Բրաբիոն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբիոն (այլ կիրառումներ)
| Բրաբիոն | |
Բրաբիոն | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
| Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
| Ցեղ | Ագավա (Agave) |
| Ենթացեղ | Manfreda |
| Վերնատեսակ | 'Polianthes' |
| Տեսակ | Բրաբիոն (A. amica) |
| Միջազգային անվանում | |
| Agave amica | |
Բրաբիոն կամ ազատուկ[1] (լատին․՝ Polianthes tuberosa ), շքանարգիզազգիների ընտանիքի (Agave) բազմամյա բույս։ Բրաբիոնի ցողունի բարձրությունը մոտ 45 սմ է, որը վերջանում է սպիտակ և բուրումնավետ ծաղիկների ողկույզով։ Գոյություն ունի 12 տեսակ։ Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում։
Անվանումը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաբիոնի լատինական tuberosa անվանումը ծագել է ծաղկի արմատային կառուցվածքից ելնելով՝ tuber նշանակում է պալար[2]։ Մեքսիկայում, որը համարվում է բրաբիոնի հայրենիքը[3], ծաղկի անուն է «Օհմեզուչետլ», որը նշանակում է «ոսկրե ծաղիկ»։ Արևելա-հնդկական անվանումն է՝ «Ռաթքիրանի» (գիշերային ծաղիկ), հինդիյով «Rajnigandha» (գիշերային բույր), հարավային Հնդկաստանում՝ «Sugandaraja» (բույրի արքա)։ Սինգապուրում այն կոչվում է «Xinxiao», որը նշանակում է՝ «այն, ինչի վրա հանգստանում են գիշերային թիթեռները»։ Պարսկաստանում բրաբիոնի անվանումն է «Միրիամ», որը նաև տարածված կանացի անուն է։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է օծանելիքի արտադրությունում՝ բուրումնավետ յուղեր և ծխաձողիկներ, օծանելիք ստանալու համար։ Բրաբիոնի բուրումնավետ մեկ լիտր յուղ ստանալու համար օգտագործվում է մեկ տոննա ծաղիկ, որի պատճառով էլ համարվում է ամենաթանկ յուղերից մեկը։ Վիկտորիական ժամանակաշրջանում համարվել է թաղման ծաղիկ, իսկ Հավայան կղզիներում բրաբիոնի ծաղիկներով հյուսում են ավանդական ծաղկեփնջերը։
Հայկական ավանդապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հայկական ավանդության Բյուրակն (Բինգյոլ) լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռ.Ս. Ղազարյան (1981). Բուսանունների հայերեն-լատիներեն, ռուսերեն-անգլերեն, ֆրանսերեն-գերմաներեն բառարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
- ↑ Wedgwood, Hensleigh (1855). «On False Etymologies». Transactions of the Philological Society (6): 66. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Agave amica (Medik.) Thiede & Govaerts». World Checklist of Selected Plant Families. Royal Botanic Gardens, Kew. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Խաչիկ Դաշտենց, Ռանչպարների կանչը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Цветоводство" - 1981 г. - №5. (ռուս.)
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաբիոն» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաբիոն» հոդվածին։ |
| ||||||||||