Խաչատուրյան քույրերի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակարանի դուռը և շքամուտքը, որտեղ սպանությունից հետո դուրս է եկել Խաչատուրյան քույրերից մեկը։ Տեսագրությունն արվել է շենքի շքամուտքում գտնվող տեսահսկման խցիկի միջոցով, որտեղ բնակվում էին Միխայիլ Խաչատուրյանը և նրա դուստրերը և տեղադրվել Քննչական կոմիտեի կողմից։

Խաչատուրյան քույրերի գործ, Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների քրեական գործը, որոնք մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Հանցագործության իրականացման ժամանակ նրանք եղել են, համապատասխանաբար, 19, 18 և 17 տարեկան։ 2018 թվականի հուլիսի 28-ին, սպանության կասկածով, աղջիկները ձերբակալվել են, իսկ 2019 թվականի հունիսի 14-ին քննչական մարմինը առաջադրել է մեղադրանք կանխամտածված սպանության համար, որն իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետ)։ Այդ հոդվածով նախատեսվում է 8-20 տարի ազատազրկում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները հայտնվել են անելանելի վիճակում՝ հոր կողմից դրսևորված ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների պատճառով։ Գործն առաջացրել է հանրային մեծ արձագանք, հանրության մեծամասնությունը պաշտպանում է աղջիկների տեսակետը, իսկ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մյուս քաղաքներում պարբերաբար անց են կացվում ակցիաներ՝ պահանջելով աղջիկներին արդարացնել կամ մեղմացնել պատիժը, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ՝ բռնության հարցերը կարգավորող օրենսդրության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկների ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեևյան մայրուղու 56 շենքի աստիճանների վրա հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի հատվածներում դանակի բազմակի հարվածներով։ Տարբեր տվյալների համաձայն, հարվածների թիվը տատանվել է 36-45-ի միջակայքում[1][2]։ Ոստիկանությունը բնակարանից հայտնաբերել է դանակ, «հաբերով արկղիկ», մուրճ, աղեղնազեն (արբալետ), աշտե, վնասվածքային (տրավմատիկ) ատրճանակ, ազդանշանային նագան, որսորդական հրացան, 16 փամփուշտներ և երկու օդաճնշիչ ատրճանակներ՝ «զինամթերք», որի մասին հետագայում հայտարարել են մեղադրյալները[3]։ Հաջորդ օրը, սպանության մեղադրանքով, ձերբակալվել են տուժածի երեք աղջիկները՝ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և 17-ամյա Մարիան։ Հարցաքննության ժամանակ աղջիկներն ընդունել են իրենց մեղքը, իսկ հուլիսի 29-ին մեղադրանք է առաջադրվել՝ որակյալ հանցակազմի տարրեր պարունակող սպանության համար։ Հետաքննություն իրականացնող մարմինն արտահայտել է այն դիրքորոշումը, որ հանցագործության պատճառը եղել է «անձնական անբարյացակամ հարաբերությունները, որոնք առաջացել էին հոր բարոյական տառապանքների արդյունքում»[4][5]։

Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ մահվան օրը Միխայիլ Խաչատուրյանը վերադարձել է Զ․Պ․ Սոլովյովայի անվան մասնագիտացված հոգենյարդաբանական կենտրոնի բժշկական կուրսերից և հերթական անգամ պատժել աղջիկներին՝ բանկային քարտի գերածախսի և «բնակարանի կեղտոտության» համար։ Տղամարդը հերթով կանչել է աղջիկներին և յուրաքանչյուրի դեմքին փչել ձեռքի գազի բալոնը։ Ստանալով մեծ դոզա՝ ավագ դուստրը՝ Քրիստինան, ուշագնաց է եղել, բրոնխիալ ասթմայի նոպայի արդյունքում։ Անգելինան և Մարիան, մտահոգվելով քրոջ առողջությամբ, որոշել են սպանել հորը։ Երեկոյան, երբ Միխայիլը քնել է բազկաթոռի վրա, Մարիան և Անգելինան հարձակվել են նրա վրա։ Նրանք գործել են միաժամանակյա, հարվածներ հասցնելով հոր մեքենայից վերցրած որսորդական դանակով և մուրճով։ Խաչատուրյանը ուշքի է եկել և փորձել ինքնապաշտպանվել։ Աղմուկի վրա դուրս եկած Քրիստինան նրա դեմքին է փչել ձեռքի գազե բալոնը, որպեսզի պաշտպանի քույրերին և վազել դեպի բնակելի շենքի շքամուտքի աստիճանները։ Այնտեղ է դուրս եկել նաև Միխայիլը։ Անգելինան խլել է Մարիայի ձեռքի դանակը և հասցրել այն վերջին հարվածը, որը դարձել է մահացու։ Հարվածը հասցվել է Միխայիլի սրտին։ Խաչատուրյանի մահվանից հետո՝ դուստրերը փորձել են բեմադրել հոր հարձակումը՝ իրենց հասցնելով դանակի հարվածներ։ Դրանից հետո աղջիկները կանչել են ոստիկանությանը և շտապ օգնություն[6][7][8][9][10]։

