Ելենա Գրիգորևա
Ելենա Գրիգորևա ռուս.՝ Елена Григорьева | |
---|---|
Ծնվել է | 1978[1] կամ 1979[2][3] |
Ծննդավայր | Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 21, 2019[4][5][6] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4] |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | իրավապաշտպան, ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ, լրագրող և ակտիվիստ |
Ելենա Վիկտորովնա Գրիգորևա (ռուս.՝ Елена Викторовна Григорьева, 1978[1] կամ 1979[2][3], Մեծ Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2019[4][5][6], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4]), ռուս հակապատերազմական ակտիվիստ։ Պաշտպանել է մարդու և ԼԳԲՏ իրավունքները Ռուսաստանում։ Սպանվել է 2019 թվականի հուլիսի 21-ին, նրա անձնական տվյալները «Սղոց ԼԳԲՏ-ի դեմ» կայքում տեղադրվելուց անմիջապես հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Գրիգորևան ծնվել է 1979 թվականի հունիսի 21-ին Մեծ Նովգորոդում։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է ռեստավրացիայի տեխնիկա Նովգորոդի Ս. Ռախմանինովի անվան արվեստի շրջանային քոլեջում և 2001 թվականին ստացել միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ։ Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։ Գրիգորևան անընդհատ դժվարություններ է ունեցել աշխատանքի տեղավորվելու հարցում ակտիվ քաղաքական գործունեության պատճառով, օրինակ՝ հայտնի է, երբ անվտանգության ծառայությունն այդ պատճառով մերժել է Ելենային հուշանվերներ վաճառողի աշխատանք ստանալու հարցում[7][8]։ Սկզբում նա եղել է աջակողմյան, ազգայնական հայացքների կողմնակից, սիրում էր սլավոնական և սկանդինավյան դիցաբանություն, ազգայնականների նովգորոդյան միջավայրում հայտնի էր որպես «Ալյոնա-Վալկիրիա». մատրյոշկայի դաջվածքը զենքով, որն օգտագործվում էր Երրորդ Ռեյխի կողմից ռուների Օդալի տեսքով, մասնակցել է ռուսական երթերին, 2016-2017 թվականներին հայրենի քաղաքում գլխավորել «Ազգայնականների կուսակցության» և «Артподготовка»-ի բջիջները[9]։ Ազգայնականության գաղափարներով իր հետաքրքրությունը բացատրում էր նրանով, որ երիտասարդության տարիներին ինքը շատ է սիրել գրականություն կարդալ։
Ծնողներս մեծ գրադարան ունեին, հայրս ժամանակին զբաղվում էր գրքերով, մեր տանը դեռ 90-ականներին Նիցշեն և Իլյինը դարակներում էին ... Սկզբում ես սկսեցի կարդալ, մտածել, ապա փնտրել ինձ նման մարդկանց[10]։ |
Ըստ «Сова» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի` Գրիգորևան մասնակցել է «Սլավոնական իշխանություն-հյուսիս-արևմուտք» նեոնացիստական աղանդի շարժմանը, նրան ներկայացնելով «Ազգային ուժերի համակարգման խորհրդում»։ Նա նաև վարչական պատասխանատվության է ենթարկվել «ВКонтакте»-ում նացիստական խորհրդանիշերի ցուցադրման և ծայրահեղական ճանաչված երաժշտություն տարածելու համար, մասնավորապես, 2018 թվականին երեք օր անցկացրեց հատուկ պահման վայրում` 2008 թվականին «ВКонтакте»-ում «Коловрат» ռոք խմբի «РОА-ի հերոսները» երգը հրապարակելու պատճառով[11][12][13]։
2017 թվականին Գրիգորևային կալանավորել են Մեծ Նովգորոդում կայացած հակակոռուպցիոն ցույցից հետո[14]։
