Դևիդ Ալմոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Ալմոնդ
անգլ.՝ David Almond
David Almond photograph.jpg
Ծնվել էմայիսի 15, 1951(1951-05-15)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրՆյուքասլ-ափոն-Թայն, Միացյալ Թագավորություն[4][5][6][…]
Մասնագիտությունգրող, մանկագիր, հեղինակ և վիպասան
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of England.svg Անգլիա և Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԱրևելյան Անգլիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՍքելլիգ, Kit's Wilderness? և The Fire-Eaters?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրBath Spa University?
Պարգևներ
Կայքdavidalmond.com

Դևիդ Ալմոնդ (անգլ.՝ David Almond), (մայիսի 15, 1951(1951-05-15)[1][2][3][…], Նյուքասլ-ափոն-Թայն, Միացյալ Թագավորություն[4][5][6][…]), անգլիացի գրող, առավել հայտնի է որպես մանկական գրականության մեջ մոգական ռեալիզմի հիմնադիր։ Ալմոնդի ստեղծագործությունները նախատեսված են հիմնականում դեռահասների և երեխաների համար։ Ստեղծագործական աշխատանքն սկսել է 1998 թվականից։ Ստեղծագործություններից յուրաքանչյուրն արժանացել է քննադատությունների։ Նրա ստեղծագործությունները կարդում է Միացյալ Թագավորության ամեն երրորդ երեխան և աշխարհի ամեն երեսուներորդ երեխան[7]։ Մանկական գրականությունում ունեցած ավանդի համար 2010 թվականին Ալմոնդն արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակին[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Ալմոնդը ծնվել է 1951 թվականի մայիսի 15-ին Նյուքասլ ափոն Թայն քաղաքում կաթոլիկների ընտանիքում[9]։ Կրթություն է ստացել Արևմտյան Անգլիայի համալսարանում, այնուհետև հաջորդ հինգ տարիներին աշխատել է որպես ուսուցիչ։ Որոշ ժամանակ նա ապրել է նկարիչների և գրողների կոմունայում, որից հետո վերադարձել է ծննդավայր[10]։ 2007 թվականին Բրիտանական Քարնեգիի մեդալի 70֊րդ մրցանակաբաշխության ժամանակ Ալմոնդիի դեբյուտային վեպը՝ Սքելլիգը (1998 թ.) թվական) համարվեց մեդալակիր 10 աշխատանքներից մեկը։ Այն զբաղեցրել է այդ ցուցակի երրորդ տեղը բաց քվեարկության արդյունքում[11][12][13]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին հրապարակվել է Ալմոնդի առաջին գիրքը ՝ «Անքուն գիշերներ» (անգլ.՝ Sleepless Nights)։ Այն պատվածքների հավաքածու է նախատեսված հասուն տարիքի ընթերցողների համար։ Գրողի առաջին մանկական պատմվածքը լույս է տեսել 1998 թվականին և կրում է Սքելլիգ անվանումը (անգլ.՝ Skellig)։ Գիրքն արժանանում է մեծ հաջողությունների և արժանացել է բազամաթիվ հեղինակավոր մրանակների։ Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, բեմադրվել է թատերական ներկայացում[14] և օպերա[15]։

Հաջորդ ստեղծագործությունը՝ «Քիթսի թավ անտառները», հրատարակվել է 1999 թվականին և դարձել է Ամերիկյան գրականության ասոցիացիայի Մայքլ Փրինսի անվան մրցանակին[16]։

«Կրակ լափողները» գիրքը հրատարակվել է 2003 թվականին և արժանացել է Ուիթբրեդյան մրցանակի «Մանկական լավագույն գիրք» անվանակարգում[13]։

«Կավը» (անգլ.՝ Clay) վեպը հրատարակվել է 2005 թվականին առաջադրվել է «Guardian»֊ի մրացանակին[17], ինչպես նաև 2007 թվականին ներառվել է Ամերիկյան գրականության ասոցիացիայի լավագույն գրքերի ցանկում՝ որպես դեռահասների համար ստեղծագործություն[18]։ Գիրքը էկրանավորվել է 2008 թվականին[19]։

Ալմոնդի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 20 լեզուներով[10]։ 2010 թվականին նա մանկական գրականության մեջ ունեցած իր ավանդի համար արժանացել է Անդերսենի անվան մրցանակի։ Մրցանակը տալիս հանձնաժողովը նշել է․ «Ալմոնդի վեպերն օգնում են զարգացնել մանկական երևակայությունը, իսկ գրողն ինքը համարվում է մանկական ռեալիզմի հիմնադիր»։

Ներկայումս գրողն իր ընտանիքի հետ ապրում է Անգլիայի հյուսիս֊արևելքում գտնվող Նորտամբերլենդ կոմսությունում [9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20171006123222/http://jeugdliteratuur.org/auteurs/david-almond
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/programmes/p00ss98c
  5. 5,0 5,1 5,2 http://www.bbc.co.uk/radio4extra/programmes/a-z/all?page=8
  6. 6,0 6,1 6,2 http://www.theguardian.com/theobserver/2014/jun/29/new-review/books
  7. Հանս Քրիստիան Անդերսենի մրացանակ
  8. «2010 HCA Winners and Finalists»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին 
  9. 9,0 9,1 «Կենսագրությունը պաշտոնական կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին 
  10. 10,0 10,1 Ալմոնդի կենսագրությունըcontemporarywriters.com կայքում Archived 2011-04-09 at the Wayback Machine.
  11. "Pullman children's book voted best in 70 years". John Ezard. The Guardian 21 June 2007. Retrieved 2012-10-16.
  12. Информация на сайте carnegiegreenaway.org.uk Archived 2007-04-30 at the Wayback Machine.
  13. 13,0 13,1 Информация на официальном сайте премии Archived 2009-12-29 at the Wayback Machine.
  14. Информация на сайте independent.co.uk
  15. «Информация на сайте journallive.co.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-30-ին։ Վերցված է 2018-08-20 
  16. Michael L. Printz Winners and Honor Books Archived 2011-02-08 at the Wayback Machine.
  17. Guardian Children's Fiction Prize 2006
  18. 2007 Best Books for Young Adults Archived 2011-02-13 at the Wayback Machine.
  19. Clay(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում