Անտոն Նոսիկ
Անտոն Նոսիկ ռուս.՝ Антон Борисович Носик | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 4, 1966 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 9, 2017[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Պիրոգովո, Միտիշչենսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Գիմնազիա թիվ 201 և Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, մենեջեր, հասարակական գործիչ, գրող, սյունակագիր, խմբագիր, համակարգչային գիտնական և բլոգեր |
Ծնողներ | հայր՝ Բորիս Նոսիկ, մայր՝ Վիկտորյա Մոչալովա |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Անտոն Նոսիկ (ռուս.՝ Анто́н Бори́сович Но́сик, հուլիսի 4, 1966, Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 9, 2017[1], Պիրոգովո, Միտիշչենսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս լրագրող, հասարակական գործիչ, հայտնի բլոգեր։ Երբեմն համարվում է «Ռունետի հայրերից մեկը»։ Եղել է Vesti.ru, Lenta.ru[2], Gazeta.ru և NEWSru.com ինտերնետ-հրատարակությունների խմբագիր։ Եղել է Ռամբլեր հոլդինգի և SUP ընկերության բլոգների ծառայության (մասնակցել է LiveJournal ծառայության մշակմանը) նախկին մենեջերներից մեկը, «Помоги.org» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից մեկը[3]։ Մինչև 2011 թվականի մարտն զբաղեցրել է Bfm.ru կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2009 թվականի հոկտեմբերից եղել է «Объединённые медиа» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ և դրան զուգահեռ զբաղեցրել Bfm.ru գլխավոր խմբագրի պաշտոնը։ 2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 29-ը Անտոն Նոսիկը՝ որպես մեդիատնօրեն, աշխատել է SUP Media ընկերությունում, որին պատկանում է LiveJournal ծառայությունը։
Բազմիցս այցելել է Հայաստան և Արցախ, Ադրբեջանի՝ որպես անկախ պետության գոյությունն անվանել «ցավալի պատմական սխալ»։ Ադրբեջանում ճանաչվել է պերսոնա նոն գրատա[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://historygreatest.com/anton-nossik-russian-writer-and-internet-entrepreneur-died-at-51
- ↑ http://lenta.ru/lib/14185954/ Пост главного редактора «Ленты.ру» занимал вплоть до 2004 года
- ↑ Благотворительный интернет-фонд «Помоги.org»
- ↑ Антон Носик: существование Азербайджана как суверенного гособразования-досадная историческая ошибка. 18 Марта 2017
- ↑ Азербайджан объявил меня нежелательным лицом. Объявляю Азербайджан нежелательным государством
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|