ԵսՉեմՎախենումԱսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

#եսՉեմՎախենումԱսել (ուկրաիներեն՝ #яНеБоюсьСказати), ֆլեշմոբի տարրերով համաուկրաինական սոցիալական ակցիա, որը նվիրված է կանանց նկատմամբ բռնության խնդրին, որը մեկնարկվել է 2016 թվականի հուլիսի 5-ին։ Ակցիան գրավել է նաև ռուս և բելառուս համացանցի օգտատերերին։ Ֆլեշմոբը սկսել է հասարակական ակտիվիստ, ֆեմինիստ, լրագրող, «STUDENA» տնօրեն Անաստասիա Մալնիչենկո[uk] Facebook սոցիալական ցանցում[1]։

Էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

#ԵսՉեմՎախենումԱսել հեշթեգի տակ տեղեկատվության տեղադրումն ասոցացվում է ոտնձգությունների, բռնաբարությունների, իրավապահ մարմինների անտարբեր վերաբերմունքի, տուժող կողմի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի, մտերիմների դատապարտման հետ։

Ես ուզում եմ, որ մենք՝ կանայք, այսօր խոսենք։ Խոսենք այն բռնության մասին, որը մեզանից շատերն են ապրել։ Ուզում եմ, որ մենք արդարացումներ չանենք. «Օրը ցերեկով սպորտային շալվարով էի քայլում, բայց նրանք ամեն դեպքում բռնեցին ինձ»։ Որովհետև մենք արդարացումների կարիք չունենք։
Մենք մեղավոր չենք, բռնաբարողը ՄԻՇՏ է մեղավոր։ Ես չեմ վախենում խոսել։ Եվ ես ինձ մեղավոր չեմ զգում[1]։

2010-2012 թվականներին աշխարհում սեռական բռնության դեպքերի գրանցում 100 000 մարդու հաշվով

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել բռնության խնդիրների վրա։ Մասնակցել են Facebook սոցիալական ցանցի հարյուրավոր օգտատերեր՝ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ակցիային արձագանքել են հարյուրավոր մարդիկ[2]։ Բազմաթիվ համաշխարհային պարբերականներ տեղեկություններ են հրապարակել այս իրադարձության մասին։ Մասնավորապես, բրիտանական The Guardian թերթը նշել է, որ ակցիան դարձել է «Ռուսաստանի և Ուկրաինայի համար հղման նոր կետ, որտեղ ընտանեկան բռնությունը և սեռական ոտնձգությունները հաճախ արգելված թեմաներ են կամ ընկալվում են որպես կյանքի բնական մաս» (It is a new departure for Russia and Ukraine, where domestic violence and sexual abuse are often taboo topics, or treated as part of life), միևնույն ժամանակ թերթը մատնանշում էր առանձին հրապարակախոսների (այդ թվում՝ Անտոն Նոսիկին) առարկությունները, որոնք պնդում էին, որ ժամանակակից հասարակությունում կանայք ունեն մանիպուլյացիայի և հարկադրանքի ոչ պակաս հնարավորություններ, և ակցիայի շրջանակներում պատմված ոչ բոլոր պատմությունները կարող են համապատասխանել իրականությանը[3]։ Ըստ լրագրողների ֆլեշմոբի հակառակորդների որոշ արձագանքներ, կապված են «տուժողին մեղադրելու» սխեմայի մեջ, քանի որ սեռական բռնության պատճառների թվում նրանք նշում են կնոջ հրահրող կամ անխոհեմ պահվածքը[4]։

#ԵսՉեմՎախենումԽոսել ակցիայի կապակցությամբ հոգեբան և հրապարակախոսուհի Լյուդմիլա Պենտրակովսկայան նշել է․ «Ֆլեշմոբը չի բուժի ոչ մեկի վնասվածքները, բայց այն կստիպի բոլորին մտածել այն մասին, ինչի մասին մտածել չես ուզում։ Ձեզ կստիպի խոսել այդ մասին»[5]։

Ակցիան նկատել են ուկրաինացի քաղաքական գործիչները։ Ինչպես հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզան, սոցիալական այս ակցիայի շնորհիվ 2016 թվականի հուլիսի 12-ին մի խումբ խորհրդարանականներ օրինագիծ են ներկայացրել՝ ուկրաինական օրենսդրությունը համապատասխանեցնելու Եվրոպայի խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային[6]։

Նմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ էությամբ այս ակցիան նման է կանանց նկատմամբ բռնության դեմ կազմակերպված Միջազգային ֆլեշմոբին, որն անցկացվել է մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը։ Այն ժամանակ #RedMyLips հեշթեգով կանայք շուրթերը ներկում էին կարմիր շրթներկով և իրենց լուսանկարը տեղադրում սոցիալական ցանցերում։ Այս նախաձեռնությունը տեղի է ունեցել ապրիլին ԱՄՆ-ում։

Twitter սոցիալական ցանցում արդեն նմանատիպ ակցիա էր անցկացվում, այն ժամանակ համաշխարհային#sendeanlatհեշթեգն էր օգտագործվում («Պատմիր քո պատմությունը բռնության մասին») ուսանողուհի Օզգեջան Օսլանի սպանությունից հետո, ով իրեն պաշտպանում էր սեռական հարձակումից[7]։

Պետք է ուշադրություն դարձնել նաև#NotGuiltyհեշթեգով ընկերությանը[8], որը սկսվել է 2015 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանելով #եսՉեմՎախենումԱսելակցիան, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբույժ, հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասնագետ Պյոտր Կամենչենկոն հայտարարել է, որ դրա շնորհիվ զոհերը «խոսելու հնարավորություն են ստանում» և «օգնում են իրենց և ուրիշներին», սակայն պետք է մեծ զգուշությամբ վերաբերվել նրանց հաղորդագրություններին։ 1980-1990 թվականներին իր հետազոտության համար նյութեր հավաքելիս նա «ուշադրություն է դարձրել բռնաբարության զոհերի պատմությունների անհուսալիության բարձր աստիճանի վրա», որոնցից շատերը «պարզվել է, որ մաքուր հորինվածք է, կեղծ զոհերի պատմություններ»[9]։ Կամենչենկոն ենթադրել է, որ եթե անտեսենք «շահադիտությունը կամ վրեժխնդրությունը», «պատճառը հիստերիկ խանգարումների մեջ է»[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «#яНеБоюсьСказати. Мережею шириться флешмоб проти замовчування насильства». Українська правда — Життя (ուկրաիներեն). 2016 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «#яНеБоюсьСказати: українки діляться історіями про домагання». BBC Україна (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Russian and Ukrainian women's sexual abuse stories go viral». The Guardian (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. Armine Sahakyan (2016 թ․ հուլիսի 13). «Online Discussion of Sexual Abuse in the Former Soviet Union Is a Start Toward a Solution». HuffPost (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. Л. Петрановская (2016 թ․ հուլիսի 11). «Проверка на вшивость. Людмила Петрановская о флешмобе, который ставит диагноз обществу». Спектр-Пресс (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Юлія Поліковська (2016 թ․ հուլիսի 12). «Україна ратифікує конвенцію про запобігання насильству стосовно жінок». zaxid.net (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «#яНеБоюсьСказати – мережею ширяться особисті історії про #насильство». Громадський простір (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  8. «NotGuilty — About». notguiltycampaign.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 Ксения Кривотулова. Петр Каменченко. Мужика бояться — дома сидеть Արխիվացված 2020-11-25 Wayback Machine // Lenta.ru, 09.07.2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]