Եղջյուրներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջյուրներ
անգլ.՝ Horns
Երկիր ԱՄՆ
 Կանադա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ, դրամա, կինոկատակերգություն և վեպի էկրանավորում
ՀիմքԵղջույրներ
Թվական2013 և օգոստոսի 6, 2015[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքսանդր Աժա[1][4][5][…]
ՊրոդյուսերՋոուի ՄակՖարլենդ[5] և Քեթի Շուլման[5]
Սցենարի հեղինակKeith Bunin?
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ[6][5][7][…], Ջունո Թեմփլ[6][5][7][…], Ալեքս Զահարա[6], Քրիստին Ուիլես[6], Դևիդ Մորս[6][8][2], Հիզիր Գրեմ[6][5][8][…], Ջեյմս Ռեմար[6][8][2], Ջո Անդերսոն[6][5][7][…], Ջոն Ստյուարտ[6], Քեթլին Քուինլան[6][8][2], Քելլի Գառներ[6][8][2], Մաքս Մինգելա[6][5][7][…], Մերեդիթ ՄակԳիչի[6], Սաբրինա Քարփենթեր[6][8], Մայքլ Ադամթուեյթ[6], Ջեյ Բրազո[6], Փանու[6], Մերիլին Նորրի[6], Լեյն ՄակՆիլ[6] և Դիլան Շմիդ[6][8]
ՕպերատորՖրեդերիկ Էլմս
ԵրաժշտությունՌոբին Կուդեր
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունRed Granite Pictures
Տևողություն120 րոպե
Շահույթ3 347 106 $[9]

«Եղջյուրներ» (անգլ.՝ Horns), ամերիկյան մութ-ֆենտեզի թրիլեր, որի ռեժիսորը Ալեքսանդր Աժան է։ Ֆիլմը Ջո Հիլի համանուն վեպի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դենիել Ռեդքլիֆը և Ջունո Թեմփլը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 6-ին Տորոնտոյի կինոփառատոնին[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգ Փերիշն ապրում է Գիդեոն Բեյ քաղաքում՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում։ Մի անգամ նրան մեղադրում են իր ընկերուհու՝ Մերրինի սպանության մեջ։ Գրեթե բոլոր բնակիչները՝ ներառյալ նաև նրա ծնողները, երես են դարձնում երիտասարդ տղայից։ Հուսահատության մեջ նա աստվածանարգության գործողություն է անում, ինչի հետևանքով Իգի մոտ եղջյուրներ են աճում և գերբնական ունակություններ ի հայտ գալիս։ Նրա ներկայությամբ մարդիկ ասում են այն, ինչ մտածում են և անում են այն՝ ինչի մասին երազում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դենիել Ռեդքլիֆ Իգնասիուս Պերիշ
Ջունո Թեմփլ Մերրին Ուիլյամ
Ջո Անդերսոն Թերրի Պերիշ
Ջեյմս Ռեմար Դերրիկ Պերիշ
Քելի Գարներ Գլենա
Դեյվիդ Մորս Դեյլ Ուիլյամ
Մաքս Մինգելա Լի Թորնո

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերը սկզբում պետք է կատարեր Շայա Լաբաֆը, իսկ հետո որոշումը փոխվեց և դերը տրվեց Դենիել Ռեդքլիֆին[11]։

Նկարահանումները սկսվեցին 2012 թվականի սեպտեմբերի վերջին Բրիտանական Կոլումբիայում[12]։ Նկարահանումներն անցկացվել են նաև Վանկուվերում, Միշենում և Սքվամիշում[13][14][15]։ Նկարահանումներն ավարտվել են 2012 թվականի դեկտեմբերին[13][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1528071/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/horns
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.mafab.hu/movies/horns-98351.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 https://itunes.apple.com/us/movie/horns/id914294617
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=173989.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.bbfc.co.uk/releases/horns-film
  9. http://www.boxofficemojo.com/movies/?id=horns.htm
  10. «Horns (2013) — Release dates» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  11. Tucker, Alex (2 октября 2012). «First Look At Daniel Radcliffe in Alexandere Aja's Horns». tvfilmnews.co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Daniel Radcliffe: See his devilish 'Horns' transformation — EXCLUSIVE Inside Movies | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. 13,0 13,1 Stevens, M. (4 октября 2012). «Vancouver Film Update: "Horns", "Arrow", "Falling Skies", "Bates Motel"». sneakpeek.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Aun, Carol (8 ноября 2012). «Radcliffe's new movie being filmed in Mission». missioncityrecord.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. Fitzmaurice, Sarah & Ruby, Jennifer (4 октября 2012). «Smoking! Daniel Radcliffe gets his nicotine fix as he and beautiful co-star Juno Temple take a break from filming». dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. West, Kelly (4 декабря 2012). «Horns Movie Wraps Production, Set Video Shows Daniel Radcliffe's Mischievous Ig». cinemablend.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.