Jump to content

Ջերմաքարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմաքարշ, լոկոմոտիվի տեսակ, որում առաջնային շարժիչը ներքին այրման շարժիչն է։ Հիմնական տարրերն են․ շարժիչը, ուժային փոխանցումը, անձնակազմի հատվածամասը, օժանդակ սարքավորումը։ Շարժիչներից էներգիան էլեկտրական, հիդրոմեխանիկական և մեխանիկական փոխանցմամբ հաղորդվում է անձնակազմի հատվածամասի անվազույգերին։ Ջերմաքարշերում տեղակայվում են երկտակտ և քառատակտ շարժիչներ։ Լինում են մարդատար և ապրանքատար։ Ջերմաքարշի նախատիպերն են ավտոդրեզինան և մոտորաքարշը (600 ձ. ու-ից պակաս հզորությամբՍՍՀՄ-ում առաջին ջերմաքարշը ստեղծվել է 1924-ին։ Տարածված են գլխավորապես էլեկտրական փոխանցմամբ ջերմաքարշերը (էլեկտրական ջերմաքարշեր)։ Հզորությունը 300-ից (մանևրային) մինչև 4000 կվտ է, ՕԳԳ-ն՝ մոտ 30%, արագությունը՝ 120—160 կմ/ժ և ավելի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։