Եվրամայդանից, Ղրիմի Ռուսաստանին բռնակցումից և Դոնբասի պատերազմից հետո Ռուսաստանում տրոհվել է ազգայնական միջավայրը. Գրիգորևան, բողոքելով Ուկրաինայի արևելքում գտնվող ռուսամետ աշխարհազորայինների դեմ, տոգորվել է հակապատերազմական հայացքներով և ծայրահեղ աջերի միջավայրում համակիրներ չգտնելով, սկսել պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները` ձեռնամուխ լինելով ԼԳԲՏ-ի ակտիվացման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերին[7][15]։ Նա դեմ է եղել Ուկրաինայում ռազմական գործողություններին, կենսաթոշակային տարիքի և բեռնատար ավտոփոխադրողների հարկերի բարձրացմանը, հանդես է եկել ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, մասնակցում էր ձերբակալվածների աջակցության խմբին, ռազմավարություն -6 և ռազմավարություն -18 ակցիաներին, Օլեգ Սենցովի ազատման արշավին, «Մայրերի երթ»-ին, ԼԳԲՏ–ի ակցիաներին (լռության օր, մայիս, ծիածանային ֆլեշ-մոբ), ընդգրկված էր «Альянсе гетеросексуалов и ЛГБТ за равноправие» և «Солидарность» ժողովրդավարական շարժման մեջ և այլ բողոքական շարժումների անդամ էր[16][17]։ Ելենան սպառնալիքներ է ստացել հոմոֆոբ ակտիվիստ Թիմուր Բուլատովից[18]։ 2019 թվականի սկզբին նա իրականացրել է քամինգ աութ` հանդես գալով որպես բիսեքսուալ կին և հեպատիտ C վիրուսով ապրող անձնավորություն[19]։ 2019 թվականի հուլիսի 21-ին Ելենայի մարմինը հայտնաբերվել է խեղդամահ արված և մեջքի վրա 8 ծակած վերքերով։
Նրա մասին անձնական տեղեկությունները հայտնվել են 2019 թվականի հուլիսին՝ «Пила против ЛГБТ» կոչվող հոմոֆոբական խմբի կայքում, որը ձևավորվել էր ամերիկյան սարսափ ֆիլմի հիման վրա։ Խումբը կոչ է անում հետևել և սպանել ЛГБТИК+ ում հրապարակված ցուցակի անձանց։ Ռուսաստանում կայքը արգելափակվել էր, բայց սոցիալական ցանցերում շրջանառվում է ЛГБТИК+ ակտիվիստների նոր ցուցակ[20]։
Գրիգորևան բազմիցս դիմել է ոստիկանություն սպառնալիքների կապակցությամբ[21]։ Իր մահից անմիջապես առաջ Գրիգորևան սպառնալիքներ է ստացել և ընկերոջը խնդրել հոգ տանել իր կատվի մասին, եթե իր հետ ինչ-որ բան պատահի, նշում է փաստաբան Դինար Իդրիսովը[22][23]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Գրիգորևան սպանվել է 2019 թվականի հուլիսի 21-ի գիշերը[24][25][26]։ Նրա մարմինը գտել են Պուլկովսկայա փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում։ Ըստ դատաբժշկական փորձագետների՝ Գրիգորևային հասցվել է մեջքի և դեմքի առնվազն ութ դանակի հարված, որից հետո նրան խեղդամահ են արել։ Հուլիսի 25-ին հետաքննությունը բերման է ենթարկել Ղրղզստանում ծնված Դավրոն Մուխամեդովին որպես կասկածյալ, որը նախ բացատրել է իր ենթադրյալ գործողությունները կենցաղային հողի վրա տեղի ունեցած բախմամբ, ապա ցուցմունք տվել մեկ այլ անձի՝ Սանկտ Պետերբուրգի 29-ամյա բնակիչ Ալեքսեյ Վոլնեանկոյի դեմ, որը նախկինում դատապարտվել էր թմրանյութեր պահելու համար։ Դրանից հետո Մուխամեդովին ազատ են արձակել, օգոստոսի 1-ին հայտնի է դարձել, որ քննիչները ձերբակալել են Վոլնեանկոյին, որն այնուհետև անկեղծ խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը։ Քննության տվյալներով` այդ գիշեր Վոլնեանկոն, հարբած լինելով, հանդիպել է Գրիգորևային փողոցում, նույնպես հարբած, և հրավիրել նրան իր մոտ խմելու։ Բնակարանում միասին ժամանակ անցկացնելուց հետո նա «վիրավորել» է Վոլնեանկոյին, որից հետո դուրս է հանել նրան, իսկ որոշ ժամանակ անց, տեսնելով, թե ինչպես է նա քայլում փողոցում, հասել էր նրան և շարունակել հետը վիճել Պուլկովսկայա փողոցի 11 շենքի մոտակայքում։ Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում նա դանակահարել է Գրիգորևային[27][28][29]։
Արձագանք սպանությանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական լրատվամիջոցներն անմիջապես հոդվածներ են գրել այդ միջադեպի մասին, իսկ դաշնային հեռուստաալիքները իրենց եթերում անդրադարձել են այդ ողբերգական իրադարձությանը։ Ռուսական «Լենտա.ru» թերթը ակտիվիստ Ելենա Գրիգորևային ընդգրկել է 2019 թվականի գլխավոր կորուստների ցուցակում[30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.theguardian.com/world/2019/jul/22/lgbt-activist-murdered-in-saint-petersburg?CMP=twt_gu#Echobox=1563834778
- ↑ 2,0 2,1 CNN.com — 1995.
