Փիքափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ford SVT Raptor (2011թ.-ի արտադրության)

Փիքափ կամ պիկապ (անգլ.` Pickup-«բարձրացնել»), ավտոմեքենայի թափքի տարատեսակ, որն ենթադրում է փակ խցիկ վարորդի և ուղևորների համար և բաց պլատֆորմ` բեռների համար։ Այսպիսի թափքով մեքենաները լայն տարածում ունեն ԱՄՆ-ում և հատկապես նպատակահարմար են այն դեպքերում, երբ անհրաժեշտություն չի առաջանում օգտվելու բեռնատար մեքենաների ծառայություններից, իսկ ունիվերսալն էլ հարմար չէ տարողունակության տեսանկյունից։

Այսօր գոյություն ունի այսպես կոչված` «փիքափաշինության» երկու կոնստրուկտորային դպրոց` եվրոպա-ավստրալիական, որը ենթադրում է փիքափների ստեղծում մարդատարների մոդելով, և ամերիկա-ասիական, երբ օգտագործվում է արտաճանապարհային մեքենաների թափքի դիմացի մասը։

Փիքափ օգտագործում են տղամարդիկ, ովքեր շատ ժամանակ են հատկացնում ուղևորություններին, հաճախ են երթևեկում, մեկնում քաղաքից դուրս։ Հիմնականում այն ֆերմերի ավտոմեքենա է, սակայն փիքափ կարող են նախընտրել նաև որսի ու վայրի հանգստի սիրահարները։