Ձերբակալությունից անմիջապես հետո լրագրողներն սկսել են հրապարակել Խաչատուրյանի՝ դուստրերին ուղղված սպառնալիքների ձայնագրությունները, որոնք պարունակում էին սեռական բնույթի հայհոյանքներ և բռնություն[11]։ Հրապարակվել է քույրերի՝ ընկերուհիների հետ վարած նամակագրությունը, որոնք նույնպես վկայում են հոր կողմից իրականացված բռնության վերաբերյալ։ Դրան զուգահեռ տարածվեցին նաև հոր կողմից աղջիկների նկատմամբ հնարավոր սեռական ոտնձգությունների վերաբերյալ լուրերը[12]։ Մեղադրանքն ընդունելուց հետո՝ քույրերի փաստաբանները պաշտպանությունը կառուցել են նախնական փոխհամաձայնության ժխտման և հանցագործության ծանր էմոցիոնալ վիճակում իրականացնելու վրա[1][10]։

Ընտանեկան դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությանը զուգահեռ ՌԴ հանրային դիտորդական կոմիտեն նախաձեռնել է խնամակալության և հոգաբարձության համապատասխան մարմնի ստուգումները, որոնք, պաշտպանության կարծիքով, չեն ձեռնակել անհրաժեշտ քայլեր, երբ Խաչատուրյան քույրերի ուսուցիչները բողոք են ներկայացրել նրանց հոր դեմ[13][14]։ Մի քանի անգամ ոստիկանությունում բողոքներ են ներկայացվել Խաչատուրյանի դեմ, սակայն սպանությունից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչները հերքել են այն փաստերը, որ թեժ գիծը և տեղի ոստիկանությունն ստացել են նմանատիպ բողոքներ։ Աղջիկների մայրը՝ Աուրելիա Դունդուկը պնդել է, որ բողոքների մերժումը պայմանավորված է Միխայիլ Խաչատուրյանի և տեղի ոստիկանության ղեկավարության միջև առկա ընկերական հարաբերություններով։ Վերջինս հաստատել է նաև «Նովայա գազետա» թերթի աղբյուրներից մեկը, որն աշխատում է ուժային դաշնային համակարգում[10][10][15][16]։

Դունդուկի վկայությամբ՝ նա իր ապագա ամուսնու հետ ծանոթացել է 1996 թվականին՝ Մոսկվա տեղափոխվելուց երեք տարի անց։ Նա փաստում է, որ Խաչատուրյանն ամուսնության տարիներին իրեն ծեծել է, երբ դեռ 19 տարեկան էր և հղի էր առաջին երեխայով՝ Սերգեյով։ «Ամուսնացել ենք արցունքն աչքերիս։ Ծեծեց ինձ և գնացինք ամուսնանալու։ Եվ դա չդադարեց հետագա 20 տարիներին։ Բարեկամների, անծանոթ մարդկանց մոտ կարող էր հայհոյել, դաժանորեն ծեծել, իսկ հետո ջերմորեն ասել․ «Աուրիկա, ինձ թեյ պատրաստիր», կարծես ոչինչ չէր եղել,- նրա ցուցմունքն են մեջբերում լրագրողները։ Դունդուկի խոսքերով, Խաչատուրյանը ծաղրում էր որդուն և ծեծում նրան դաստիարակչական նպատակներով։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո՝ Խաչատուրյանը որդուն տնից դուրս է արել։ Ավելի ուշ, նա, զենքի սպառնալիքով, դուրս է արել նաև Դունդուկին, արգելելով նրան և նրա բարեկամներին շփվել աղջիկների հետ[10]։

