Jump to content

Եթերատու բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաղձ

Եթերատու բույսեր, տերևներում, ծաղիկներում, արմատներում, սոխուկներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթերայուղեր, պարունակող բույսեր։

Լինում են միամյա, երկամյա, բազմամյա։ Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանմամբ։ Պատկանում են նեխուրազգիների (գինձ, քեմոն, անիսոն, հոռոմսամիթ և այլն), խուլեղինջազգիների (դաղձ, եղեսպակ մշկահոտ, ռեհան, նարդոս և այլն), վարդազգիների (վարդենի), խորդենազգիների (վարդաբույր խորդենի), շքանարգիզազգիների (բրաբիոն), ձիթենազգիների (հասմիկ, եղրևանի), հիրիկազգիների (հիրիկ) և այլ ընտանիքների։

Օգտագործվում են սննդի, քիմիական արտադրություն, դեղագործության և օծանելիքի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։