Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1910(1910-11-09)
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 27, 2011(2011-11-27)[1] (101 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա, Flag of Argentina.svg Արգենտինա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կենսաբան և քիմիկոս
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան
Commons-logo.svg Eugenia Sacerdote de Lustig Վիքիպահեստում

Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ (իսպ.՝ Eugenia Sacerdote de Lustig, նոյեմբերի 9, 1910(1910-11-09), Թուրին, Իտալիա - նոյեմբերի 27, 2011(2011-11-27)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), Իտալիայում ծնված արգենտինացի բժիշկ[2]։ Առաջինն է եղել Արգենտինայում, որ փորձարկել է պոլիոմիելիտի պատվաստանյութը։ Հրատարակել է ավելի քան 180 աշխատություն։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգը ծնվել է Թուրինում 1910 թվականի նոյեմբերի 9-ին։ 1929 թվականին որոշել է իր զարմիկի՝ Ռիտա Լևի-Մոնտալչինիի հետ միասին Իտալիայում բժշկություն ուսումնասիրել[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգը եղել է Թուրինի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Լևիի օգնականը[4]։ Ֆաշիզմի վերելքով կորցրել է աշխատանքը, քանի որ հրեա էր։ 1939 թվականին նրա ամուսնու գործատուները կազմակերպել են նրանց արտագաղթը դստեր հետ Արգենտինա։ Արգենտինայում նրա որակավորումը թույլ է տվել նրան հետազոտություններ կատարել, բայց ոչ դասավանդել[5]։ Դարձել Է Բուենոս Այրեսի համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի վարիչ։ Եվգենիան մշակել է In vitro-ի կենդանի բջիջները, որը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր տեսակի վիրուսներ և ուռուցքներ[4]։

Երբ սկսվել է պոլիոմիելիտի համաճարակը, Սակարդոտե դե Լուստիգը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուղարկվել է Միացյալ Նահանգներ՝ պրոֆեսոր Ջոնաս Սոլկի աշխատանքի մասին տեղեկանալու համար։ Վերադառնալով Արգենտինա՝ հրապարակավ պատվաստել է իրեն և իր երեխաներին, որպեսզի բնակչությանը համոզի պոլիոմիելիտի պատվաստանյութի օգուտների մասին[6]։

2010 թվականին արժանացել է Ռեբեկա Գերշմանի մրցանակին՝ հայտնի հետազոտական աշխատանքի համար[7]։

Նրա գիտական հրապարակումներից ավելի քան 180-ը առկա են Անխել Հ. Ռոֆոյի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Մալբրանի ինստիտուտի և Ազգային գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի արխիվներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Scienza a due voci — 1999.
  2. «A los 101 años, murió la doctora Sacerdote de Lustig»։ Diario La Nación։ Վերցված է 29 November 2011 
  3. "A los 101 años, murió la doctora Sacerdote de Lustig" La Nación, 29 November 2011.
  4. 4,0 4,1 "A los 101 años, murió la doctora Sacerdote de Lustig" La Nación, 29 November 2011.
  5. Sandra McGee Deutsch (22 June 2010)։ Crossing Borders, Claiming a Nation: A History of Argentine Jewish Women, 1880–1955։ Duke University Press։ էջեր 85–։ ISBN 0-8223-9260-7 
  6. "A los 101 años, murió la doctora Sacerdote de Lustig" La Nación, 29 November 2011.
  7. «Se conocieron los ganadores de los premios Houssay y Rebeca Gerschman 2010»։ www.ctys.com.ar (իսպաներեն)։ Վերցված է 2020-08-20