Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևա (իսպ.՝ Deva, բասկ.՝ Etxebarri), բնակավայր և մունիցիպալիտետ Իսպանիայում՝ Գիպուսկով նահանգում (Բասկերի երկիր ինքնավար համայնքում)[1]։ Մունիցիպալիտետը գտնվում է Բախո Դևա շրջանում։ Զբաղեցնում է 51.54 կմ² տարածք։ Բնակչությունը 5367 մարդ (2007 թվականի տվյալներով)։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա։ Քաղաքը հիմնադրվել է 1294 թվականի հունիսի 24-ին։ Քաղաքը գտնվում է Ջիբրալթարի նեղուցի՝ Դեբա գետի հարավային ափին։
- Գոթական Սուրբ Մարի եկեղեցի, XV-XVII դարեր։ Ճանաչվել է որպես ազգային հուշարձան և պահպանվող կոթող
- Ուշագրավ են նաև քաղաքի շուկաները որպես շինություն։ Կառուցվել են 1910 թվականին տարբեր ոճի քարերից
- Հայտնի է քաղաքի մեջտեղում գտնվող Ֆերմինանի մարմարե կիսանդրին
- Նկարազարդ ավազոտ լողափ, որը ձևավորվել է մի փոքր ուշ։ Շնորհիվ ալիքների, հայտնիէ աշխարհով մեկ և համարվում է զբոսաշրջության հիանալի վայրերից մեկը
- Դեբիի տարածքում կան մի քանի նախապատմական քարանձավեր և ժայռապատկերներ, այդ թվում նաև Էկաին քարանձավը