Ընտանիքի մտերիմները բազմիցս նշել են Խաչատուրյանի աստվածապաշտ լինելու մասին։ Ընտանեկան կենցաղում նա սահմանել էր նույն թեոկրատական կանոնները։ Խաչատուրյանի մայրը, քույրը և զարմիկը, որը 10 տարի ապրել է Խաչատուրյանի կնոջ և աղջիկների հետ, կիսել են ընտանիքի հոր ծայրահեղ ավանդապաշտական հայացքները և ստիպել, որ կինը համակերպվի ծեծի և բռնության հետ։ Դունդուկի խոսքերով՝ Խաչատուրյանը երկար ժամանակ, որպես քնաբեր, օգտագործել է կլոնազեպամ, որն առաջացնում է կախվածություն։ Կլոնազեպամի կողմնակի ազդեցությունների թվում է տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Խաչատուրյանի ագրեսիվ վարքագծի վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել են բազմաթիվ վկաներ՝ հարևաններ, աղջիկների ուսուցիչները, ընկերները և ծանոթները[10]։

Համաձայն ցուցմունքների, որոնք ստացվել են հետաքննության ժամանակ, Խաչատուրյանն սկսել է ոտնձգություններ իրականացնել իր աղջիկների նկատմամբ, այն բանից հետո, երբ բաժանվել է կնոջից։ Սկզբնական շրջանում նա սեռական ոտնձգություններ է իրականացրել ավագ և միջնեկ դուստրերի նկատմամբ՝ հաջորդական հերթականությամբ։ Քույրերից մեկը փորձել է ինքնասպան լինել, երբ հայրը ստիպել է զբաղվել օրալ սեքսով, սակայն փրկվել է բժիշկների կողմից։ Աղջիկները փաստել են, որ հայրը նրանց դրդել է խմբակային սեռական հարաբերության։ Անգելինայի մտերիմները պատմել են, որ իրենց հայտնի է աղջկա նկատմամբ սեռական բռնության շուրջ 10 դեպք։ Բժշկական փորձաքննությունը հաստատել է այն փաստը, որ աղջիկներից առնվազն մեկը ենթարկվել է սեռական բռնության։ 2018 թվականին Խաչատուրյանը, փաստացիորեն, աղջիկներին արգելել է տնից դուրս գալ։ Դունդուկի խոսքերով՝ աղջիկներն իրենց թաքցրել են տանը կատարվող իրադարձությունները՝ իրեն չվհատեցնելու համար[10]։

Քույրերը գտնվել են ստրուկի կարգավիճակում։ Քրիստինան հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է․ «Նա պահանջում էր, որ մենք միշտ լինեին նրա կողքը և մոտենում ենք առաջին կանչից անմիջապես հետո։ Նա ուներ հատուկ զանգակ։ Երբ նա տալիս էր զանգը, մեզնից որևէ մեկը պետք է անմիջապես մոտենար նրան, գիշեր, թե ցերեկ։ Մենք պետք է անեին այն ամենը, ինչը նա կասեր։ Ջուր, ուտելիք բերեինք և այլն։ Նա նույնիսկ պատուհանն ինքնուրույն չէր բացում։ Մենք պետք է նրան ծառայեինք որպես ստրուկներ»[17]։

