Բ-ն ստացել էր ԳԱԶ-24 «Վոլգա» ավտոմեքենայի ագրեգատներ և դետալներ:

Մինչ մեր օրերը հասել են շատ քիչ թվով ԵրԱԶ ավտոմեքենաների նմուշներ, որոնք հիմնականում ԽՍՀՄ վերջին տարիների թողարկվածներն են: Բացի այդ, նշված ավտոմեքենաների շահագործման ժամկետը սահմանափակվում էր հինգ տարով: Դա հիմնականում կապված էր թողարկվող ավտոմեքենաների ոչ բարձր որակի հետ: Ինչևէ, ԵրԱԶ ավտոմեքենաները հայ իրականության մեջ մնացին այն միակ, առաջին ու վերջին ծիծեռնակները, որից հետո ավտոարդյունաբերությունը Հայաստանում իսկապես դարձավ երազ:

Մոդիֆիկացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը - 5060 մմ
  • Լայնությունը - 1790 մմ
  • Բարձրությունը - 2060 մմ
  • Առջևի անվածիրը - 1410 մմ
  • Հետին անվածիրը - 1420 մմ
  • Բեռնատարողությունը - 1000
  • Բենզաբակի տարողությունը - 37-55 լ
  • Զանգվածը - 2625 կգ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шугуров Л. М. Автомобили России и СССР. — М.: ИЛБИ, 1994. — Т. 2. — С. 13, 15. — ISBN 5-87483-006-5

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]