Փոխհաղորդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխհաղորդակ, տրանսմիսիա, հարմարանք, որը ծառայում է մեխանիկական էներգիան շարժիչից մեքենայի գործադիր օրգաններին կամ աշխատանքային այլ մեքենաներին (հաստոցներին, աղացներին) փոխանցելու համար։ Պտույտը փոխհաղորդակից (փոխհաղորդիչ լիսեռից) աշխատանքային մեքենաներին է հաղորդվում, սովորաբար, շարժափոկերով (ենթահաղորդակ)։ Արդի տեխնիկայում փոխհաղորդակ ասելով հասկանում են շարժիչի լիսեռից դեպի մեքենայի աշխատանքային օրգանները փոխանցող հարմարանքների ամբողջություն։ Այսպես, օրինակ, ավտոմոբիլում կամ տրակտորոում մեխանիկական փոխհաղորդակի կազմի մեջ մտնում են ուժային փոխանցումը, կցորդումը, կարդանային փոխանցումը, դիֆերենցիաչ մեխանիզմը են։ Ջերմաքարշերում, նավերում, բեռնատար ավտոմոբիլներում, տրակտորներում օգտագործում են նաև հիդրոմեխանիկական, հիդրոծավալային և էլեկտրամեխանիկական փոխհաղորդակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։