«Медуза»-ն մեջբերում է[18] քույրերի ընկերուհիների խոսքերը, որոնք հաստատում են «զանգի» վերաբերյալ Քրիստինայի խոսքերը։ Մարիան և Անգելինան, որոնք սովորում էին նույն դասարանում, գրեթե չէին հաճախում դպրոց, քանի որ հայրը պահում էր իր մոտ։ Քույրերը նաև հայտնել են, որ հայրը մշտապես իրենց սպառնացել է զենքով։ Հարևանները և դպրոցի աշխատակիցները, բացի հոգեբանից, որը, Անգելինայի խոսքերով, «փորձել է իրենց հետ խոսել», որևէ լուրջ աջակցություն չեն ցուցաբերել աղջիկներին[17]։ «Նովայա գազետան» մեջբերում է Սվետլանա անունով հարևանուհու խոսքերից մեկը, համաձայն որի․ «Այնտեղ միշտ բղավում են, թվում էր, թե զբաղվում են դաստիարակությամբ»[10]։

Միևնույն ժամանակ Խաչատուրյանի որոշ բարեկամներ և ընկերներ հանդես են եկել նրա պաշտպանության օգտին և հայտարարել աղջիկների կողմից ցուցաբերվող պրովոկացիայի մասին։ Այսպես, մեղադրյալների զարմիկ Արսեն Խաչատուրյանը հայտարարել է, որ աղջիկներն ստել են ծեծի փաստի վերաբերյալ, որպեսզի սևացնեն իրենց հորը[1][19]։

Հետաքննության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույրերի կալանավորման մասին որոշման դատական նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայի Օստանկինոյի քաղաքային դատարանում։ Դատարանի որոշմամբ, աղջիկների կալանավորումը երկարաձգվել է 72 ժամով։ Դատարանի մամլո քարտուղարը հայտնել է, որ քննության ընթացքում աղջիկների մեղադրանքը վերաձևակերպվել է՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով[1][20][21]։ Օգոստոսի սկզբին հետաքննությունը իրականացրել է սպանության զենքի փորձաքննություն, հարցաքննել մեղադրյալների հարազատներին և ծանոթներին[22]։ Հետաքննությունն ստացել է շքամուտքի տեսախցիկի ձայնագրությունների կրկնօրինակները և իրականացվել է դեպքի վայրի հետաքննչական փորձաքննություն։ Իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ աղջիկները գործել են ներդաշնակ, իսկ Խաչատուրյանի կրտսերը դուստրը՝ Մարիան հասցրել է դանակի առնվազն 35 հարված[8][23][24]։

Մեղադրյալների փաստաբաններ Ալեքսեյ Լիպցերը, Ալեքսեյ Պարշինը և Յարոսլավ Պակուլինը պնդել են պաշտպանյալների ամբողջական արդարացման, փաստելով, որ նրանք փորձել են կանխարգելել նրանց նկատմամբ ամենօրյա բռնությունը և դիմել են ինքնապաշտպանության։

...աղջիկները ապրել են այնպիսի պայմաններում, երբ նրանցից յուրաքանչյուրը մշտապես ստացել է սպառնալիքներ սեփական կյանքի և քույրերի անվտանգության վերաբերյալ։ Ամբողջական իզոլացման պայմաններում, նրանք վստահ էին արտաքին օգնության բացակայության վերաբերյալ, որն իրավիճակը դարձնում էր անելանելի։ Նրանց գործողություններն ուղղված են եղել սեփական անձի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների և քրեօրեն պատժելի արարքների կանխարգելմանը[6][25]։

Հուլիսի 31-ին ՔՀԿ-ում քույրերին են այցելել Մոսկվայի հանրային դիտորդական կոմիտեի ներկայացուցիչները։ Աղջիկները հայտնել են ձերբակալության ժամանակ ոստիկանների կողմից ցուցաբերված խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանց չեն բացատրել սեփական իրավունքները, իսկ առաջին ցուցմունքները նրանք տվել են առանց փաստաբանների[26]։

2018 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինոյի դատարանի դատավճռով աղջիկների կալանավորվել են երկու ամսով[27]։ Չորս օր անց գործը փոխանցվել է ՌԴ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատ[28]։ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան դատարանի որոշումը համարել է արտակարգ, իսկ պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է։ ՔՀԿ-ում աղջիկներին հնարավորություն է տրվել սովորելու և հոգեբանի հետ աշխատելու։ Սեպտեմբերի սկզբին, հետազոտության արդյունքում, որն իրականացվել է Վ․Պ․ Սերբսկիի անվան հոգեբուժության և նարկոլոգիայի դաշնային բժշկական հետազոտական կենտրոնում, սպանության իրականացման պահին, կրտսերը քույրը՝ Մարիան ճանաչվել է անմեղսունակ։ Նրան տեղափոխել են Բուտիրսկի բանտի հոգեբուժական բաժանմունք[19][29][30][31]։