- ↑ 3,0 3,1 https://www.newsstandhub.com/en-us/cnn/amp/an-lgbt-activist-murdered-in-russia-had-previously-received-death-threats-friends-and-campaigners-say
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.20min.ch/ro/news/monde/story/Une-militante-LGBT-tuee-a-l-arme-blanche-21868870
- ↑ 5,0 5,1 5,2 https://varlamov.ru/3527012.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.awid.org/whrd/yelena-grigoriyeva
- ↑ 7,0 7,1 «Россия: версии убийства активистки Елены Григорьевой».
- ↑ «Русская история X – бывшая национал-социалистка Елена Григорьева убита мигрантом из Киргизии».
- ↑ «Смерть в июле...» (ռուսերեն). C.H.A.O.S.S.S. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Русская история X».
- ↑ «Решение № 7 -19/2018 7-19/2018 от 26 февраля 2018 г. по делу № 7 -19/2018 :: СудАкт.ру». sudact.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Русская история X».
- ↑ «В Петербурге задержали подозреваемого в убийстве активистки Григорьевой». BBC News Русская служба. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ««Григорьева, привет!»: Новгородка в суде рассказала, как её задержали после антикоррупционного митинга» (ռուսերեն). Новгород.ру. 2017 թ․ հունիսի 16. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Политическая и бытовая версии убийства Елены Григорьевой в Санкт-Петербурге» (ռուսերեն). ГОЛОС АМЕРИКИ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «ЛГБТ-активистка Елена Григорьева была убита возле своего дома». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ««Система не готова защитить». Активистка Елена Григорьева убита». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ««Хотят запугать нас всех!» Подробности жестокой расправы над проукраинской противницей Путина». OBOZREVATEL (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Елена Григорьева и ее жизнь: Что известно про убитую в Петербурге активистку». The Village. 2019 թ․ հուլիսի 23. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «ЛГБТ-активистку в Петербурге могли убивать несколько человек. Она состояла в «июльском списке» гомофобов-карателей». www.fontanka.ru (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «В Петербурге убита ЛГБТ-активистка Елена Григорьева». Wonderzine (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ https://www.facebook.com/DinarSpbRu/posts/1425612460923295
- ↑ «В Петербурге убита гражданская активистка Елена Григорьева». meduza.io (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ TV Rain Inc (2019 թ․ հուլիսի 22). «В Санкт-Петербурге убили активистку Елену Григорьеву». tvrain.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «В Петербурге убили активистку и правозащитницу Елену Григорьеву» (ռուսերեն). РБК. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «В Петербурге убита гражданская активистка Елена Григорьева».
- ↑ «СК показал видео из квартиры, где жила убитая ЛГБТ-активистка Григорьева» (ռուսերեն). Новости Мойка78. 2019 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Петр КИБЕР | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ օգոստոսի 2). ««Сказала, что я лох»: 29-летний кладовщик признался в убийстве ЛГБТ-активистки Григорьевой» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Возможного убийцу ЛГБТ-активистки поймали со второй попытки. Что известно о мотивах?» (ռուսերեն). Телеканал 360°. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Те, кто ушли». lenta.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.