Jump to content

Դրամոնդվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
city or town of Quebec?
Դրամոնդվիլ
ֆրանսերեն՝ Drummondville[1]
Զինանշան

45°53′0″N 72°29′0″W / 45.88333°N 72.48333°W / 45.88333; -72.48333
ԵրկիրԿանադա Կանադա
ՀամայնքDrummond?
Հիմնադրված է1815, հուլիսի 7, 2004[2] և հունվարի 1, 1875[1] թ.
Մակերես260,10 կմ²
ԲԾՄ365±1 մետր
Բնակչություն▲82 790 մարդ (2024)[3]
Փոստային դասիչJ2A-J2C, J2E
Պաշտոնական կայքdrummondville.ca​(ֆր.)
Դրամոնդվիլ (Կանադա)##
Դրամոնդվիլ (Կանադա)

Դրամոնդվիլ[4][5][6] (անգլ.՝ Drummondville, ֆրանսերեն արտասանությամբ՝ Դրամոնվիլ), քաղաք Կանադայի Կենտրոնական Քվեբեկ մարզում, Սեն Ֆրանսուա գետի ափին, Մոնրեալից մոտավորապես 105 կիլոմետր դեպի արևելք։ Դրամոնդ օկրուգի, համայնքի և նույնանուն դատական շրջանի վարչական կենտրոնն է[7]։ Զբաղեցնում է 247,11 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 67 392, 2021 թվականի տվյալներով՝ 79.258: Բնակչության միջին խտությունը կազմել է 320,7 մարդ/կմ2[8]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի տվյալներով[9] Դրամոնդվիլում սպիտակամորթները կազմում էին ընդհանուր բնակչության 92.7%-ը, ֆրանսերենը մայրենի լեզու համարողները՝ 93.8%-ը, քրիստոնյաները՝ 71.9%-ը (քրիստոնյաների թիվը 2011 թվականի համեմատությամբ նվազել է շուրջ 20 տոկոսով)[10]։

Դրամոնդվիլի բնակչության թվաքանակի փոփոխությունները

Դրամոնդվիլը հիմնադրվել է 1815 թվականի հունիսին փոխգնդապետ Ֆրեդերիկ Հերիոթի նախաձեռնությամբ։ Նպատակը եղել է ամերիկացիների դեմ 1812 թվականի պատերազմին մասնակցող բրիտանացի մարտիկներին կացարաններով ապահովելը։ Բնակավայրը կոչվել է 1813—1816 թթ. Վերին Կանադայի փոխնահանգապետ, այնուհետև Կանադայի գեներալ-նահանգապետ (1816—1817) սըր Գորդոն Դրամոնդի անունով։

1920 թվականին քաղաքի մերձակայքում շահագործման է հանձնվել Հեմինգս Ֆոլսի ջրաէլեկտրակայանը, որը նոր թափ է հաղորդել բնակավայրում արդյունաբերության զարգացմանը։

Դրամոնդվիլին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb)՝ տաք ու անձրևառատ ամառներով և ցուրտ ու ձնառատ ձմեռներով։

Զբոսաշրջություն և տեսարժանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում են գեղարվեստական մի քանի պատկերասրահ, շուրջ մեկ տասնյակ թատրոն[12], երկու տաճար[13], կազմակերպվում են տարաբնույթ փառատոներ[14]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամոնդվիլի քույր քաղաքներն են[15]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.mairesduquebec.com/mairesduquebec/munic.php?id=1695 (ֆր.)
  2. ↑ https://toponymie.gouv.qc.ca/ct/ToposWeb/Fiche.aspx?no_seq=287380
  3. ↑ https://www.publicationsduquebec.gouv.qc.ca/fileadmin/gazette/pdf_encrypte/lois_reglements/2023F/82198.pdf
  4. ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 118.
  5. ↑ Восточная Канада // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 214—215. — ISBN 5-85120-055-3.
  6. ↑ Географический атлас. — М.: ГУГК, 1982. — С. 119. — 238 с. — 227 000 экз.
  7. ↑ «Territorial Division Act». .publicationsduquebec.gouv.qc.ca. Արխիվացված է օրիգինալից 2018-09-26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. ↑ «Population and dwelling counts: Canada, provinces and territories, and census subdivisions (municipalities), Quebec». Statistics Canada. 2022 թ․ փետրվարի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  9. ↑ Government of Canada, Statistics Canada (2022 թ․ փետրվարի 9). «Profile table, Census Profile, 2021 Census of Population - Drummondville, Ville (V) [Census subdivision], Quebec». www12.statcan.gc.ca. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  10. ↑ Government of Canada, Statistics Canada (2013 թ․ մայիսի 8). «2011 National Household Survey Profile - Census subdivision». www12.statcan.gc.ca. Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  11. ↑ «Drummondville». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  12. ↑ «Spectacles — Attraits / Activités — Vacances et activités à Drummond». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  13. ↑ «Arts & Patrimoine — Attraits / Activités — Vacances et activités à Drummond». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  14. ↑ «Événements majeurs — Attraits / Activités — Vacances et activités à Drummond». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  15. ↑ «Jumelages internationaux - Ville de Drummondville». www.drummondville.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամոնդվիլ» հոդվածին։