Օգոստոսի կեսերին քույրերը տվել են ծավալուն ցուցմունքներ, որի արդյունքում հետաքննությունն ընդունել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից ցուցաբերված «ոչ բարոյական գործողությունների» փաստը։ Փորձաքննությունները հաստատել են հոգեբանական և սեռական բռնությունների փաստերը, հաստատվել է, որ մեղադրյալների հայրն ունեցել է անձնային խանգարում[8][10][15][32][33]։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ աղջիկներին տնային կալանք տալու համար, չնայած որ մինչ այդ ճանաչվել էր հոր դաժան վարքագծի և աղջիկների զղջման փաստը[34][35]։ Մեկ ամիս անց, կալանավորման ժամկետի լրացման նախորդ օրը, Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարանը, քննչական կողմի դիմումով, փոխել է որոշակի գործողությունների արգելման որոշումը, որի արդյունքում աղջիկներն ազատ են արձակվել։ Աղջիկներին արգելվել է օգտագործել բջջային հեռախոս և համացանց, շփվել միմյանց հետ, գիշերը լքել ժամանակավոր կեցավայրը, ինչպես նաև կապ հաստատել վկաների և ԶԼՄ-ների հետ[6]։

Գործով տուժող է ճանաչվել երեք քույրերի հորաքրոջ ամուսինը՝ Գենադիկ Մուսայելյանը[36]։ Նա և իր կինը՝ Նաիրա Խաչատուրյանը, որը սպանվածի քույրն է, բողոքարկել են քույրերի ՔՀԿ-ից դուրս բերման որոշումը[37]։ 2019 թվականի փետրվարին սպանվածի մայրը, դատարանի միջոցով, իր տան գրանցումից հանել է Քրիստինա Խաչատուրյանին[38]։ Սպանվածի բարեկամները բազմիցս հանդես են եկել դաշնային հեռուստաընկերություններով և մեղադրել աղջիկներին մտածված սպանության մեջ[39]։

Դատարանը մի քանի անգամ երկարաձգել է խափանման միջոցը[40][41]։ 2019 թվականի հունիսի 14-ին հետաքննությունը աղջիկներին առաջադրել է վերջնական մեղադրանք՝ նրանց մեղադրելով «մի խումբ անձանց կողմից կանխամտածված սպանության մեջ», որով, համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի 2-րդ մասի 105-րդ հոդվածով, նախատեսվում է 8-20 տարի ազատազրկում։ Որպես սպանության պատճառ նշվել են «հոր կողմից հակաօրինական բռնարար գործողությունները»։ Ի պատասխան փաստաբանները բողոքներ են ուղարկել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին[6][42]։ Պաշտպանական կողմը պնդրում է, որ հետաքննության հիմնական տարբերակը պետք է լիներ ինքնապաշտպանությունը։ Փաստաբանները միտված էին իրենց պաշտպանյալներին վերագնահատել որպես տուժածներ[43][44]։

Բացի այդ, քննիչները պահանջել են մեկ ամսով երկարաձգել որոշակի գործողությունների արգելքը, որը բավարարվել է 2019 թվականի հունիսի 26-ին։ Դատական արգելքը կերկարաձգվի մինչև 2019 թվականի հուլիսի 28[45]։

Հանրային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելցին կենտրոնում հոգեբան Զառա Հարությունյանը կարդում է դասախոսություն՝ Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու պահանջը ներկայացնող շապիկով, 2019 թվական

