Դրագան Նիկոլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրագան Նիկոլիչ
սերբ.՝ Драган Николић
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 20, 1943(1943-07-20)[1] կամ օգոստոսի 20, 1943(1943-08-20)[2]
ԾննդավայրԲելգրադ, Axis occupation of Serbia, Նացիստական Գերմանիա
Մահացել էմարտի 11, 2016(2016-03-11)[3][4] (72 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Սերբիա
Մայրենի լեզուսերբերեն
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինՄիլենա Դրավիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Dragan Nikolić Վիքիպահեստում

Դրագան Նիկոլիչ (իրականը՝ Դրագոսլավ Նիկոլիչ, սերբ.՝ Драгослав (Драган) Николић, հուլիսի 20, 1943(1943-07-20)[1] կամ օգոստոսի 20, 1943(1943-08-20)[2], Բելգրադ, Axis occupation of Serbia, Նացիստական Գերմանիա - մարտի 11, 2016(2016-03-11)[3][4], Բելգրադ, Սերբիա), սերբ թատրոնի և կինոյի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բելգրադի Դրամատիկ արվեստի ակադեմիայում։ Առաջին անգամ նկարահանվել է կինոյում 1964 թվականին։ 1967 թվականին խաղացել է Ժիվոին Պավլովիչի «Երբ ես կլինեմ մեռած և սպիտակ» ֆիլմում, որը համարվում է նրա հիսունամյա գործունեության մեկնարկը և բերեց մեծ ճանաչվածություն։ 1969 թվականին դարձել «Արհեստանոց 212» թատերական խմբի անդամ, խաղացել է գլխավոր դերեր «Վարպետը և Մարգարիտան», «Հատակում» և այլ ներկայացումներում։ Հանդես է եկել տարբեր ժանրերի բազմաթիվ ֆիլմերում և կերտել է տարատեսակ կերպարներ՝ դառնալով սերբական կինոյի ամենաճանաչված դերասաններից մեկը։ 2000 թվականին նա ստացել է Pavle Vuisić մրցանակը աշխատանքում ձեռքբերումների համար։ 2011-2013 թվականները դարձել է հեռուստատեսային «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի սերբական տարբերակի վարողը։

Նրա ամենաճանաչված դեր եղել է Պրլեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորը, որին մարմնավորել է Otpisani և Povratak otpisanih հեռուստատեսային սերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբայրը ռեժիսոր և սցենարիստ Ժիվկո Նիկոլիչն է։ Կինը դերասանուհի Միլենա Դրավիչն[5] է, որի հետ համատեղ վարել է 1970-ականների թեթև ժանրի Obraz uz obraz («Կողք կողքի») հեռուստատեսային շոուն։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեում և հեռուստատեսությունում դերակատարումների ցանկ
Տարի Անվանում Դեր Նշում
1968 Սիրո երեք ժամ Ռիկի
1974-1975 Դուրս գրվածները Պրլե ՀՏ սերիալ (13 էպիզոդ)
1975 Հիմք Պավլե Գվոզդենովիչ
1978 Պահ Նովակ
1980 Ո՞վ է երգում այդտեղ Պեվաց
1981 Ճուռակ Ալիյա Հաղթանակ Պուլա փառատոնում «Լավագույն դերասան»
Խաղաղություն Փարիզում] Դրագան
1983 Nešto između Մարկո
1984 Չտեսնված հրաշք Կարուզո
1985 Կյանքը գեղեցիկ է Գարա
1988 Գաղթեր Պավել Իսակովիչ
1989 Հավաքատեղ Յանկո
1991 Կեղծիքի իրականություն Պավլովիչ
1992 Տիտոն և ես Գանի հայր
1994 Ոչ երկնքում, ոչ երկրում Իգլա
1998 Կաբարե Բալկան Ջոնի ընկեր
Վանդոմյան հրապարակ Յանոս
1999 Դաշույնը Հոձա
Սիրահարներ Զլատան
Սպիտակ հանդերձանքը Մակրո
2004 Երրորդ ռեյխի թալանը Գլավոնյա
2005 Ես կարևոր բան ունեմ ասելու քեզ Պրոֆեսոր
2007 Չորրորդ մարդը Politicar
2007-2011 Selo gori, a baba se češlja Ժոտա/ Սուդիայ Վելիբորr ՀՏ սերիալ (47էպիզոդ)
2008-2009 Ranjeni orao Ուգլեշա Կնեզևիչ ՀՏ սերիալ (8 էպիզոդ)
2008 Շրջագայություն Միսկո
Vratiće se rode Մուտավի ՀՏ սերիալ (2 էպիզոդ)
2010 72 օր Լոն Շարկ
2014 Կտեսնվենք Մոնտեվիդեոում Ջուլս Ռիմե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.altcine.com/person.php?id=590
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 http://balkans.aljazeera.net/vijesti/odlazak-legende-preminuo-glumac-dragan-nikolic
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Միրոն Չերնենկո. Այդ բազմադեմ Միլենան // «Կինո» (Ռիգա), 1980, հուլիս.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագան Նիկոլիչ» հոդվածին։