Ելենա Աբաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Աբաջյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 29, 1922(1922-05-29)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ
Երկիր Հայաստան
Մահացել է2015
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, դաշնակահարուհի և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա

Ելենա Ավետիքի Աբաջյան (մայիսի 29, 1922(1922-05-29), Թիֆլիս, ԱԽՖՍՀ - 2015, Երևան, Հայաստան), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Աբաջյանը ծնվել է 1922 թվականի մայիսի 29-ին, Թիֆլիս քաղաքում։

1926 թվականից ապրել է Լենինականում, որտեղ ստացել է նախնական երաժշտական կրթություն։ 1934 թվական մասնակցել է պատանի շնորհալիների հանրապետական օլիմպիադային և արժանացել 1-ին մրցանակի։ 1939–1940 թվականին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, 1945 թվականին ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (Ռոբերտ Անդրիասյանի դասարան)[1]։ 1945 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ Ելենա Աբաջյանը միաժամանակ, 1947-1952 թվականներին դասավանդել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, 1950–2006 թվականին՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։

1970 թվականից եղել է «Երաժիշտ» թերթի խմբագիրը։ Կազմել և խմբագրել է հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների մի շարք ուսումնական ձեռնարկներ, հեղինակ է նաև մեթոդական ձեռնարկների։ 1992 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Մենահամերգներով հանդես է եկել նվագախմբերի հետ։

Ելենա Աբաջյանը մահացել է 2015 թվականին, Երևան քաղաքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Работа в Ереванской консерватории. Часть II
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 7. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։