Խաչատուրյան քւյրերի գործի քննությունը առաջացրել է հանրային մեծ ռեզոնանս։ Այն ակտիվորեն քննարկվել և լուսաբանվել է Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններով։ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և մյուս քաղաքներում, ի պաշտպանություն աղջիկների, տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Կազմակերպվել է ստորագրահավաք, որն ուղղված էր Քննչական կոմիտեին՝ պահանջելով դադարեցնել դատական գործընթացը։ 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ ստորագրահավաքին միացել է ավելի քան 115 հազար մարդ[6][46]։

Ի պաշտպանություն աղջիկների հանդես են եկել հանրային և մշակութային բազմաթիվ գործիչներ, այդ թվում ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանը[47], արձակագիր Նարինե Աբգարյանը[48], լրագրողներ Քսենյա Սոբչակը և Յուրի Դուդը[49][50], երաժիշտ Բաստան, երգչուհի Աննա Սեդոկովան[51], դերասանուհի Յուլիա Ֆրանցը, ինչպես նաև «Կանանց ճգնաժամային կենտրոն» և «Насилию.нет» հասարակական կազմակերպությունները[19][25] և ուրիշներ։ Հաղորդավարուհի Եկատերինա Գորդոնը կոչ է արել ներողամիտ լինել աղջիկների նկատմամբ, սակայն մտահոգություն հայտնել, որ հայրական «դաստիարակությունը» կարող է նրանց դարձնել վտանգավոր հանրության համար[51]։

Քննության նկատմամբ ուշադրությունը կապված է գործի ոչ միայն սկանդալային բնույթով, այլև գործիչ իրավական նշանակալիությամբ։ Փաստաբանների «Содействие» միավորման նախագահ Ելենա Սոլովյովայի կարծիքով՝ Խաչատուրյան քույրերի գործերը կարող է դառնալ նախադեպ, որն ընդլայնում է «անհրաժեշտ ինքնապաշտպանություն» հասկացությունը` տնային շարունակական ճնշումների և անձի ստորացման պայմաններում[52]։ Այս ֆոնին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվել է գործի էթիկական բաղադրիչը, ինչպես նաև փակ ազգային մենթալիտետ ունեցող ազգերի մոտ «լռելու» խնդիրը, քանի որ ակտիվիստները, մեկնաբանությունների համար, մի քանի անգամ դիմել են Մոսկվայի հայ համայնքին[53][54]։

Սակայն, աղջիկներին ուղղված հիմնական քննադատությունը կապված էր սոցցանցերում աղջիկների հետ հրապարակված լուսանկարների հետ, որտեղ երևում էր աղջիկների «բարեկեցիկ» կյանքը[55]։ Հոգեբան մասնագետները նշում են, որ այն բնորոշ վարքագիծ է ճնշված մարդկանց համար, որոնք չեն ցանկանում տարբերվել ուրիշներից[10]։ Նախագահին կից երեխաների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովան, գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, համարել է արհեստականորեն ստեղծված[56]։ Թոք շոուների մեծ մասում առաջ է քաշվում այն միտքը, որ հաճախ Միխայիլ Խաչատուրյանի հասցեին հնչում են անարդար կամ չափազանցված մեղադրանքներ։ Այսպես, սպորտսմեն Բրյուս Խլեբնիկովը, որը ճանաչում էր սպանվածին, կասկածի տակ է դրել Միխայիլ Խաչատուրյանի ֆիզիկական կարողությունները, աղջիկներին վնաս հասցնելու համար, նշեով, որ Միխայիլն ունեցել է թույլ առողջություն[6][10]։

