Jump to content

Եվգենի Մակարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Մակարենկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1991(1991-05-21)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և պաշտպան

Եվգենի Ալեքսանդրովիչ Մակարենկո (ուկրաիներեն՝ Евгеній Олександрович Макаренко, մայիսի 21, 1991(1991-05-21)[1][2][3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Օրդաբասի» ակումբի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկ կիևցի Մակարենկոն ֆուտբոլով սկսել է զբաղվել Նիվկայում գտնվող Դինամոյի մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցում։ Անցնելով ֆուտբոլային դպրոցի ընտրությունը՝ մեկ տարի պարապել է մեծ տղաների հետ, քանի որ 1991 թվականի խումբը դեռ չէր ձևավորվել։ Մակարենկոյի առաջին ուսուցիչներն էին Լեոնիդովը և Օստրովսկին[4]։ Մանկական թիմերում խաղացել է տարբեր դիրքերում, ավելի հաճախ կիսապաշտպանական կամ հարձակման ձախ եզրում։ «Դինամոյի» ֆուտբոլային ակադեմիա տեղափոխվելով վերջնականապես որոշվել է այն դիրքը, որում հանդես էր գալու Մակարենկոն։ Ունենալով լավ տեխնիկա, խաղային իրավիճակը արագ գնահատելու ունակություն և ճշգրիտ փոխանցում, սկսել է խաղալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։ Անցնելով Կիևի «Դինամոյի» մանկապատանեկան ֆուտբոլի նախապատրաստական բոլոր փուլերը՝ 2010 թվականի հուլիսին տեղափոխվել է Դինամոյի երկրորդ թիմ, որը խաղում էր Ուկրաինայի առաջին լիգայում։ 2010 թվականի հուլիսի 18-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլում նորամուտն է նշել «էներգետիկ» (Բուրշտին) թիմի դեմ տնային խաղում, իսկ 2010 թվականի նոյեմբերի 10-ին աչքի է ընկել նաև իր առաջին գոլով «Դինամո-2-ի» կազմում՝ գրավելով Իվանո-Ֆրանկովսկի «Պրիկարպատիայի» դարպասը։ 2010/11 մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 33 հանդիպում՝ սկզբում ավելի հաճախ դուրս գալով փոխարինման։ Գլխավոր մարզիչ Անդրեյ Գուսինի՝ պաշտոնը ստանձնելուց հետո աստիճանաբար տեղ է գրավել «Դինամո-2»-ի մեկնարկային կազմում՝ դառնալով թիմի առանցքային խաղացող[5]։ Երիտասարդ, բազմակողմանի կիսապաշտպանի խաղը[6] առաջին թիմի մարզիչներից աննկատ չի մնացել նաև 2012 թվականի ձմռանը․ «Դինամոն» մարզող Յուրի Սեմինը Մակարենկոյին տարել է իսպանական Մարբելյաում ուսումնամարզական հավաքի, որտեղ հիմնական կազմը պատրաստվում էր առաջնության երկրորդ շրջանին։ Թիմի հիմնական կազմի հետ Մակարենկոն անցկացրել է մեկ ստուգողական հանդիպում, ևս մեկ ընկերական հանդիպում, մարզիչների թույլտվությամբ, խաղացել է կադրային դեֆիցիտ ունեցող իսպանական «Մարբելայի» կազմում[7]։ Ուսումնամարզական հավաքից վերադառնալուց հետո առաջնության երկրորդ շրջանը կրկին անցկացրել է երկրորդ թիմում։

2012 թվականի հուլիսին՝ նոր առաջնության մեկնարկից առաջ, Մակարենկոն կրկին հրավիրվել է առաջին թիմ, որի հետ տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ավստրիայում։ Բայց երիտասարդ խաղացողի համար դժվար էր ամրապնդվել դինամոյականների հիմնական կազմում։ Հավաքից վերադառնալուց հետո ընդունել է Պրեմիեր լիգա վերադարձած «Գովերլայի» առաջարկը՝ ուժհորոդյան ակումբի հետ կնքելով վարձակալության պայմանագիր մինչև 2013 թվականի հունիսի վերջը[8]։ Պրեմիեր լիգայում իր նորամուտն է նշել 2012 թվականի հուլիսի 14-ին «Չեռնոմորեցի» հետ արտագնա խաղում (2:3)։ Երրորդ տուրի «Դինամոյի» Կիև-«Գովերլա» խաղում, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում, առաջին անգամ մրցել է հարազատ ակումբի հետ[9]։ Աստիճանաբար տեղ է գրավել Ուժհորոդի ակումբի մեկնարկային կազմում՝ դառնալով թիմի առաջատարներից մեկը, ընտրվել է փոխ ավագ, իսկ մի շարք մենամարտերում թիմին դաշտ է դուրս բերել նաև ավագի թևկապով[10]։ Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրի «Գովերլա»-«Մետալուրգ» (Զապորոժյե) խաղում հեռահար գեղեցիկ հարվածով խփել է իր նորամուտի գոլը Պրեմիեր լիգայում[11]։

