Եվգենի Ֆեյնբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Եվգենի Ֆեյնբերգ
ЕвгенийФейнберг
E L Feinberg.jpg
Ծնվել է հունիսի 14 (27), 1912
Բաքու[1]
Մահացել է դեկտեմբերի 10, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:10|2|0}}) (93 տարեկանում)
Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն ֆիզիկոս
Հաստատություն(ներ) Նիժեգորոդսկու պետական համալսարան, Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ, ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ
Անդամակցություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Հայտնի աշակերտներ Միքայել Տեր-Միքայելյան
Պարգևներ ԽՍՀՄ պետական մրցանակ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան կամ Պատվո շքանշան


Եվգենի Լվովիչ Ֆեյնբերգ (ռուս.՝ Евгений Львович Фейнберг, հունիսի 14, 1912, Բաքուդեկտեմբերի 10 2005, Մոսկվա), ականավոր տեսաբան ֆիզիկոս, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (1997 թ․, թղթակից անդամ 1966 թ․-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1935 թ․) և ասպիրանտուրան (1938 թ․)։ Հետո աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Տեսական բաժնում (1938 թ․-ից) ավելի քան 60 տարի։ Նիժեգորոդսկու պետական համալսարանի պրոֆեսոր (1944—1946 թ․), Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի պրոֆեսոր (1946—1954 թ․)։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 1946 թ․-ից։ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ադմինիստրացիայի խորհրդական 1988 թ․-ից։ Մտերիմ է եղել Անդրեյ Սախարովի հետ։ Կինը, Վալենտինա Ջոզեֆովնա Կոնենը, երաժշտաբան էր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1972 թ․, 1975 թ․)
  • Պատվո նշան շքանշան (1953 թ․)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1983 թ․)
  • Լ․ Ի․ Մանդելշտամի անվան մրցանակ (1951 թ․)
  • Ի․ Յա․ Պոմերանչուկի անվան մրցանակ (2000 թ․)
  • Ս․ Ի․ Վավիլովի անվան ոսկե մեդալ (1988 թ․)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուժեղ փոխազդեցություններ բավականին մեծ էներգիաների դեպքում (Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի աշխատություններ, հատոր 82, 1964 թ․) (ռուս.)
  • Կիբեռնետիկա, տրամաբանություն, արվեստ (1981 թ․) (ռուս.)
  • Բարձր էներգիաների ֆիզիկա և տիեզերական ճառագայթներ (ԽՍՀՄ ԳԱ բանբեր, № 1, 1981 թ․) (ռուս.)
  • Մասնիկների ֆիզիկա և տիեզերական ճառագայթներ (1987 թ․) (ռուս.)
  • Երկու մշակույթ։ Ինտուիցիան և տրամաբանությունը արվեստում և գիտությունում։ (1992 թ․) (ռուս.)
  • Ռադիոալիքների տարածումը երկրի մակերևույթով (1961 թ․, 2-րդ հրատարակություն՝ 1999 թ․) (ռուս.)
  • Դարաշրջանն ու անձը (1999 թ․) (ռուս.)
  • Վ. Լ. Գինզբուրգի հետ համատեղ, Աթեիզմի, մատերիալիզմի և կրոնի մասին (ռուս.)
  • Նիլս Բորի կյանքն ու գործունեությունը, УФН, N 2, 1980(ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]