Հուլիսի 6-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում չհաստատված (Ակադեմիկոս Սախարովի պողոտայի փոխարեն քաղաքապետարանն առաջարկել էր երթ կազմակերպել Լյուբլինո շրջանով) «Քույրերի քայլերթ» երթի փոխարեն[57] կազմակերպվել են տարբեր ակցիաներ, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել աղջիկներին։ «Երեխաները` ծնողների վիրավորանքների զոհ» արձանի մոտ հավաքվել են «Տղամարդկանց պետություն» կազմակերպության ակտիվիստները, որոնք կարծում են, որ քույրերը դաժան մարդասպաններ են։ «Քույրերի քայլերթը» տեղի չի ունեցել նաև այն պատճառով, որ, համաձայն կազմակերպիչների խոսքերի, նրանք մշտապես սպառնալիքներ են ստացել «Տղամարդկանց պետություն» կազմակերպության և սպանվածի զարմիկ՝ Արսեն Խաչատուրյանի կողմից[58]։ Ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երեքը «Տղամարդկանց պետություն» կազմակերպության ներկայացուցիչներ էին[59]։ Կազմակերպիչները փորձել են հուլիսի 27-ին անցկացնել քայլերթ Սախարովի հրապարակով, սակայն ստացել են մերժում։ Որպես այլընտրանքային տարբերակ, քաղաքապետարանն առաջարկել է Մարինո շրջանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 В. Федотова (2018 թ․ հուլիսի 30). «В страшном семейном убийстве винят «сложности кавказской семьи»». Взгляд. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  2. «Задержанные за убийство отца сёстры нанесли ему 36 ударов ножом – СМИ». Москва24. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  3. «Бил пистолетом по голове и ногой в живот, принуждал к сексу. В Москве арестовали сестер Хачатурян, убивших своего отца. Что мы знаем о жизни этой семьи?». Meduza. 02.08.2018.
  4. «В Москве три сёстры убили отца». ТАСС. 2018 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  5. «Суд в Москве арестовал трех сестер, признавшихся в убийстве своего отца». Русская служба BBC. 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 М. Масальцева (2019 թ․ հունիսի 19). «Что известно о деле сестёр Хачатурян». Компания Афиша. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  7. Следствие требует ареста трех сестёр - Москва 24 ՅուԹյուբում
  8. 8,0 8,1 8,2 «Экспертиза по делу сестёр Хачатурян показала насилие отца». Московский комсомолец. 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  9. М. Сивушкина (2019 թ․ մայիսի 23). ««Женимся, родишь мне»: за что сёстры Хачатурян зарезали отца». Газета. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 П. Каныгин (2018 թ․ դեկտեմբերի 21). «Хачатурян. Танцы с пистолетом». Новая газета. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  11. Елена ПЕТРОВА | Сайт «Комсомольской правды» (2018 թ․ հուլիսի 30). «Отец-извращенец угрожал дочерям расправой за несколько месяцев до того, как они его убили» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  12. ««Вывозил в лес, морил голодом и насиловал» — знакомые об убитом дочерями отце» (ռուսերեն). Пятый канал. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  13. «Директор школы, в которой учились обвиняемые в убийстве отца, обращался в органы опеки». ТАСС. 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  14. «ОНК: обвиняемые в убийстве отца сёстры заявили, что при задержании были нарушены их права». ТАСС. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  15. 15,0 15,1 «Мать убивших отца сестёр Хачатурян рассказала о попытках заявлять на него в полицию». Газета. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  16. «Полиция опровергла информацию о заявлении об изнасиловании от сестёр, убивших отца». ТАСС. 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  17. 17,0 17,1 Василиса Николаева. ««У него был колокольчик, и мы должны были приходить к нему по первому звонку. Мы были рабами!»: сестры Хачатурян - о том, как отец издевался над ними». Комсомольская Правда.
  18. Саша Сулим (2018 թ․ օգոստոսի 2). «Бил пистолетом по голове и ногой в живот, принуждал к сексу В Москве арестовали сестёр Хачатурян, убивших своего отца. Что мы знаем о жизни этой семьи?». meduza.io. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  19. 19,0 19,1 19,2 ««На это дело смотрят многие женщины»: история сестёр Хачатурян запустила массовое обсуждение темы домашнего насилия». Tjournal. 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  20. «Арест трех сестёр за убийство отца». zona.media. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  21. «Сёстрам Хачатурян продлили срок задержания по делу об убийстве отца». Москва24. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  22. «Появилось видео с камеры в подъезде дома, где сёстры убили отца». Газета. 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  23. «Появились фотографии с места убийства Хачатуряна». Москва24. 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  24. «СК назначил баллистическую экспертизу по делу зарезавших отца сестёр». Газета. 2018 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  25. 25,0 25,1 В. Челищева (2019 թ․ հունիսի 21). ««Факты насилия доказаны экспертизами»». Новая газета. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  26. «ОНК: обвиняемые в убийстве отца сестры заявили, что при задержании были нарушены их права». ТАСС. 31.07.2018.
