Ենոք Միրաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ենոք Միրաքյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1895(1895-12-30)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունմաշկաբանություն
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԶավակներՄիրա Միրաքյան

Միրաքյան (Միրաքյանց) Ենոք Իսահակի (դեկտեմբերի 30, 1895, Թիֆլիս-1938), հայ խորհրդային մաշկաբան, վեներոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1936

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաքվի համալսարանի բժշկական ֆակուլտետը (19241926 թվականից աշխատել է Երևանի համալսարանի մաշկավեներոլոգիական կլինիկայում։ ՀԽՍՀ-ում մաշկա-վեներոլոգիայի հիմնադիրներից է, ակտիվորեն մասնակցել է ՀԽՍՀ-ում բնակչության մաշկային, հատկապես բոր և վեներական հիվանդությունների հայտնաբերման ու դրանց դեմ պայքարի կազմակերպման գործին։ Եղել է ՀԽՍՀ առժողկոմատի գիտագործնական բժշկական խորհրդի գիտական քարտուղար (1931), այնուհետև Երևանի մաշկա-վեներոլոգիական ԳՀԻ մաշկաբանության բաժնի վարիչ։ Միրաքյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի, գոնոռեայի, մալարիայի զուգորդմանը, պրոֆեսիոնալ դերմատոզների (մետաքսագործների, ծխախոտագործների մոտ), մաշկի տուբերկուլոզի, հայ բժշկագիտության պատմության և այլ հարցերի ուսումնասիրությանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615 CC-BY-SA-icon-80x15.png