Երաժիշտ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երաժիշտ (ամսաթերթ)ից)
Երաժիշտ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2005
Երկիր Հայաստան

«Երաժիշտ», երաժշտական, մշակութային, տեղեկատվական ամսաթերթ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պաշտոնական թերթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երաժիշտ» ամսաթերթը լույս է տեսնում 2005 թվականից, Երևան քաղաքում։ Թերթը հիմնադրել են Սերգեյ Սարաջյանը, Գոհար Շագոյանը։ Տարբեր տարիների թերթի գլխավոր խմբագիրներ են եղել Աննա Գևորգյանը (2005–2007), Տաթև Ամիրյանը (2007–2008), Հասմիկ Համբարյանը (2008–2012), Շուշան Այվազյանը (2012–2014 և 2016-ից), Արմինե Աթոյանը (2014–2016)։

«Երաժիշտ» ամսաթերթը լուսաբանում է Հայաստանի Հանրապետությունում, սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող երաժշտական կարևոր իրադարձությունները, կոնսերվատորիայի ներդրումը մշակութային կյանքում, հայ և օտարազգի ճանաչված երաժիշտների ելույթները Հայաստանում և արտասահմանում։ Թերթում լույս են տեսնում մշակութային և հոգևոր երաժշտությանը վերաբերող նյութեր[1]։

«Երաժիշտ» ամսաթերթը տարածվում է նաև մի շարք երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 190. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։