Եժի Էյնհորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եժի Էյնհորն
շվեդ.՝ Jerzy Einhorn
Ի ծնեշվեդ.՝ Jerzy Einhorn[1]
Ծնվել էհուլիսի 26, 1925(1925-07-26)[1]
ԾննդավայրՉեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն
Մահացել էապրիլի 28, 2000(2000-04-28)[2][1] (74 տարեկան)
Մահվան վայրԴանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահվան պատճառլեյկոզ
Քաղաքացիություն Լեհաստան և  Շվեդիա
ԿրթությունPoznań University of Medical Sciences? (1951)[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատավայրԿարոլինյան ինստիտուտ
ՊաշտոնՌիկսդագի անդամ և Առողջության և բարեկեցության հանձնաժողովի անդամ
ԱնդամակցությունՀյուսիսային Ամերիկայի ճառագայթային ընկերություն
ԿուսակցությունՔրիստոնյա դեմոկրատներ
ԱմուսինՆինա Էյնհորն
ԶավակներՍտեֆան Էյնհորն և Լենա Էյնհորն

Եժի (Յոսեֆ-Հիլ) Էյնհորն (շվեդ.՝ Jerzy Einhorn, հուլիսի 26, 1925(1925-07-26)[1], Չեստոխովա, Սիլեզիայի վոյեվոդություն - ապրիլի 28, 2000(2000-04-28)[2][1], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), Լեհաստանում ծնված շվեդ գիտնական, բժիշկ, պրոֆեսոր (1967), բժշկագիտության դոկտոր (1958), քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եժի Էյնհորնը ծնվել է Լեհաստանում, հրեական ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձել է Հոլոքոստի զոհ Գերմանիայի կողմից գրավված Լեհաստանում։ Առաջիններից մեկն էր, որ ուղարկվեց Վարշավյան գետտո[4], ապա՝ Չենստոհովյան գետո[5], որտեղ 1943 թվականի հունիսից մինչև 1945 թվականի հունվար ստիպված էր աշխատել HASAG-ի համակենտրոնացման ճամբարներում։

Պատերազմից հետո ստացել է միջնակարգ կրթություն, այնուհետև ընդունվել Լոձի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1946 թվականին մեկնել է Լեհաստանից՝ ուսումը Դանիայում շարունակելու նպատակով։ Լոձում հակասեմիտիստական ցույցերից հետո որոշել է չվերադառնալ Լեհաստան և ապաստան խնդրել Շվեդիայից։ Զբաղվել է ռադիոթերապիայով։

1958 թվականին ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ 1959 թվականից եղել է Կարոլինյան ինստիտուտի ճառագայթային թերապիայի դոցենտ, զբաղեցրել է Ստոկհոլմի հեղինակավոր Կարոլինյան ինստիտուտի քաղցկեղի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը։ Մեծ ներդրում է ունեցել քաղցկեղի բուժման բնագավառում։

1975 թվականից եղել է Քաղցկեղային հիվանդությունների եվրոպական ֆեդերացիայի նախագահ, բժշկության բնագավառում ամենամյա Նոբելյան մրցանակների գնահատման, որոշումների կայացման ու դրանց հանձնման կոմիտեի անդամ (1984 թվականից)[4]։

Եղել է Հյուսիսային Ամերիկայի ճառագայթային ընկերության պատվավոր անդամ և ոսկե մեդալակիր, բազմաթիվ միջազգային ուռուցքաբանական կազմակերպությունների անդամ։ Հրապարակել է մի շարք գիտական աշխատություններ։ Իր կյանքի մասին երկու գրքերի հեղինակ է, որոնցում անդրադարձել է Հոլոքոստի մասին հիշողություններին (Utvald att leva, Bonniers (1996) և Det är människor det handlar om, Bonniers (1998)): Եղել է քաղաքական գործիչ, Շվեդիայի քրիստոնյա դեմոկրատներ կուսակցության անդամ։ Ողջ կյանքի ընթացքում կնոջ՝ Նինայի հետ ակտիվորեն մասնակցել են սիոնիստական դրամահավաքությանը։ 1991-1994 թվականներին եղել է Ռիքսդագի անդամ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից։ Եղել է Շվեդիայի ամենահայտնի հասարակական գործիչներից մեկը։

Մահացել է լեյկեմիայից[4]։ Թաղված է Ստոկհոլմի Նորրա բեգրավնինգսպլատսեն գերեզմանատանը[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jerzy Einhorn, Utvald att leva, Bonniers (1996).
  • Jerzy Einhorn, Det är människor det handlar om, Bonniers (1998).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  2. 2,0 2,1 2,2 https://sztetl.org.pl/en/node/4591
  3. Polish Science
  4. 4,0 4,1 4,2 Jerzy Einhorn dog i blodcancer
  5. Jerzy Einhorn; Holocaust Survivor Revolutionized Cancer Care in Sweden
  6. «Polskie ślady, Norra begravningsplatsen». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]