Դորտմունդի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորտմունդի օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըԴորտմունդ
Կայքtheaterdo.de
 Theater Dortmund (1966) Վիքիպահեստում

Դորտմունդի օպերային թատրոն (գերմ.՝ Opernhaus Dortmund), հիմնադրվել է 1966 թվականին և գտնվում է «Դորտմունդի թատրոն» կազմակերպության ղեկավարության ներքո։ Ներկայիս շենքը փոխարինել է ավելի վաղ՝ 1904 թվականին կառուցված և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված շինությանը։

Ճարտարապետներ Հենրիխ Ռոսկոտտեն և Էդգար Տրիտհարտը ժամանակակից ոճով են նախագծել թատրոնի կառուցումը[1]։ Դահլիճը, այդ թվում բեմը և տեխնիկական տարածքները առավելապես ուղղանկյունաձև են (գերմ.՝ Bühnenhaus): Վերջիններս առանձնացված են հանդիսասրահից, որը տեղակայված է խխունջանման ծածկ-պատյանի տակ։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերային թատրոնի նոր շենքը բացվել է 1966 թվականի մարտի 3-ին և նախատեսված է եղել օպերաների, բալետների և ընդհանրապես այնպիսի ներկայացումների բեմադրման համար, որոնք պահանջում են մեծ բեմահարթակ։ Թատրոնի առաջին ներկայացումը եղել է Ռիխարդ Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերան, որն առաջին անգամ բեմադրվել է 1911 թվականին։ Դորտմունդի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Վիլհելմ Շյուխտերը[2]։ Օկտավիանայի դերերգը կատարում էր Թերեզա Ժիլիս Գարան, հրավիրված արտիստուհի Էլիզաբեթ Գրյումմերը՝ Մարշալշի, և Կուրտ Բյոմմեն՝ պարոն Օքսի դերը։ Երկրորդ թատերաշրջանում թատրոնում բեմադրվեցին Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերան (Ազուչենա՝ Ֆեդորա Բարբիերի), Մոցարտի «Կախարդական սրինգը», Հինդեմիտի «Նկարիչ Մատիսը» և Յոհան Շտրաուսի «Գնչուական պարոնը»։

Մեծ Տան առաջին ներկայացումներից էին Բրեխտի և Բեկկետի «Գալիլեյի կյանքը» և Ժաննա Անուի «Աստծո պատիվը»։ Գերմանական Ռոստոկ քաղաքի Ժողովրդական թատրոնն այնտեղ ներկայացրեց Պյոտր Վայսի «Մարատ/Այգի» պիեսը, ինչն անսովոր էր «երկաթյա վարագույրի» դարաշրջանում։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1979 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավարը Մարեկ Յանովսկին էր, որից հետո պարտականությունները հաջորդաբար ստանձնեցին Մոշե Ացմոն (1996-2000), Անտոն Մարիկը և Արթուր Ֆագենը, 2008-2013 թվականներին՝ Յակ վան Սթին։ Դորտմունդի Ֆիլհարմոնիան մինչև 2002 թվականը օպերային թատրոնն օգտագործում էր համերգների համար[3]։

Համաշխարհային պրեմիերաներ և խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին տեղի ունեցավ Վալտեր Շտեֆանեսի «Իլայ» օպերայի պրեմիերան, որի նվագավարն էր Վիլհելմ Շյուխտերը։ Նրան Դորտմունդ քաղաքը պատվիրեց աշխատել Նելլի Զաքսի դրամայի մոտիվներով[4]։

1992 թվականին թատրոնում կայացավ նաև Ռեինհարդ Ֆեբելի «Sekunden und Jahre des Caspar Hauser» օպերայի պրեմիերան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dortmund Opera House»։ structurae։ Վերցված է 4 февраля 2019 
  2. «Celebrating 100 Years of Theatre Dortmund»։ Theater Dortmund։ 2004։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 4 февраля 2019 
  3. Nadine Albach (14 апреля 2010)։ «"Wir sind eine Oper für alle"» (German)։ derwesten.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-13-ին։ Վերցված է 4 февраля 2019 
  4. «Walter Steffens Werke / Works» (German)։ Walter Steffens։ 2010։ Վերցված է 4 февраля 2019 
  5. «Reinhard Febel / Werke»։ Casa Ricordi։ 2011։ Վերցված է 4 февраля 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]