Դրյու Մակինթայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրյու Գալոուեյ
Drew Galloway
Իրական անունԷնդրյու Մակլին Գալոուեյ IV[1]
Andrew McLean Galloway IV
Ռինգային անուն(ներ)Դրյու Գալոուեյ[2]
Դրյու Մակինթայեր[3]
Համլետ Մակբեթ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ117 կգ
Հայտարարվող հասակ1,96 մ
Ծննդյան թվականհունիսի 6, 1985 (38 տարեկան)
ԾննդավայրՇոտլանդիա Էր, Շոտլանդիա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[2][3]
ՄարզիչՋեյմս Թիգ
Ջասթին Ռիչարդս
Մարկ Սլոուն
Սպիներ Մակքենզի
Դեբյուտ2001[4]
ԱմուսինԹերին Թերել
(2010-2011)

Էնդրյու Մակլին (Դրյու) Գալոուեյ IV (անգլ.՝ Andrew McLean "Drew" Galloway IV, ծնվ.՝ հունիսի 6, 1985(1985-06-06), Էր, Kyle and Carrick), շոտլանդացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ենթահամակարգում՝ Դրյու Մակինթայեր (Drew McIntyre) ռինգային անվամբ։ Տևական ելույթներ է ունեցել նաև «Total Nonstop Action Wrestling» (TNA), «Insane Championship Wrestling», «Evolve Wrestling», «Pro Wrestling Guerrilla», «WhatCulture Pro Wrestling» և մի շարք այլ անկախ առաջնություններում։

Ծնվել է Շոտլանդիայի Էր քաղաքում։ Հաճախել է Փրեսթվիքի ակադեմիան, այնուհետև ավարտել Գլազգոյի Կալեդոնյան համալսարանը՝ քրեագիտության բակալավրի աստիճանով[5]։

Մարզական կարիերայի ընթացքում նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ «WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին մեկական անգամ նվաճել է, NXT, WWE թիմային և WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության թիմային վարկածով և մեկ անգամ՝ ծանրքաշային կարգի չեմպիոն։ Հանդիսանում է ներկայիս WWE չեմպիոն։ Բացի այդ 2 անգամ ճանաչվել է ICW, և 1 անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.facebook.com/drewgalloway1314/photos/a.868030116542368.1073741829.868018389876874/1143476692331041/?type=3&theater
  2. 2,0 2,1 Կամչեն, Ռիչարդ. «Կենսագրությունը «Սլեմ սպորտս» կայքում». «Սլեմ սպորտս». «Քընեդիան օնլայն էքսպլորեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 «Էջը WWE.com կայքում». World Wrestling Entertainment. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Էջը Ռեստլինգի առցանց աշխարհում». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. http://www.dailyrecord.co.uk/showbiz/showbiz-news/celebrity-interviews/2008/03/12/i-d-rather-wrestle-than-score-for-rangers-admits-wwe-s-scots-star-86908-20348550/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրյու Մակինթայեր» հոդվածին։