  27. «Суд в Москве арестовал трех сестёр, обвиняемых в убийстве отца». ТАСС. 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  28. «Расследованием убийства Михаила Хачатуряна в Москве займется центральный аппарат СК». ТАСС. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  29. Е. Меркачева (2018 թ․ սեպտեմբերի 9). «Младшую из сестёр Хачатурян, убивших отца, признали невменяемой». Московский комсомолец. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  30. «Защита обжаловала арест трех сестёр, обвиняемых в убийстве отца в Москве». Газета. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  31. «Москалькова считает, что сестёр Хачатурян можно было поместить под домашний арест». ТАСС. 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  32. «Экспертиза выявила расстройство личности у убитого сестрами Хачатурян отца». Россия сегодня. 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  33. «Следствие признало факт «аморальных действий» отца сестёр Хачатурян». Газета. 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  34. А. Ласнов (2018 թ․ օգոստոսի 20). «Одна из сестёр Хачатурян раскаялась в убийстве отца». Взгляд. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  35. «Домой не отпустили: сёстры Хачатурян остаются под арестом». Газета. 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  36. «Потерпевшим по делу сестёр Хачатурян признали их дядю». Известия. 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  37. «Адвокаты обжаловали освобождение из СИЗО сестёр Хачатурян». ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  38. А. Сахаров (2019 թ․ փետրվարի 25). «Суд выписал Кристину Хачатурян из московской квартиры по требованию бабушки». Телеканал 360. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  39. Նրանք այս ամենը վաղուց էին նախապատրաստել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը
  40. «СК просит суд продлить сёстрам Хачатурян запрет определенных действий до 28 марта». ТАСС. 2018 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  41. «Суд продлил меру пресечения обвиняемым в убийстве отца сёстрам Хачатурян». Газета. 2019 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  42. О. Морозова (2019 թ․ հունիսի 21). «Следствие по делу обвиняемых в убийстве отца сестёр Хачатурян завершено». Сноб. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  43. «Защита убивших своего отца сестёр Хачатурян будет добиваться их перевода в потерпевшие». Интерфакс. 2019 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  44. «Экспертизы подтвердили версию сестёр Хачатурян о самообороне». Москва24. 2019-22-05. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  45. «Сестрам Хачатурян продлили запрет видеться друг с другом». BBC. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  46. «Они знали только насилие. Им нужна поддержка». Meduza. 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  47. Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել Խաչատուրյան քույրերին
  48. «В сети запустили кампанию в поддержку сестёр Хачатурян». Spletnik.ru. 2019 թ․ հունիսի 19. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  49. ««Замахнулся? Вон!»: Юрий Дудь — о деле сестёр Хачатурян». Компания Афиша. 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  50. «Собчак пришла в ярость из-за приговора сёстрам Хачатурян». Экспресс газета. 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  51. 51,0 51,1 «Մեր թասիբի հարցն է». հայտնի մարդիկ պաշտպանում են Խաչատուրյան քույրերին
  52. ««Я тебя сейчас прирежу, мне ничего не будет»». Лента.Ру. 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  53. И. Беляев (2019 թ․ հունիսի 19). ««Они наши сёстры»: в соцсетях растёт поддержка сестёр Хачатурян». Радио Свобода. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  54. И. Воробьева, Е. Панфилова (2019 թ․ հունիսի 20). «Всё сложно». Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  55. ««Фемки хотят меня убить и кастрировать». Сестёр Хачатурян бил и насиловал отец. Этот россиянин пытается отправить их в тюрьму».
  56. «Детский омбудсмен прокомментировала дело сестёр Хачатурян». Газета. 2018 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  57. «Власти Москвы не согласовали "Марш сестёр". Акцию перенесли на 27 июля». NEWSru.com.
  58. «На Болотной площади в Москве задержали участников пикетов в поддержку и против сестёр Хачатурян». NEWSru.com.
  59. «В Москве во время одиночных пикетов в поддержку сестёр Хачатурян задержали четверых человек. Обновлено». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.