Եղջերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերք
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԱղրըի մարզ
ԼեռնաշղթաՀայկական Պար

Եղջերք, Եղջերասար, լեռ, սար Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառում, Հայկական Պար լեռնահամակարգում, Գայլատու լճի մոտ, Բայազետից Դիադին տանող ճանապարհին։ Հիշատակում է Փավստոս Բուզանդը՝ կապված Մերուժան Արծրունու կատարած զորաշարժի հետ։ Ստեփան Զորյանը հիշատակում է նաև Եղջերասար անունով[1], իսկ Թ. Ավդալբեկյանը նույն Եղբարք կամ Եղբարք սարակ լեռան հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց բերդը», Երևան, 1959, էջ 99
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 191 — 992 էջ։