Վարձակալական պայմանագրի ավարտից հետո վերադարձել է Կիևի «Դինամո»։ 2013 թվականի հունիսին թիմի հիմնական կազմի հետ մեկնել է Ավստրիա ուսումնամարզական հավաքի[12]։ Դինամոյականների հիմնական կազմի հետ մրցաշրջանին ամբողջական նախապատրաստություն անցնելուց հետո հայտավորվել է թիմի կազմում։ Կիևի «Դինամոյի» հիմնական կազմում պաշտոնական նորամուտը կայացել է 2013 թվականի օգոստոսի 18-ին Սիմֆերոպոլի «Տավրիայի» դեմ Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի խաղում[13], իսկ սեպտեմբերի 22-ին «Կարպատների» դեմ խաղում Մակարենկոն առաջին անգամ դուրս է եկել դինամոյականների մեկնարկային կազմում՝ խաղալով ամբողջական խաղ՝ գործելով ձախ պաշտպանի դիրքում[14]։ Այդ մենամարտից մինչև մրցաշրջանի ավարտը նա միշտ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում՝ ամուր դիրք գրավելով կիևյան ակումբի պաշտպանության ձախ եզրում։ 2014 թվականի ապրիլի 24-ին «Չեռնոմորեց»-«Դինամո» խաղում Մակարենկոն աչքի է ընկել նաև Պրեմիեր լիգայում դինամոյականների կազմում իր առաջին գոլով՝ 89-րդ րոպեին գրավելով Դմիտրի Բեզոպոսնիի դարպասը[15]։ Մակարենկոյի խփած գնդակը «Պրո Ֆուտբոլ» ծրագրի վարկածով ճանաչվել է տուրի գոլ[16]։ Մայիսի 11-ին կայացած «Իլյիչևեցի» դեմ արտագնա խաղում Մակարենկոն պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ հեռացվել է խաղադաշտից՝ խաղի 14-րդ րոպեին կարմիր քարտ ստանալով[17]։ Երեք օր անց պաշտպանը մասնակցել է Ուկրաինայի գավաթի եզրափակչին, որում դինամոյականները հաղթել են Դոնեցկի «Շախտյորին», իսկ Մակարենկոն նվաճել է իր առաջին լուրջ գավաթը։ 2017 թվականի հունվարին չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը «Դինամոյի» հետ և հեռացել է ակումբից[18]։

Խաղեր եվրոգավաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 24-ին եվրոգավաթային մրցաշարերում նորամուտն է նշել՝ խաղալով Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Դինամո» - «Տուն» ամբողջական հանդիպմանը[19]։

Ուկրաինայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ուկրաինայի երիտասարդական հավաքականի մարզաշապիկով Մակարենկոն, որը ներկայացնում էր Կիևի դինամոյականների երկրորդ թիմը, խաղադաշտ է դուրս եկել 2012 թվականի փետրվարի 29-ին կայացած Իսրայելի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականների արտագնա խաղում։

Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում նորամուտն է նշել 2014 թվականի մարտի 5-ին՝ 80-րդ րոպեին փոխարինելով Վյաչեսլավ Շևչուկին Կիպրոսում կայացած ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում[20]։ Ուկրաինայի 2013/14 թվականների առաջնության ավարտից հետո ազգային հավաքականի մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն կրկին նրան հրավիրել է Կիևում կայացած Նիգերի հավաքականի դեմ ընկերական խաղի, որում առաջին անգամ ազգային թիմի կազմում դուրս է եկել հայրենի Դինամո մարզադաշտի խաղադաշտ։

2021 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում ընդգրկվել է գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցելու համար[21]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը ֆուտբոլով զբաղվել է սիրողական մակարդակով։ Ավագ քույրը զբաղվել է սպորտային պարերով[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» Կիև

  • Ուկրաինայի չեմպիոն (2)` 2014/15, 2015/16
  • Ուկրաինայի գավաթակիր՝ 2013/14
«Օրդաբասի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 «Евгений Макаренко: «Понимаю, что за мной наблюдает тренерский штаб первой команды»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Молодые дарования футбола из СНГ. Евгений Макаренко. ФК «Говерла»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Андрей Гусин: «Макаренко напоминает Ерёменко и не проигрывает борьбу вверху»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. «Ребров делает дубль за Марбелью». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. «Макаренко и Петров отданы в аренду». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. «Евгений Макаренко: "Был мотивирован хорошо сыграть против «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. Макаренко: Шанси у нас є, і ми спробуємо їх використати Արխիվացված է Ապրիլ 13, 2013 Wayback Machine-ի միջոցով:(ուկր.)
  11. «Евгений Макаренко: Очень хочу остаться с «Говерлой» в УПЛ и вернуться в «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Евгений Макаренко: «Сделаю всё, чтобы играть в родной команде»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  13. «Евгений Макаренко: «Нет времени на лирические отступления»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Евгений Макаренко: «Хочешь играть — будешь в каждом матче выкладываться по максимуму»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 34 (օգնություն)
  15. «Евгений Макаренко: Забивать за «Динамо» мне очень приятно». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  16. «Лучшие голы 20 и 26 туров УПЛ по версии «Про футбола»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  17. ««Ильичёвец» — «Динамо» 0:2. Календарная повинность». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  18. «Макаренко покинув «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  19. ««Динамо» — «Тун» 3:0». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 9 (օգնություն)
  20. «Украина —— США 2:0. По протёртой дорожке». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  21. «ОФІЦІЙНО. АНДРІЙ ШЕВЧЕНКО ОГОЛОСИВ ЗАЯВКУ ЗБІРНОЇ УКРАЇНИ НА ЄВРО-2020». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 01.06.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Մակարենկո» հոդվածին։