Միրա Միրաքյան
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1929 (91 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953) |
Մասնագիտություն | dermatologist |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1990) և պրոֆեսոր (199) |
Ծնողներ | հայր՝ Ենոք Միրաքյան |
Միրա Ենոքի Միրաքյան (դեկտեմբերի 18, 1929, Երևան), մաշկավեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991):
Մաշկաբան, վեներաբան Ենոք Միրաքյանի դուստրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրա Միրաքյանը ծնվել է 1929 թվականին Երևանում մաշկավեներաբան Ենոք Միրաքյանի ընտանիքում: 1953 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1953-1962 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերում, 1962 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մաշկավեներաբանական հիվանդությունների ամբիոնում, 1990 թվականից՝ վարիչ[1]: 1990 թվականից եղել է ՀՀ մաշկավեներաբանների գիտական ընկերության նախագահ, 2000 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ:
Աշխատանքները վերաբերում են մաշկավեներաբանության (մաշկային, մասնագիտական մաշկային, սնկիկային) մաշկավեներաբանության պատմության հարցերին: Կազմել է «Հայաստանի Հանրապետության մաշկաբան-վեներաբանների 1924-1998 թվականների գիտական աշխատանքների մատենագիտության ուղեցույց» (ռուսերեն, 1998)[2][3]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մակերեսային սնկային հիվանդություններ: Կլինիկան, ախտապատճառները, ախտորոշումը, բուժումը, Երևան: Հայաստան, 2003:
- Лепра (1996)
- Բոր: (Պատմական ակնարկ, կլինիկա, համաճարակաբանություն), Երևան: Երևանի պոլիգրաֆիկ. ձեռնարկ, 1996 (համահեղինակ):
- Մաշկավեներաբանության արդիական հարցեր, Երևան: Լույս, 1995:
- Սնկային հիվանդություններ, Երևան: Ա.հ., 1995 (համահեղինակ):
- Պատմական ասպեկտների ներկայացումը մաշկավեներաբանության դասավանդման մեջ, Երևան: Ա.հ., 1990:
- История дерматологии и венерологии в Армении (1988)
- Առողջ ամուսնություն, առողջ ընտանիք, Երևան: Հայաստան, 1983 (համահեղինակ):
- Очерки по профессиональным грибковым заболеваниям (1981)
- Կանանց և երեխաների գոնորեա, Երևան: Հայաստան, 1978:
- Մակերեսային և խորանիստ սնկային հիվանդություններ, Երևան: Հայաստան, 1977:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Միրաքյան, Միրա Ենոքի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-12
- ↑ «Миракян, Мира Еноковна - Из истории дерматологии и венерологии в Армении - Search RSL»։ search.rsl.ru (ru-RU)։ Վերցված է 2017-02-12